Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա, Թունիս. որոնք են առաջատար երկրները, որտեղ ամառն անցկացնելու են ՀՀ քաղաքացիները

Հայաստանում բնակվող քաղաքացիներն արդեն սկսել են ամառն արտերկրում անցկացնելու համար նախապատրաստությունները: Մարդիկ կան՝ դեռ մի քանի ամսի առաջ են փաթեթներ ամրագրել, որոշներն էլ նոր են սկսում՝ հուլիս-օգոստոս ամիսները հանգիստը որեւէ ծովափնյա քաղաքում անցկացնելու համար:

Նկատենք՝ ի տարբերություն նախորդ երկու տարիների, երբ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներ էին ու համատարած լոքդաուն, այս տարի մեր քաղաքացիներն անհամեմատ ակտիվ են, ինչի մասին են վկայում նաեւ «Հայկական ժամանակի» հարցումների արդյունքները:

Հարցվածներից 60 հոգուց 4-ը հայտնել Է, որ պատրաստվում է ամառային հանգստի մեկ շաբաթն անցկացնել Թունիսում: Այս տարի բավականին շատ են նաեւ հանգիստը Իտալիայում եւ Հունաստանում կազմակերպող անձինք: Քաղաքացիներից որոշները նախընտրում են մեկնել հարեւան Իրան՝ մատչելիության եւ հասանելիության համար, ի տարբերություն Իրանի՝ մեր մյուս հարեւան երկիրը՝ Վրաստանը, գնալով զիջում է դիրքերը: Հարցվածներից ընդամենը երեք հոգի է հայտնել, որ ցանկանում է Վրաստանում հանգստանալ:

Մեր քաղաքացիների նախընտրելի երկրների ու քաղաքների ցանկում են նաեւ Հունաստանը, Իտալիան, Ֆրանսիան (հատկապես Փարիզ), Չեխիան, Բուլղարիան եւ արաբական երկրները: Քիչ չեն նաեւ այն անձինք, որոնք ցանկանում են անպայման այցելել Արեւմտյան Հայաստան:

Հարցվածներից քաղաքացի Հասմիկ Վարդանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ գումար է հավաքել, որ երկրի համար գումարը բավականացնի, այնտեղ էլ կգնա: «Արշավական ընտանիք ենք, մեզ համար իդեալական հանգիստ է թե՛ Խուստուփ բարձրանալը ու վրանով Տավուշի անտառներում քնելը եւ թե՛ Հունաստանը կամ այլ երկիր»,-նշեց նա: Իսկ մեկ ուրիշ զրուցակից (Քրիստինե Մարգարյան) էլ ասաց, որ այս տարի Հայաստանում են հանգստանալու, շրջելու են եւ երեխաներին ծանոթացնելու անկրկնելի հայրենիքի հետ։

Հարկ է նշել, որ հարցվածների թվում կային մարդիկ, որոնք նշում էին՝ «գումար չունենալու ու նվազ աշխատավարձի պատճառով չեն կարող իրենց որեւէ երկիր մեկնելու ճոխություն թույլ տալ»: Մի քանիսն էլ կատակում էին՝ ասելով՝ հանգստանալու են ծննդատանը, քանի որ պատրաստվում են երեխա ունենալ:

«Հայկական ժամանակ»-ը առցանց հարցում է արել նաեւ արտերկրում ապրող մեր քաղաքացիների շրջանում, նրանցից եւս հետաքրքրվել ենք ամռան հանգիստն անցկացնելու նախընտրելի վայրերի վերաբերյալ: Ի դեպ, այս տարի Հայաստան գալու մտադրություն ունեցող անձանց թիվը բավականին մեծ է: Շատերը նշել են, որ ապրում են եվրոպական երկրներում, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում գալու են Հայաստան, Արցախ:

Զբոսաշրջության գործակալություններից եւս հետաքրքրվել ենք, թե հատկապես ո՞ր ուղղություններով են ամրագրումներ անում մեր քաղաքացիները:

«Ուան Վեյ Տուր» տուրիստական կազմակերպությունից մեզ հայտնեցին, որ այս տարի ամրագրված հիմնական ուղղություններից առաջին հորիզոնականում կրկին արաբական երկրներն են՝ Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, երկրորդ հորիզոնականում՝ Հունաստան, Իտալիա, Կիպրոս: Ամրագրումներ կան նաեւ դեպի Մոնտենեգրո: «Ուան Վեյ Տուր»-ի արտագնա տուրմենեջերը փոխանցեց, որ նախորդ 2-3 տարիների ընթացքում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, արտագնա տուրիզմը շատ ծանր վիճակում էր: Այս տարի նորմալ է արդեն, սակայն կանխատեսումներ անելու ու ակտիվության մասին խոսելու համար դեռ վաղ է:

«Լոկա» տուրիստական կազմակերպությունից էլ հայտնեցին՝ հիմնական ամրագրումները Կիպրոս եւ Իտալիա ուղղություններով են:

«Ախթամար» տուրիստական կազմակերպությունից փոխանցեցին, որ իրենց գործակալության միջոցով հիմնական ամրագրումներն արել են դեպի արաբական երկրներ, Եգիպտոս եւ Դուբայ ուղղություններով:

«Լոռե Թրավել» տուրիստական կազմակերպությունից էլ հայտնեցին, որ ինչպես վերջին մի քանի տարիներին, այս տարի եւս առաջին հորիզոնականում դեպ Եգիպտոս ուղղությունն է, երկրորդ տեղում՝ Հունաստանը: «Եթե Եգիպտոս կարելի է գնալ 6-7 հարյուր դոլարով, մնալ 5 աստղանի հյուրանոցում եւ «all inclusive» (անսահմանափակ օգտվել հյուրանոցում առկա սննդի եւ զվարճանքի վայրերից), ապա դեպի Հունաստան մեկշաբաթյա փաթեթեները հնարավոր է ձեռք բերել 1200-1300 դոլարով: Սակայն այնտեղ տալիս են երկու անգամյա սնունդ, ծախսերն էլ անհամեմատ ավելի շատ են»:

«ՍՔԱՅ Տուր» տուրիստական կազմակերպությունից էլ հայտնեցին, որ իրենց միջոցով ամրագրումների առաջին հորիզոնականում Շարմ էյ Շեյխն է, երկրորդում՝ Հուրգադան, Արաբական Միացյալ Էմիրությունները: Նաեւ նշեցին, որ եվրոպական երկրներից մեր քաղաքացիներն այս տարի ամրագրումներ են արել Իտալիա, Հունաստան, Իսպանիա, Գերմանիա ուղղություններով: Նրանց փոխանցմամբ՝ դեպի Վրաստան ամրագրումները նվազել են, տուրմենեջերը սա բացատրեց նրանով, որ մեր քաղաքացիները նախընտրում են մի փոքր ավելի շատ գումար ծախսել, բայց գնալ այլ երկներ տեսնել, որոնք վերջին տարիներին նաեւ համեմատաբար հասանելի ու հարմար տարբերակներ են առաջարկում:

«Անիտուր» տուրիստական գործակալությունից էլ հայտնեցին, որ իրենց մոտից հիմնականում նախընտրում են ամրագրումներ կատարել դեպի արաբական երկներ՝ Դուբայ, Աբու Դաբի, Եգիպտոս: Եվրոպական երկրներից էլ ամրագրումներ են արել հիմնականում դեպի Իտալիա, Հունաստան, Գերմանիա եւ Ֆրանսիա ուղղություններով:

Տպել
1979 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)