Երևան
12 °C
Հունիսի 8-ին Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է ԵՄ և ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համատեղ ջանքերով կազմակերպված «Դատական իշխանությունը որպես ժողովրդավարության պահապանը» թեմայով համատեղ համաժողովին:
ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի - Վենետիկի հանձնաժողով» պատվիրակությունը՝ Հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի- Մալորիի գլխավորությամբ, ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության տնօրինության ներկայացուցիչներ, ՀՀ Սահմանադրական, Վճռաբեկ դատարանների նախագահներն ու դատավորները, ԲԴԽ անդամներ, տարբեր ատյանների դատավորներ, փաստաբաններ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ու ՔՀԿ ներկայացուցիչներ։
Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը բանախոսել է «Հանրային վստահության ապահովումը հաշվետվողականության ու հաղորդակցության միջոցով» խորագրով պանելային քննարկման շրջանակներում։
Պաշտպանը շեշտել է հանրային հաստատությունների նկատմամբ վստահության անհրաժեշտությունը, կիսվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության խնդիրներով՝ մասնավորապես նշելով. «Վստահությունը հնարավորություն է ավելի մեծ ազդեցություն ունենալու մարդու իրավունքները վեարականգնելու, խախտումները կանխարգելելու համար, բայց վստահությունը նաև ամենօրյա հոգածություն, խնամք և ուշադրություն է պահանջում՝ պահելով անկախ, օբյեկտիվ, իրավական հիմքի ու միջազգային ստանդարտների վրա հենված ու արժանահավատ գնահատականներ հնչեցնելու սկզբունքը»։
Պաշտպանը հատկապես կարևորել է օմբուդսմենական միջնորդության երկու կողմերի հետ արդյունավետ հաղորդակցության անհրաժեշտությունը և ներկայացրել արդյունավետ հաղորդակցության օրինակներ, երբ Պաշտպանը միջնորդի, իսկ երբեմն էլ «թարգմանչի» դեր է կատարել կառավարության, տեղական վարչակազմերի ու տեղերում տարբեր կարիքներ ունեցող մարդկանց ու համայնքների միջև։
«Բայց մենք մեր միջնորդի առաքելության մեջ խնդրին միայն մի կողմից չենք նայում, խախտում արձանագրելուց առաջ մենք մշտապես փորձ ենք անում կանխել՝ պետական մարմնին առաջարկություն ենք ներկայացնում խնդրի լուծման համար, կիսվում ենք հարցի վերաբերյալ միջազգային ստանդարտի կամ լավ պրակտիկայի վերաբերյալ մեր գիտելիքով, ներգրավվում ենք անձանց ու պետական մարմինների միջև քննարկումներում, երբեմն ուղակիորեն պահանջում ենք նման քննարկումների կազմակերպում։
Մեր առաջարկությունները վերաբերում են ոչ միայն օրենսդրական փոփոխություններ կատարելուն, այլ նաև վատ կամ ռիսկային պրակտիկաները փոխելուն, մենք նաև մարդու իրավունքների վերաբերյալ կրթություն ու իրազեկում ենք առաջարկում թե հանրությանը, և թե պետական մարմնին՝ գիտակցելով, որ մարդկանց իրավունքների պաշտպանությունը Պաշտպանի բացառիկ իրավասությունը չէ միայն այն պետության ուղղակի պարտավորությունն է, որին մենք պատրաստ ենք օգնել։
Իհարկե հաճախ, երբ այս բոլոր ջանքերը արդյունքի չեն բերում, մենք նաև հրապարակային կերպով անում ենք ոչ այնքան հաճելի արձանագրումներ։
Դրանք իհարկե ոչ բոլոր պաշտոնյաներին են դուր գալիս, բայց սա է հենց ժողովրդավարական հաստատության մեր առաքելությունը՝ բարձրաձայնել, երբ սպառել ենք խախտումը վերացնելու կամ իրավունքը վերականգնելու բոլոր հնարավոր միջոցները, և դա նաև անում ենք կանխարգելիչ մեր գործառույթի շրջանակներում՝ հետագա այլ խախտումները բացառելու համար» - ամփոփել է Պաշտպանը։
Պանելային քննարկումը ամփոփվել է բանախոսների և մասնակիցների միջև հարցուպատասխանով։
Արսեն Խանջյանը դարձել է Սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Պրահայի արքեպիսկոպոսը Մայր Աթոռին է նվիրել Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը
Նավթի և գազի նոր գործարքների փորձ՝ կլիման փրկելու փոխարեն. Ադրբեջանում COP29-ից առաջ խոշոր սկանդալ է
Վրաերթ Արմավիր քաղաքում. մեքենան ու վարորդը հայտնաբերվել են, տեղափոխվել ոստիկանություն
Թալիբների պատվիրակությունը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա
Վրաստանի վարչապետը Բաքվում կմասնակցի COP29 գագաթնաժողովին
Հրդեհ՝ Վանաձորի քաղաքային գերեզմատան մոտ
Փոքրիկ «հսկան». «Շենգավիթ» ԲԿ-ում բնական ճանապարհով 5 կգ քաշով երեխա է ծնվել (լուսանկարներ)
Բլոգերը սյուն չէ, որի վրա կարելի է տեղադրել կամայական գովազդ. քաղաքացիներն ահազանգում են խաբեությունների մասին
Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա երիտասարդ
Ալեն Սիմոնյանը Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում մասնակցել է պատարագի
Համլետ Սուքիասյանը և Աննա Մկրտչյանը դարձել են Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ
ՏԻՄ արդյունավետությունը մեծապես կախված է հանրության ակտիվ մասնակցությունից. Հայկ Ղալումյան
Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասի սպանության պատճառը SMS հաղորդագրությունն է եղել. մանրամասներ
Շարունակելու ենք աշխատել համայնքային կարողությունները բարելավելու, հզորացնելու ուղղությամբ. Սանոսյան
Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
Օրեր առաջ ինքնասպան եղած տղամարդու որդին փորձել է կախվել բակի աստիճանից. կանխել է քույրը
Երբ կարելի է բողոքարկել կամավոր ատեստավորման արդյունքները. ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Երևանում ու մարզերում սպասվում է անձրև, լեռնային շրջաններում ձյուն կտեղա
39-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 79 հազար դոլարը՝ անցնելով բոլոր ռեկորդները
Արթիկում որոշների թողտվությամբ շների դաժան սպանդ է իրականացվել. Մովսես Հարությունյան
Փրկարարները հայտնաբերել են Գեղաշեն գյուղի սարերում մոլորված քաղաքացիներին
Արագածոտնում կինը համացանցում խարդախության և խաբեության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ
Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիևը՝ Շոլցին
Կառավարություն-համայնք կապը կուժեղացնի տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները. Խուդաթյան
Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը կգործի նոր հասցեում
Համայնքներն են մեր պետության զարգացման հիմքը. Դանիելյանը շնորհավորել է ՏԻՄ օրվա առթիվ
Թրամփը հաղթել է նաև վերջին «տատանվող» նահանգում և ստացել ընդհանուր 312 ընտրական ձայն
Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է Զելենսկու և Թրամփի միջև հանդիպման նախապատրաստության մասին
Կառավարության քաղաքականությունը մրցունակ է դարձրել գիտության ոլորտում գիտնականների աշխատավարձը. Անդրեասյան
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան հարվածել է արգելապատնեշին և կողաշրջվել. կան տուժածներ
«ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի և բեռնատարի բախման հետևանքով կան զոհ և տուժածներ, այդ թվում՝ երեխաներ
Բայդենն ու Թրամփը կհանդիպեն Սպիտակ տանը
«ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ տուժածների թվում կան զինծառայողներ
Մեքենա, եկամուտներ, կրիպտոարժույթներ. ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
Իսրայելը հարվածել է Լիբանանի հնագույն Տիր քաղաքին. զոհեր և տասնյակ վիրավորներ կան
Մոլդովայի ԿԸՀ-ն հաստատել է Մայա Սանդուի հաղթանակը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT