List.am-ում օնլայն առուվաճառքի միջոցով փորձում էր քարտիս գումարը շորթել. խարդախության նոր մեխանիզմ՝ Հայաստանում

Վերջին օրերին առցանց խարդախությունների զոհ դառնալու վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը բազմաթիվ են: Այս անգամ հիմնականում թիրախավորվում են առուվաճառքի հայտարարությունների կայքերով ապրանք վաճառողները։

«Հայկական ժամանակ»-ին դիմած որոշ քաղաքացիներ նույնպես հայտնել են, որ չիմացության պատճառով խարդախության զոհ են դարձել, ոմանք էլ գլխի են ընկել եւ չեն հայտնվել ծուղակում: Օրինակ՝ մեզ դիմած Ա. Պ-ի խոսքով՝ ցանկացել է List.am հարթակի միջոցով վաճառել իր հեռախոսը, տեղադրված հայտարարությանը կից նշել է նաեւ հեռախոսահամարը, եւ ժամեր անց «Վոթսափ» հավելվածին ռուսական համարից մի աղջիկ է արձագանքել: Վերջինս հետաքրքրվել է՝ ապրանքը դեռ առկա՞ է, ճշտելուց հետո ասել է, որ կվճարի փոխանցման միջոցով, քանի որ ժամանակավոր գտնվում է Կապան քաղաքում, ուստի չի կարող առձեռն վճարել:

«Առանց գին սակարկելու առաջարկում էր միանգամից ամբողջ գումարը փոխանցել, չնայած դիտմամբ գրել էի, որ կարող է մաս-մաս էլ փոխանցել: Մի քանի րոպե չէր անցել՝ գրեց, որ արդեն գումարը փոխանցել է եւ ուղարկեց «Հայփոստ»-ի հղումը: Արդեն հասկացել էի, որ վստահելի չէ, բայց համոզվեցի այդ հղումը տեսնելուց հետո: Դիտմամբ գրեցի՝ իբր ստացել եմ գումարը: Այդ հաղորդագրությունը տեսնելով, կարծում եմ, հասկացավ, որ խայծը կուլ չեմ տվել, ու որեւէ կերպ չարձագանքեց»,- պատմում է զրուցակիցը:

Խարդախության այս դեպքերին անդրադարձել է նաեւ ՀՀ ոստիկանությունը՝ տարածելով հայտարարություն: Նշվում է՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում աշխատում է մանրամասն հաշվարկված, մշակված ու, այսպես ասած, ինտելեկտուալ հանցավոր մեխանիզմ:

«Առաջին քայլով խարդախը (հիմնականում «Վոթսափ» հավելվածի միջոցով) կապ է հաստատում վաճառողի հետ, հայտնում, որ ցանկանում է գնել ապրանքը, ապա ասում, որ ինքը, ասենք, հեռավոր մի մարզում է եւ խնդրում ապրանքն իրեն ուղարկել փոստային ծառայության միջոցով։ Այնուհետեւ խոստանում է գնալ փոստային բաժանմունք, անձամբ պատվիրել առաքում ու այնտեղ վճարել ապրանքի համար: Վաճառողին մնում է միայն անցնել իր ուղարկած «Հայփոստի» կայքի հղումով, փողը ստանալու համար լրացնել բանկային քարտի տվյալները եւ սպասել առաքիչի զանգին, որը կգա ու կվերցնի վաճառված ապրանքը»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանում է՝ խարդախության մասին այս խոսակցություններն արդեն մի քանի ամիս է՝ առավել ակտուալ են, բայց վերջին շրջանում ակնհայտորեն շատացել են ոչ միայն ահազանգերը, այլեւ խարդախության զոհ դարձողների դեպքերը:

««Հայփոստ»-ն էլ մեկ տարուց ավելի է՝ զգուշացնում է, հայտարարություններ տեղադրում, սակայն մեր քաղաքացիներից շատերը շարունակում են խաբեության զոհ դառնալ, ընդ որում՝ խարդախության զոհ են դառնում տարբեր տարիքի ու զբաղվածության տեր անձինք:  Այդ խմբերն էլ երեւի հասկացել են, որ մեզ մոտ գործը հաջող է գնում, ակտիվացել են»,- նկատում է նա:

Թե որտեղի՞ց են այդ անձինք ուղղորդվում, կամ ի՞նչ հանցավոր խմբեր են աշխատում, Մարտիրոսյանը դժվարանում է ասել: Վերջինս շեշտում է՝ ռուսական եւ ուկրաինական համարներից են հիմնականում գրում. ամենայն հավանականությամբ հետքերը տանում են այդ երկրների ուղղությամբ. «Որոշակի հուշող քայլերից կարելի է եզրակացնել, որ այդ անձինք Հայաստանում ունեն իրենց օգնողներ: Ամեն դեպքում, մինչեւ ոստիկանությունը չբացահայտի՝ հնարավոր չի լինի ոչինչ ստույգ ասել»:

Մասնագետի խոսքով՝ եթե անգամ հանցավոր մեկ խումբ բացահայտվի, շղթայի դեմն առնել հնարավոր չի լինի, քանի որ խաբեության այս ձեւն աշխարհում այսօր լայն տարածում ունի եւ տեղայնացվել է նաեւ մեզ մոտ: «Սրա դեմ միայն մեդիագրագիտությամբ ու զգուշավորությամբ կարող են պայքարել: Պատկերացրեք՝ այս օրերին անգամ Այ Թի ոլորտի բարձրակարգ մասնագետներ են խաբվել: Խումբը, մեծ հաշվով, թիրախավորում է բոլորին՝ ամենախելացիներից ու տեղեկացվածից սկսած՝ հասարակ մարդուց վերջացրած»,- ասում է Մարտիրոսյանը:

Մեդիափորձագետն ասում է՝ իրեն օրական 5-10 խաբված քաղաքացի է գրում. «Էլ չեմ ասում այն անձանց թիվը, որ հարցեր են տալիս կամ ասում, որ նման բան են գրել ու խորհուրդ հարցնում»:

Խոսելով շորթված գումարների թվի մասին՝ վերջինս նշում է, որ խաբեության զոհ դարձածները բավականին մեծ գումարներ են կորցրել: «Մարդ կա՝ ասում է՝ ահռելի մեծ գումար են իրենից տարել: Մարդիկ էլ կան՝ ասում են՝ ստույգ թիվը, որի շեմը տատանվում է 25 հազար դրամից մինչեւ 1 միլիոնն ու դրանից ավելին: Միջինում տանում են 20-200 հազար դրամ»,- մանրամասնում է զրուցակիցը:

Տպել
6087 դիտում

Մեր ՀՀ-ն 33 տարեկան է, այն իրական է, մեզանից յուրաքանչյուրինն է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին. Սիմոնյան

Կարծում եմ նոր դերակատարներ ի հայտ կգան, նոր մեղադրանքներ կներկայացվեն. Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեղաշրջման փորձի մասին

ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ-ներ, ծանոթացել ընդհանուր վիճակին ու առկա կարիքներին

Երգը միշտ կմնա իմ հիմնական մասնագիտությունը, բայց նոր ներուժ եմ բացահայտել. «Իմ քայլը»-ի շահառուն ջերմատուն է հիմնել

Օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, գործակալներ. ով և ինչի համար է ուզում ՀՀ-ում հրատապ իշխանություն փոխվի

Հայաստանը գտնվում է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Սուրենյանն ասել է՝ մինչև երբ կշարունակվեն անձրևները

Ռուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրում. Լավրով

Արթիկում «Կամազ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր

Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմում

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

«Մերսեդես»-ն ընկել է Աղստև գետը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդներ, այնուհետ Բրյուսել

Մեր նպատակն է Հայաստան-Սփյուռք հարաբերություները դարձնել ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն. Նիկոլ Փաշինյան

Չի բացառվում՝ Վարդանյանը ադրբեջանական գործակալ է դարձել, դրա համար թույլ են տվել՝ հայտարարություն անի. Հայկ Սուքիասյան

Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր

Վրացական բանկը Հայաստանի ֆինանսական ոլորտ կբերի նոր մշակույթ. վարչապետն ընդունել է Bank of Georgia-ի խորհրդի նախագահին

Իսրայելը հարվածել է Բեյրութին. տեղեկություններ կան զոհերի և վիրավորների վերաբերյալ (տեսանյութ)

Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի ներկայացրած դիտարկումների վերաբերյալ

Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը. վարչապետը՝ Ջոշուա Հաքին

Սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 10-ը որոշակի ժամերի Թամրուչի փողոցը փակ է լինելու

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին. անդրադարձել է եղել «Խելացի քաղաք» հայեցակարգին

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը. Արմեն Գրիգորյանն ընդունել է Ջոշուա Հաքին

Հօգուտ Հայաստանի ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարից նախատեսվում է բռնագանձել 200 մլն դրամ

Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի կասկածյալը հայտնաբերվել է

Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է

Շանհայում մոլեգնում է «Պուլասան» հզոր թայֆունը. ավելի քան 110 հազար բնակիչ է տարհանվել (տեսանյութ)

Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 մլրդ քիչ է ուղղվել. Բաղրամյան

Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ

Ինչու է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի 1 Կվտ գինն ավելի թանկ, քան տարածաշրջանի երկրներում. ՀԾԿՀ նախագահը պարզաբանել է

Ռուբեն Ռուբինյանի մասնակցությամբ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր են քննարկվել

Արևմուտքն է կանգնած Հայաստանում հեղաշրջման փորձի՝ Ռուսաստանի մասնակցության կեղծիքի հետևում. Զախարովա

Վարչապետին է ներկայացվել Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը. տեղի է ունեցել խորհրդակցություն

Չենք կարող կորցնել հայրենադարձության հույսը. հայերի վերադարձը ԼՂ կարող են ապահովել միջազգային խաղաղապահ ուժերը. Թանկյան

Մարդու 300.000-անոց տեխնիկան շարքից հանում ենք, ասում ենք՝ համեցեք, 2.500 դրամ քեզ դրա դիմաց. Մկրտչյան

Ով է Երևանի ավագանու՝ «Ազգային առաջընթաց»-ի նոր անդամը. ԿԸՀ նիստ է տեղի ունեցել

ԱՄՆ-ում Հայաստանը ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել

Բացահայտվել է Իրանից Հայաստան շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք. 1 անձ կալանավորվել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 20-ին

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանի կենտրոնում. կան վիրավորներ