Որոշ պետական գերատեսչությունների, որոնք վարձով տարածքներում են, նոր տարածքներ ենք առաջարկել. Առնակ Ավետիսյան

Օրերս ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում պետական գույքի արդյունավետ կառավարումը Կառավարության ամենակարևոր մարտահրավերներից մեկն է։ Ըստ նրա՝ երկրում ունենք ահռելի քանակությամբ պետական գույք, որը ոչ մի եկամուտ, արդյունք և ավելացված արժեք երկրին չի բերում։

Վարչապետի խոսքով՝ կան պետական շենքեր, որոնք չեն օգտագործվում, և կան դեպքեր, որ պետական գերատեսչությունները վարձակալում են տարածքներ՝ այնտեղ տեղավորվելու համար։ Այս թեման էլ պետք է լրջորեն ուսումնասիրվի։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի մատնանշած խնդրին, մանրամասնում է՝ կան պետական մի շարք հաստատություններ, որոնք չեն օգտագործվում, որոշները մայրաքաղաքից դուրս են գտնվում, և հնարավոր է կոմունիկացիայի խնդիրներ առաջանան:

Հարցադրմանը՝ այդ դեպքում մայրաքաղաքի երթևեկությունն ավելի թեթև կլինի՞, եթե որոշ պետական հաստատություններ տեղափոխվեն ծայրամաս, վերջինս հստակեցնում է՝ որոշ հիմնարկների դեպքում ծայրամասում լինելն անհարմարություններ կստեղծի: «Բայց, այո, մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու համար կարող են որոշ պետական հիմնարկներ լինեն այլ վարչական շրջաններում: Սակայն կոմունիկացիա ասելով՝ միայն լոկացիան նկատի չունեմ, նաև, օրինակ, շենքի ոչ բարվոք վիճակը: Պետք է տարրական պայմաններով ապահովված լինեն շինությունները, որտեղ պետք է տեղակայվեն պետական մարմինները»,- ասում է նա:

Ավետիսյանը հայտնում է՝ խնդիրը արձանագրված է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում, որտեղ հստակ դրույթ կա՝ պետական միջոցներով պետական հիմնարկները չպետք է վարձակալել, դրանք պետք է փոխարինել պետական սեփականություն հանդիսացող տարածքներով:

«ՀՀ վարչապետը մի քանի ամիս առաջ հանձնարարականներ է տվել, որ Կոմիտեն մոնիթորինգ անցկացնի և պարզի, թե ո՞ր պետական հաստատություններ են տեղակայված վարձակալված տարածքներում, այդ հաստատություններին առաջարկել նոր տարածքներ: Որոշ գերատեսչությունների արդեն առաջարկներ եղել են»,- նշում է զրուցակիցը:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը հստակեցնում է՝ տվյալ կառույցների վերանորոգումը չեն իրականացնելու իրենք, այլ այն գերատեսչությունները, որոնց տրվում են այդ տարածքները:

Հարցադրմանը՝ որքա՞ն պետական կառույց է այս պահին օգտվում վարձակալած տարածքներից, որքա՞ն պետական շինություններ կան, որոնք չեն օգտագործվում, Ավետիսյանը հստակ թիվ չի նշում՝ պարզաբանելով՝ մոնիթորինգը դեռ չի ավարտվել, այն ծավալուն գործընթաց է, որի համար ժամանակ է հարկավոր:

«Չենք կարող հստակ թվեր այս պահին ներկայացնել, բայց կարող եմ ասել, որ քիչ չեն այդպիսի կառույցները, որոնք, օրինակ, պատկանում են պետական գերատեսչություններին, սակայն այս պահին չեն օգտագործվում որևէ նպատակով։ Մոնիթորինգի աշխատանքների ավարտից հետո մենք այդ թվերը կհրապարակենք․ մեծ թվի հետ գործ ունենք, միգուցե՝ 10 հազարից ավելի»,- ասում է նա:

Անդրադառնալով պետական գույքի կառավարման կոմիտեի 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրին՝ Ավետիսյանը նշում է՝ ըստ դրա՝ պետության 12 ընկերություն մասնավորեցվել է, 5-ը՝ լուծարվել, 3-ը՝ սնանկ ճանաչվել, 15 ընկերություններում պետությունն ունի 50 տոկոսից ավելի բաժնեմաս, 8-ում էլ՝ 50 տոկոսից պակաս:

Օտարման գործընթացների մասին խոսելիս էլ Կոմիտեի նախագահն ասում է՝ լինում են դեպքեր, երբ պետության որևէ շենք կամ հողամաս մի քանի անգամ օտարելու արդյունքում նոր վաճառվում է: Անդրադառնալով պատճառներին՝ վերջինս նկատում է՝ շատ ժամանակ քաղաքացիները տեղեկացված չեն լինում մրցույթների մասին. «Հիմա մենք այդ բացը փորձում ենք լրացնել: Սկսել ենք ավելի ակտիվ աշխատեցնել սոցիալական հարթակները, կոմիտեի ֆեյսբուքյան և կայքէջերը մասնավորապես: Եթե խոսքն ավելի մեծ գույքի մասին է, նաև համագործակցում ենք ԶԼՄ-ների հետ, որպեսզի մրցույթի մասին տեղեկատվությունն ավելի հասանելի լինի լայն զանգվածներին»:

Ավետիսյանը հիշեցնում է՝ վերջին շրջանում պետական գույքի օտարման մի քանի մեծ օրինակներ են ունեցել, որոնք նաև լայն արձագանք են ստացել մամուլում և հասարակության շրջանում: «2022 թ. առաջին 6 ամիսներին Պետական գույքի կառավարման կոմիտեի իրականացրած գույքի օտարման մրցույթների արդյունքում դրանց հաղթողները ստանձնել են շուրջ 10 մլրդ ՀՀ դրամի ներդրումային պարտավորություններ։

Ներդրումները իրականացվելու են տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսի, բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցման, բարձր տեխնոլոգիաների և այլն։ Դրանցից խոշորներն են՝ Ծաղկաձորում «Գոլդեն Փելիս» հյուրանոցի օտարումը, բիզնեսի ոլորտում՝ 4.5 մլրդ դրամ, Աբովյանում բարձր տեխնոլոգիական արտադրանքի մշակման ոլորտում՝ 2.3 մլրդ դրամ, Երևանի Ավան վարչական շրջանում բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցապատման ոլորտում՝ 3 մլրդ դրամ»:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1216 դիտում

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով