Աշխատավարձի թռիչքային բարձրացում Պոլիտեխնիկում. 276 հազար դրամ ստացող պրոֆեսորը կարող է ստանալ մինչև 810 հազար դրամ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ գիտական կոչում ունեցող դասախոսների մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը բարձրանում է մինչև 95 տոկոս: Այսինքն՝ եթե նախկինում 1080 ժամ աշխատելու համար պրոֆեսորը, գիտությունների թեկնածուն ստանում էին 276 հազար դրամ, ապա այժմ նման ծանրաբեռնվածության համար կստանան 810 հազար ՀՀ դրամ:

Համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ընդգծում է՝ այս փոփոխությունը կնպաստի, որ գիտական ոլորտում հեղինակություն ունեցող պրոֆեսորները ապագայում ցանկանան միանալ իրենց համալսարանական համայնքին, նաև նոր մոտիվացիա է ներկայիս պրոֆեսորադասախոսական կազմի համար:

«Այս բարեփոխումները ոչ թե տեղային բնույթ են կրում, այլ շղթայաձև են լինելու: Ոչ միայն  փոխվել է պրոֆեսորի, գիտությունների թեկնածուի աշխատավարձը, այլ գիտությամբ զբաղվող անձանց համար ստեղծվել են այն բոլոր հնարավորությունները, որ նրանք սոցիալական առումով ապահովված լինեն»,- ասում է նա:

Ռեկտորի խոսքով՝ բուհի ցանկացած աշխատող ցանկացած կարգավիճակում պետք է ունենա արժանապատիվ աշխատավարձ: Այս փոփոխությունները, ըստ նրա, կրում են ռազմավարական բնույթ, որի արդյունքները տեսանելի են լինելու: Սա նաև նոր հնարավորություն է այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են գիտական կյանքում ծավալել իրենց գործունեությունը, սակայն սոցիալական խոցելիությամբ պայմանավորված՝ ճանապարհից շեղվում են և ընտրում այլ աշխատանք՝ բարձր աշխատավարձով:

Գիտական կոչումը ունեցող դասախոսների թիվը բուհում 67-ն է, դասախոսական կազմի թիվը տատանվում է 700-ի սահմաններում:

«Նման բարձրացում չի եղել, տարբեր տարիների ընթացքում եղել է միայն 10 տոկոս բարձրացում: Սա ձևական աշխատավարձի բարձրացման խնդիր չէ, այլ բուհի ֆինանսական հնարավորությունների և ակադեմիական այլ հաստատությունների նկատմամբ այնպիսի մրցունակ աշխատավարձ սահմանելն է, որի միջոցով կարող ենք լավագույն կադրերին խրախուսել և նորերին գրավել դեպի մեր համալսարան: Սա լավագույն մոտիվացիան է ոլորտի մասնագետների համար: Օրինակ՝ երիտասարդները չեն ցանկանում ասպիրանտ դառնալ, մնալ գիտական կյանքում, այլ նախընտրում են լավ աշխատավարձով ու հարմարավետ պայմաններով ուրիշ աշխատանք գտնել: Իսկ այսօր կարող են վստահ լինել և զգալ, որ մենք գիտական համայնքի նկատմամբ ունենք բավականին ուշադրություն»,- նշում է Վարդանյանը:

Բացի աշխատավարձի բարձրացումից՝ գիտական կոչում ունեցող դասախոսները կարող են օգտվել նաև ներբուհական գիտական դրամաշնորհներից, որի շրջանակներում տարեկան 50 միլիոն դրամի չափով ֆինանսավորվելու են գիտական թիմերը: Նրանք կարող են նաև 150-300 հազար դրամ լրավճարներ ստանալ, եթե վերջիններիս գիտական հոդվածները, հետազոտությունները տպագրվեն միջազգային գիտական ամսագրերում:

Պոլիտեխնիկի ռեկտորը շեշտում է՝ այդ քայլերը կարևոր են նաև բուհի վարկանշային գործընթացի ապահովման համար, քանի որ այն միջազգային կազմակերպությունները, որոնք բուհերի վարկանիշն են որոշում և հրապարակում, հաշվի են առնում նաև տվյալ բուհի գիտական համայնքի գործունեությունը:

«Ներբուհական գիտական դրամաշնորհների շրջանակում, ըստ ուղղությունների, համալսարանում մրցույթ է իրականացվելու: Գիտական համայնքի ներկայացուցիչները կարող են միասին թիմ կազմել և ներկայացնել իրենց գաղափարները: Մրցույթի հանձնաժողովի հավանությունն ստանալուց հետո այդ թիմերին տրամադրվելու է 7 միլիոն և ավելի դրամաշնորհ: Մի մասը լինելու է աշխատավարձային ֆոնդի տեսքով, մի մասը՝ անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելու համար: Այդ գաղափարի առաջխաղացման ընթացքում բոլոր հնարավոր ռեսուրսները օգտագործելու ենք, որ կայուն ֆինանսավորում ապահովենք, և ձևավորվեն գիտական ստարտափ թիմեր»,- ասում է Վարդանյանը:

Զրուցակցի խոսքով՝ աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկել է նաև բուհի գիտական խորհուրդը. ճնշող մեծամասնությունը պրոֆեսորներ են, և այս առաջարկության նկատմամբ վերաբերմունքը դրական է եղել: Սա պրոֆեսորադասախոսական կազմի համար մասնագիտական աշխատանքի և գիտական կյանքով զբաղվելու լավ հնարավորություն է:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի հավաստմամբ՝ աշխատավարձի բարձրացում նախատեսվում է նաև գիտական կոչում չունեցող մնացած դասախոսների համար: Վերջինս նկատում է՝ յուրաքանչյուր աշխատող հնարավորություն պետք է ունենա իր կատարած աշխատանքի և ցուցաբերած արդյունավետությամբ ձևափոխել իր աշխատավարձի ֆոնդը:

Բուհի ներկայիս պրոֆեսոր, գիտության դոկտոր Մարտին Այվազյանն էլ մեզ հետ զրույցում նշում է՝ այս որոշումը երիտասարդների համար բավականին մեծ խթան է, որպեսզի նպատակ ունենան իրենց գործունեությունը շարունակելու գիտական ոլորտում:

«Ես ունեցել եմ մի քանի ասպիրանտներ, որոնք կոչումը ստացել են, բայց չեն աշխատում գիտության ոլորտում, որովհետև աշխատավարձը քիչ է. 24 տարեկան երիտասարդը չի կարող ընտանիք կազմել, հիփոթեք վերցնել այդ աշխատավարձով: Այդ պատճառով տաղանդավոր երեխաները դուրս են մնում գիտական կյանքից: Այս փոփոխությունը, համոզված եմ, կհագեցնի նրան, որ շատերը կզբաղվեն գիտական կյանքով»,- ասում է Այվազյանը:

Նրա խոսքով՝ պրոֆեսորադասախոսական կազմի համար ոգևորող է նաև դրամաշնորհների ծրագիրը, որը հնարավորություն կտա գիտնականին զբաղվել միայն գիտական աշխատանքով և չփնտրել երկրորդ կամ երրորդ աշխատանք:

«Ես արդեն 32 տարի է՝ աշխատում եմ համալսարանում, կար ժամանակ՝ տարեկան 10 տոկոս բարձրացնում էին, հետո չեղարկեցին: Հիմա աշխատավարձերի մինչև 95 տոկոս բարձրացումը թռիչքային մեծ քայլ է: Օրինակ՝ ես եթե 500 ժամ եմ աշխատում, աշխատավարձս 207 հազար է, հիմա կարող է բարձրանալ՝ 300 հազարից սկսած»,- նկատում է զրուցակիցը:

Պրոֆեսորի խոսքով՝ սա նաև առիթ կլինի, որ ցածր աշխատավարձի պատճառով բուհից դուրս եկած գիտական կոչում ունեցող դասախոսները նորից հետ վերադառնան համալսարան, մյուսներն էլ մնան և իրենց գիտական գործունեությունը ծավալեն համալսարանում:

Մերի Խաչատրյան

Տպել
3070 դիտում

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը