Ինչ կենսագրություն ունի Քաղավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունի:

Քաղաքական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է նորանշանակ նախագահի կենսագրությունը.

Միհրան Խաչատրյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 23-ին, քաղ. Երևանում: Բարձրագույն կրթությունն ստացել է՝ ավարտելով Լենինգրադի Քաղաքացիական ավիացիայի ակադեմիան 1984թ-ին: Ունի «Օդային տրանսպորտի շահագործում» մասնագիտությամբ օդաչու-ինժեների որակավորում:

Մ. Խաչատրյանի աշխատանքային գործունեությունն սկսվել է 1973թ. նոյեմբերի 3-ից քաղ. Խմելնիցկիի միավորված ավիացիոն ջոկատում՝ որպես Ան-2 օդանավի երկրորդ օդաչու: 1976թ. հունիսի 8-ից մինչև 1977թ. սեպտեմբերի 12-ը Խմելնիցկիի միավորված ավիացիոն ջոկատում աշխատել է որպես Ան-2 օդանավի հրամանատար:

1977թ. սեպտեմբերի 15-ից տեղափոխվել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության Երևանի միավորված ավիաջոկատ՝ որպես Յակ-40 օդանավի երկրորդ օդաչու մինչև 19.11.1979թ.:

28.08.1979թ.-ից մինչև 22.01.1980թ. աշխատել է Լենինականի օդանավակայանի հերթապահ շտուրման: Այնուհետ 22.01.1980-09.07.1981թթ. աշխատել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության 113-րդ թռիչքային ջոկատում որպես Յակ-40 օդանավի երկրորդ օդաչու, 09.07.1981-21.06.1983թթ. նույն թռիչքային ջոկատում որպես Յակ-40 օդանավի հրամանատար:

21.06.1983-ից մինչև 17.09.1984թթ. նույն ջոկատում նշանակվել է 2-րդ ավիացիոն էսկադրիլիայի հրահանգիչ օդաչու, իսկ 17.09.1984-15.12.1987թթ. եղել է 113-րդ թռիչքային ջոկատի հրամանատարը: 15.12.1987-11.04.1988թթ. եղել է նույն թռիչքային ջոկատի Յակ-40 օդանավի հրամանատարը:

11.04.1988թ-ից տեղափոխվել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության 279-րդ թռիչքային ջոկատ՝ որպես Տու-154 օդանավի 2-րդ օդաչու, իսկ 12.06.1991թ-ից մինչև 10.07.1988թ-ը՝ որպես 1-ին թռիչքային ջոկատի Տու-154 օդանավի հրամանատար:

10.07.1998-21.07.2003թթ. աշխատել է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունում, սկզբում՝ որպես Ա-310 օդանավի հրամանատար, այնուհետ՝ Տու-154 օդանավի հրամանատար:

24.07.2003-03.11.2003թթ. աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում որպես Ա-320 օդաչու, այնուհետ թռիչքային ծառայության թռիչքային տնօրեն, Ա-320 օդանավի ավիացիոն էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչ, գլխավոր տնօրենի տեղակալ, թռիչքային համալիրի տնօրեն, թռիչքային ծառայության պետ-ղեկավար օդաչու, Ա-319/320 տիպի օդանավերի ավագ հրահանգիչ-հրամանատար մինչև 08.01.2013թ.:

2011թ. հունվարից մինչև 2013թ. հոկտեմբեր ամիսը աշխատել է Լիտվայի Վիլնյուս քաղաքի «Սաբենավիտա» ընկերությունում որպես Էյրբաս տիպի օդանավի վարժասարքի հրահանգիչ:

2012թ. հունվարից մինչև 2013թ. հոկտեմբեր ամիսը աշխատել է Լիտվայի Վիլնյուս քաղաքում գտնվող Բալթյան ավիացիոն ակադեմիայում որպես Էյրբաս տիպի վարժասարքի հրահանգիչ: 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի նոյեմբեր ամիսը աշխատել է «Քաթար Էյրվեյս» ավիաընկերությունում որպես վարժասարքի քննող հրահանգիչ:

2021թ. օգոստոսի 13-ից մինչև 2022թ. հունիսի 17-ը՝ աշխատել է որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ:

2022թ. հունիսի 17-ին ՀՀ վարչապետի թիվ 698 որոշմամբ նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ:

Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Տպել
4336 դիտում

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն