Սովորողների 90 տոկոսը անցնում է աշխատանքի. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պետական քոլեջը գործում է արդեն 15 տարի

Առողջապահական ոլորտը բոլոր երկրների կարևորագույն այցեքարտերից մեկն է: Եթե ունես որակյալ առողջապահական համակարգ, ապա ունես նաև զարգացած պետություն: Սակայն դրա համար կարևոր է հատկապես ոլորտի որակյալ մասնագետների առկայությունը: Հենց սրան էլ միտված է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պետական քոլեջը:

«Հայկական Ժամանակի» հետ զրույցում քոլեջի տնօրեն Ռոմիկ Սարգսյանը մանրամասնում է՝ հաստատությունը նպատակը ունի Հայաստանի առողջապահական ոլորտը համալրել անհրաժեշտ մասնագետներով: Ներկայումս քոլեջը ուսումը իրականացնում է 7 մասնագիտություններով, առավել պահանջվածներից է բժշկական կոսմետոլոգիա ուղղությունը:

«Մեզ մոտ դիմորդները ուսումնասիրում են քույրական գործ, մանկաբարձական գործ, դեղագործություն, բժշկական կոսմետոլոգիա, քույրական գործի կազմակերպում, լաբորատոր ախտորոշում, բուժական մերսում մասնագիտությունները: Նաև լիցենզավորված ենք ատամնատեխնիկական գործ մասնագիտությամբ, սակայն այդ մասնագիտության ուսուցումը սկսելու համար պետք է տարածքի հարց լուծենք: Ներդրում է նաև պահանջվում, որպեսզի ուսումնական գործընթացի համար միջոցներ ձեռք բերենք և կարողանանք իրականացնել ուսուցումը»,- ասում է Սարգսյանը:

Քոլեջը գործում է 2007 թվականից՝ այս ընթացքում բազմաթիվ սաներ տալով առողջապահական ոլորտին: Վերջին 4-5 տարիների ընթացքում շրջանավարտների 90 տոկոսը աշխատում է առողջապահական բնագավառում: Սարգսյանի խոսքով՝ իրենց քոլեջը մյուս ուսումնական կենտրոններից տարբերվում է նախ և առաջ իր տեղակայված վայրով:

«Բժշկական կենտրոնում ենք տեղակայված և կենտրոնի բոլոր ստորաբաժանումներից օգտվելու հնարավորություն ունենք՝ հիվանդանոցի տարբեր բաժանմունքներից,  լաբորատորիաներից, դեղատնից և այլն, և այլն: Կարողանում ենք բազմապրոֆիլ մեր մասնագիտությունների մասով դասապրոցես կազմակերպել ու չենք ունենում մասնագետների խնդիր, քանի որ բժշկական կենտրոնի ամբողջ մասնագետները մեզ աջակցում են և օգնում դասապրոցեսը իրականացնելու հարցում»,- ասում է նա:

Սովորողները քոլեջում ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ ուսում են ստանում: Այսինքն՝ որևէ առարկայից ստացած իրենց գիտելիքները նրանք կարող են հարստացնել կամ օգտագործել հենց բժշկական կենտրոնում փորձաշրջան անցնելու միջոցով: Առողջապահական ոլորտի հետ կապված յուրաքանչյուր նորություն հասանելի է լինում նաև քոլեջի սաներին:

«Այսքան տարիների ընթացքում ամբողջությամբ անցել ենք պետական չափորոշիչների ուսուցման պրոցեսներին: Եթե, օրինակ, նախարարությունը ոլորտում ինչ-որ նոր ծրագիր կամ նոր բան է ներդնում, դա ամբողջությամբ նույնպես հասանելի է լինում մեր քոլեջի սաներին: Որևէ հարցի դեպքում աջակցում և օգնում ենք մեր ուսանողներին: Ինչ-որ խնդիրների դեպքում կարողանում ենք տեղում քննարկում կազմակերպել մեր խորհրդի միջոցով և անհրաժեշտ լուծում տալ»,- նշում է տնօրենը:

Քոլեջը առաջնորդվում է որակյալ մասնագետներ կրթելու սկզբունքով: Կարևորը որակն է, ոչ թե քանակը, շեշտում է Սարգսյանը: Նա նաև ընդգծում է՝ այդ նպատակով նաև սահմանափակվել է ուսանողների թիվը:

«Նախկինում 190 մարդ էր ընդունվում քոլեջ, հիմա՝ 60-70: Ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով են մեզ մոտ սովորում: Այս պահին քոլեջում սովորում է 210 ուսանող, 15 հոգի արական սեռի ներկայացուցիչներն են, մյուսները՝ իգական: Անվճար սովորում է 115 հոգի: Հիմա մեր սաների  համար պահանջված է բժշկական կոսմետոլոգիան, բայց արդիական է նաև քույրական գործ մասնագիտությունը»,- նկատում է զրուցակիցը:

Քոլեջում ընդունելությունը սկսվում է հուլիսից: Դիմորդ կայքի միջոցով սովորողը կարող է մինչև օգոստոսի 3-ը հեռավար ձևով ներկայացնել փաստաթղթերը: Դրանից հետո քոլեջում կազմակերպվում է ընդունելության քննություն կենսաբանություն առարկայից: Պետական քննություններից առաջ քոլեջ են գալիս նաև տարբեր բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ, որպեսզի սովորելը ավարտող ուսանողներին աշխատանքի հնարավորություն ընձեռեն:

Քոլեջի դասախոսների ընդհանուր թիվը 58-ն է: Անհրաժեշտ մասնագետների խնդիրները համալրելու նպատակով հաստատությանն աջակցում է բժշկական կենտրոնը:

«Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ» բաժինների համար միջնակարգ (լրիվ) կրթությամբ ուսման տևողությունը կազմում է 3 տարի, իսկ հիմնական (ընդհանուր) կրթությամբ ուսման տևողությունը կազմում է 4 տարի: «Դեղագործություն» և «Բուժական կոսմետոլոգիա» բաժինների համար միջնակարգ (լրիվ) կրթությամբ ուսման տևողությունը կազմում է 2 տարի, իսկ հիմնական (ընդհանուր) կրթությամբ ուսման տևողությունը՝ 3 տարի:

Քոլեջն ավարտողների մեծ մասն ընդունվում է աշխատանքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ը, ինչպես նաև այլ բժշկական հաստատություններ:

Մերի Խաչատրյան

Տպել
5519 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին