Գյուղացիները ծիրանն իրացնելու խնդիր ունեն, գինն էլ էժան է. նախարարությունը Լարսում առաջացած խնդիրը փորձում է լուծել

Ծիրանը հասել է. գյուղացիները իրացնելու խնդիր ունեն: Վերին Լարսի անցակետի խցանումների հետևանքով արտահանողները օրեր են անցկացնում անցակետում, և ծիրանը, մնալով բեռնատարներում, փչանում է: Խնդրից ելնելով՝ վերջիններս չեն ցանկանում ծիրան արտահանել, արտահանելուց էլ քիչ քանակությամբ են արտահանում, որպեսզի հնարավորինս քիչ տուժեն:

Այգեգործ Տիգրան Մաթևոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում փաստում է, որ իսկապես կա խնդիր:

«Խնդիր է նաև նորմալ գնով իրացնելը: Լարսի խնդրի հետ կապված շատերը չեն կարողանում արտահանել իրենց բերքը, ստիպված ամբողջ բերքը Հայաստանում են իրացնում, սակայն այս դեպքում էլ արժեքը շատ է ընկնում: Մարդ գիտեմ՝ 150 դրամով է վաճառում իր բերքը: Այս գնաճի պայմաններում, երբ դիզվառելիքի գինը բարձր է, գյուղացին չի կարող տանել իր բերքը շուկա և այն կոպեկներով իրացնել: Չմոռանանք նաև ոռոգումը, որը նույնպես գումար է, օրինակ՝ ես ամիսը 2 անգամ ոռոգում եմ անում»,- ասում է նա:

Զրուցակցի խոսքով՝ շատ են լսում կշտամբանքի խոսքեր՝ ուղղված գյուղացիներին, թե՝ «չեք կարողանում, մի մշակեք», ինչը, նրա դիտարկմամբ, սխալ մոտեցում է, քանի որ քաղաքացիներն ուտում են այն, ինչ արտադրում է գյուղացին:

«Մասնագետներ պետք է լինեն, որ ասեն՝ ցրտահարություն եղե՞լ է, թե՞ ոչ, ինչ խնդիրներ կան ոլորտում, որքան բերք է ստացել գյուղացին, ինչպես են այդ բերքը իրացնելու, հասկանան, օրինակ, X քանակի բերքի դեպքում որն է խելամիտ գինը ու դա սահմանեն: Բանակցություններ վարեն հարևան երկրների հետ բերքն արտահանելու ուղղությամբ, ալտերնատիվ ճանապարհ մտածեն, ելքեր փնտրեին, ոչ թե թողնեին՝ բանը հասներ նրան, որ բեռնատարի տերը գյուղացուն ասեր՝ հարգելիս, քեզ հարգում եմ, բայց իմ կաշին ինձ ավելի հարազատ է, քան քոնը»,- ասում է պարոն Տիգրանը:

Այգեգործի խոսքով՝ արտահանողները ստիպում են, որ գյուղացիները արհեստական մեթոդներով ծիրանի չափսերը մեծացնեն. մեծ ծիրանն ավելի գրավիչ է:

«Լինում է, որ ծիրանի չափսերը փոքր են լինում, արտահանողն ասում է՝ չեմ ուզում այս փոքր ծիրանը, ինձ մեծ է պետք: Գյուղացին էլ ստիպված ոչ բնական նյութեր է օգտագործում, որպեսզի իր ծիրանը մեծ լինի: Բայց ես դեմ եմ այդպիսի քայլերին, երբեք չեմ ուզենա, որ իմ ծիրանն ուտողը վատ համ ու հոտ զգա, մի քանի «քաղցր» խոսք էլ ինձ ասի, կամ փորձաքննության տանեն բերքը, տեսնեն՝ մեջը նյութեր կան: Ես գիտեմ՝ ինչքան աշխատանք եմ տարել այս բերքը ստանալու համար, ուզում է՝ մեծ լինի, ուզում է՝ փոքր»,- նշում է նա:

Հարցին՝ այս տարի արտահանողները որքանո՞վ են վաճառում ծիրանը, վերջինս ասում է՝ ամենաթանկը 600 դրամ. «Հետո գինը իջավ մինչև 300 դրամ, ու ես որոշեցի՝ չեմ տա այդ գնով: Նախընտրում եմ Հայաստանում իրացնել ծիրանս՝ իմ հայրենակիցների համար՝ 400 դրամի կարգի»:

Գյուղատնտես Հարություն Մնացականյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է՝ Լարսի խնդրի հետ կապված շատ արտահանողներ օգտագործում են առիթը և իրենց գինը թելադրում. «Հիմնականում Արարատի մարզում է ծիրանը հասել, շուտով Արմավիրում էլ կհասնի. եթե կրկին Լարսի խնդիրը չլուծվեց, այստեղի բնակիչներն էլ են ստիպված լինելու ցածր արժեքով իրացնել բերքը»:

Մնացականյանի խոսքով՝ կա նաև վարկած, որ արտահանողները միասին են որոշել իջեցնել ծիրանի գինը, և սրան արդեն պետական միջամտություն է պետք: «Սկզբում 800-850 դրամով էին 1 կգ-ը վերցնում, հիմա 200-250 դրամի մասին է խոսքը: Անցած տարի 500 դրամից ցածր գին չի եղել արտահանման»,- նկատում է նա:

Գյուղատնտեսը նշում է՝ այս տարի ծիրանի որակը լավ է, Արմավիրի ու Արարատի մարզում մրգի վրա գծավոր ծակոտկենություն չի նկատվում, սակայն Արագածոտնի ու Կոտայքի մարզերում կա:

«Այս տարի բերքը շատ է, բայց ծիրանն է մանր, խոշոր ծիրանը քիչ է»,- ասում է Մնացականյանը՝ հավելելով՝ եթե Լարսի խնդիրը չլիներ, մեծ հավանականություն կար՝ միրգը բարձր գնով իրացնելու. «Ուզբեկստանում ցրտահարություն է այս տարի եղել, մեծ թվով ծիրան կարող էր արտահանվել այնտեղ: Նույնիսկ մանր ծիրանը կարող էր արտահանվել: Որ պահից Լարսի խնդիրը լուծվեց, ծիրանի գինը կբարձրանա, գյուղացին էլ չի տուժի»:

Զրուցակցի դիտարկմամբ՝ եթե այսպես շարունակվի, գյուղացին կսկսի հիասթափվել ու այլևս ծիրան չի աճեցնի, իսկ ծիրանը Հայաստանի այցեքարտերից մեկն է:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից էլ փոխանցում են՝ նախարարությունը Վերին Լարսում ստեղծված իրավիճակի մասով աշխատանք է իրականացնում մի քանի ուղղություններով։

«Մասնավորապես՝ վրացական կողմի հետ աշխատում ենք, որպեսզի արագ փչացող ապրանքները հնարավորինս կարճ ժամկետում հատեն Վրաստանի սահմանը։ Աշխատանքներ են իրականացվում նաև լաստանավային հաղորդակցության ուղղությամբ, որպեսզի ձեռք բերելով վերջնական համաձայնությունները՝ սկսենք այն գործարկել»,- վստահեցնում են գերատեսչությունից:

Էկոնոմիկայի նախարարությունից նաև տեղեկացնում են՝ ռուսական կողմի հետ Լարսի անցակետի թողունակությունը բարձրացնելու մասով աշխատում են 2 ուղղությամբ.

«Առաջինը՝ ՌԴ կառավարությունն առաջիկա օրերին կընդունի որոշում, որի համաձայն՝ ևս մեկ մաքսազերծման հարթակ կստեղծվի Լարսի անցակետի մոտակայքում, որը թույլ կտա մոտ 30%-ով ավելացնել թողունակությունը։ Աշխատանք է տարվում նաև, որ մաքսային և սահմանային գործընթացները հայկական բեռնատար մեքենաների համար իրականացվեն հնարավորինս կարճ ընթացակարգերով»:

Նկատենք, որ Լարսի խնդրին օրեր առաջ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ևս անդրադարձել էր: Վերջինս հայտնել էր՝ ռուս և վրացի գործընկերների հետ բազմաթիվ քննարկումներ են ունեցել՝ վիճակն ավելի բարելավելու ուղղությամբ:

«Եվ հետևյալ պայմանավորվածությունն ունենք՝ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների համար, մասնավորապես՝ մեզ համար»,- պարզաբանել էր նախարարը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
3946 դիտում

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը