Արյան անալիզից մինչև տեսողության ստուգում. Երևանում գործող հանրային տրանսպորտի վարորդներն անվճար ինչ բուժզննում կանցնեն

Օրերս Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ համայնքային ավտոբուսների վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն: Վերջինս հանձնարարեց հնարավորինս ուշադրության կենտրոնում պահել հարցը:

Նախքան քաղաքապետարանի այս հայտարարությունը՝ «Հայկական ժամանակ»-ը եւս քանիցս ահազանգեր է ստացել երթեւեկության ընթացքում վարորդների ինքնազգացողության վատացման, ուշաթափությունների դեպքերի վերաբերյալ: Մոտ մեկ ամիս առաջ էլ արձանագրվել էր հասարակական տրանսպորտը վարող վարորդի կենսաբանական մահ:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) Երեւանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է՝ կանոնավոր երթուղիները՝ լինի ներհամայնքային, ներմարզային, միջմարզային, թե միջպետական, նախքան լիցենզիա ստանալու համար հայտարարված մրցույթներին մասնակցելը՝ պարտավոր են, նախ, ունենալ հավաքակայան, որը սահմանվում է ՀՀ տրանսպորտի մասին օրենքով: Մասնագետի հավաստմամբ՝ հավաքակայանի միջոցով էլ իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործընթացները, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել անվտանգ տրանսպորտային երթեւեկությունից:

«Երբ վարորդներն ավարտում են տվյալ օրվա իրենց աշխատանքը, տրանսպորտային միջոցն ուղեւորվում է պարտադիր հավաքակայան, իսկ առավոտյան աշխատանքը սկսելուց առաջ՝ մինչեւ գիծ դուրս գալը, այսինքն՝ առաջին երթն իրականացնելը, տվյալ հավաքակայանում՝ լինի պետական, թե մասնավոր, պետք է լինեն համապատասխան բուժակներ, որոնք ստուգում են վարորդների առողջական վիճակը: Գոյություն ունեն հատուկ ճանապարհային թերթիկներ, որոնց վրա էլ համապատասխան նշագրումն արվում է»,-մանրամասնում է Արաբաչյանը:

Վերջինս նաեւ պարզաբանում է՝ ՔՏՀԱ աշխատակիցներն ամենօրյա ստուգումներ են իրականացնում ինչպես միջմարզային տրանսպորտի, այնպես էլ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի վիճակի վերաբերյալ, ստուգում են նաեւ ճանապարհային թերթիկների առկայությունը, եթե դրանք բացակայում են կամ խախտումներով են, ապա վարչական արձանագրություն է կազմվում:

ՔՏՀԱ-ի Երեւանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետի փոխանցմամբ՝ սույն թվականի վերջին եռամսյակում ճանապարհային թերթիկի ստուգումների ընթացքում 12 արձանագրություն է կազմվել, եղել են դեպքեր, երբ վարորդը առհասարակ չի ունեցել ճանապարհային թերթիկ, եղել է նաեւ, որ առկա է եղել թերթիկը, սակայն համապատասխան բուժակի եւ մեխանիկի պարտադիր նշագրումները բացակայել են. «Վարչական արձանագրություն է կազմվել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան՝ 20 հազար դրամ տուգանք է հասնում»:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանն էլ շեշտում է՝ փորձում են հարցը ամենօրյա ռեժիմով ուշադրության կենտրոնում պահել: Նրա խոսքով՝ ավտոբուսի հավաքակայանում առկա է բուժկետ, որտեղ ամեն օր՝ մինչեւ աշխատանքի անցնելը, վարորդները անցնում են համապատասխան ծավալի բուժզննում: «Ունենք 4 կետ, ամեն կետում՝ 2 բուժաշխատող, նրանք ամեն օր ստուգում են վարորդներին, իրականացնում զարկերակային ճնշման չափում, ալկոհոլի ազդեցության առկայության որոշում, ամեն ինչ, ինչը հնարավոր է նախնական բուժզննման միջոցով իրականացնել»,- հավելում է նա:

Անդրադառնալով վարորդների ինքնազգացողության կամ երբեմն մահվան դեպքերին՝ Սարգսյանը նկատում է՝ այդ ոչ հաճախ արձանագրվող դեպքերը վերահսկել, ցավոք սրտի, հնարավոր չէ, քանի որ անգամ այն ժամանակ, երբ վարորդները նոր են աշխատանքի անցնում ու ներկայացնում փաստաթղթեր, մանրամասն բուժզննություն չի ներառում. թոքերի նկարահանում է, պոլիկլինիկական մի քանի զննում. «Մենք չենք կարող պահանջել ավելին, որը օրենքով չկա»:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը ուրախությամբ փաստում է՝ արդեն գործում է «Առողջության ապահովագրության փաթեթ», որից նաեւ կարող են օգտվել հասարակական տրանսպորտի վարորդները: Այն անձինք, ովքեր «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներ են, փաթեթի շրջանակում տարին մեկ անգամ անցնելու են անվճար բուժզննում:

Քաղաքապետարանի առողջապահության վարչությունից էլ մանրամասնում են՝ առողջության ապահովագրության փաթեթը ներառում է հիվանդանոցային պայմաններում սուր, անհետաձգելի եւ պլանային բուժօգնություն, արտահիվանդանոցային բուժօգնություն, լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ եւ տարեկան մեկանգամյա կանխարգելիչ բուժզննում:

Կանխարգելիչ բուժզննությունը վարորդներն անցնում են տարեկան մեկ անգամ ապահովագրողի ընտրած բժշկական հաստատություններում:

Ինչ վերաբերում է կանխարգելիչ բուժզննությանը, ապա այն ներառում է հետեւյալ բժշկական ծառայությունները.

  • Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով,
  • Արյան բիոքիմիական հետազոտություն /գլյուկոզա, պրոթրոմբինային ինդեքս, խոլեստերին,
  • Մեզի ընդհանուր հետազոտություն,
  • Գործիքային քննություն (ԷՍԳ),
  • Որովայնի եւ փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություններ,
  • Ակնաբույժի խորհրդատվություն, տեսողության ստուգում, անհրաժեշտության դեպքում՝ ակնոցի դուրս գրում,
  • Թերապեւտի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում՝ թերապեւտի ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվություններ,
  • Վահանաձեւ գեղձի ուլտրաձայնային հետազոտություն:
Տպել
3387 դիտում

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է