Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ելույթով է հանդես եկել ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

Քննարկվել են ԱՊՀ տարածաշրջանում անդրազգային մի շարք հանցատեսակների դեմ պայքարում ԱՊՀ անդամ երկրների կատարած աշխատանքները, այդ ուղղություններով միջազգային պայմանագրերի կատարման ընդհանուր վիճակը:

Գնահատվել են ԱՊՀ անդամ-պետությունների կողմից հաստատված մի շարք ոլորտներում համագործակցության ծրագրերի՝ 2021թ. համար նախատեսված միջոցառումների կատարման արդյունավետությունը, դատախազությունների միջև համագործակցության կատարելագործման պրակտիկան: Ընդունվել են ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործունեությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր:

Նիստին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է «փողերի լվացման» դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանում իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, արդյունքները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք ածանցվում են միջազգային համագործակցության անկատար կառուցակարգերի պատճառով:

Մասնավորապես՝ Արթուր Դավթյանն ընդգծել է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների օրինականացման դեմ պայքարը, դրանց օրինական տնտեսական շրջանառություն վերադարձնելու խնդիրը ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից է: Հայաստանը միացել է հանցավոր ճանապարհով գույքի և եկամուտների ձեռքբերման, «լվացման», հայտնաբերման  և բռնագանձման վերաբերյալ միջազգային բոլոր կոնվենցիաներին, լիիրավ անդամի կամ դիտորդի կարգավիճակով ներգրավված է այս հանցատեսակի դեմ պայքարի մի քանի միջազգային հարթակներում:

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ փողերի լվացման դեմ պայքարը Հայաստանում իրականացվում է միջազգային առաջադեմ չափանիշների և փորձագիտական խորհրդատվությունների վրա խարսխված ազգային ռազմավարության մակարդակով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքում այս հանցագործության հանցակազմի հատկանիշները սահմանվել են այդ երևույթի միջազգային-իրավական սահմանումների հիման վրա, որոնք զգալիորեն բարելավել են պրակտիկան: Մասնավորապես՝ ՀՀ իրավասու մարմիններում քննվող այս բնույթի հանցագործության դեպքերի քանակը 2017թ. համեմատ 2021թ. ավելացել է 5 անգամ:

Չնայած նման դրական միտումներին, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն համարվում, ինչի հիմնական պատճառն այդ բնույթի քրեական գործերով միջազգային իրավական համագործակցության չգոհացնող վիճակն է՝ հաշվի առնելով, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մեծ մասսամբ դուրս է բերվում երկրի տարածքից: Հիմնական խնդիրները կապված են այս հանցատեսակի դրսևորման վերաբերյալ տարբեր երկրներում գործող իրավակարգավորումների և իրավամեկնաբանությունների, բանկային տվյալների պաշտպանության կառուցակարգերի տարբերություններով, որոնք թույլ չեն տալիս ամբողջ ծավալով կատարելու քննչական հարցումները:

Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել գլոբալ լրջագույն հիմնահարց հանդիսացող «փողերի լվացման» երևույթի դեմ պայքարի միասնական իրավական սկզբունքների մշակումն ու գործարկումը, միջազգային համագործակցության անկախ իրավական պլատֆորմների ստեղծումը, այդ թվում՝ ԱՊՀ շրջանակներում:                  

Նա փոխանցել է ՀՀ դատախազության լիարժեք պատրաստակամությունը՝ հիմնվելով ՀՀ փորձի վրա, ներգրավվելու «փողերի լվացման» դեմ միջազգային իրավական կառուցակարգերի կատարելագործման գործընթացում:

Տպել
693 դիտում

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի՝ վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ