Նախատեսվում է ՀՀ-ում ընտրական գործընթացն իրականացնել միայն ID քարտերով. ինչը կբացառվի սրանով, և որ փուլում է գործընթացը

Երեկ՝ հունիսի 23-ին, Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք թվային բարեփոխումների կարևոր փուլում ենք և չպետք է մոռանանք քաղաքական կարևոր խնդրի մասին, այն է՝ ընտրական գործընթացը պետք է տեղի ունենա մեկ միասնական փաստաթղթով, և դա պետք է լինի նույնականացման քարտը:

«Սա շատ կարևոր է: Ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա: Հիմա մի քանի ընտրական փաստաթուղթ ունենք՝ նույնականացման քարտ, անձնագիր, կենսաչափական անձնագիր, մեզ անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, պետք է ընտրական տեղամասում այդ քարտը կարդացող սարքեր էլ ունենանք: Ընտրությունները պետք է անցկացվեն մաքսիմալ էլեկտրոնային եղանակով: Այսինքն՝ մարդը գալիս է, նույնականանում է, էլեկտրոնային համակարգը հաշվառում է նրա քվեարկած լինելը, որը բացառում է այլ տեղամասում քվեարկած լինելը: Սա կլուծի նաև ընտրացուցակների խնդիրը:»,- նկատել էր վարչապետը:

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի համահեղինակ, ընտրական գործընթացների փորձագետ Դանիել Իոաննիսյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ընտրացուցակներին, նկատում է՝ ID քարտերով ընտրություններին մասնակցելը ամբողջությամբ չի լուծի խնդիրը, բայց կթեթևացնի:

«Ընտրողների ցուցակները այսպես, թե այնպես երբեք չեն կարող լինել իդեալական: Խնդիրը մեկն է՝ պետք է ամեն ձև այդ ցուցակները մոտ լինեն իրականությանը: Ի վերջո, մենք կկարողանանք հասնել նրան, որ մարդու անձը հաստատող փաստաթուղթը կընթերցվի ոչ թե նրա արտաքին տեսքով, այլ նույնականացման քարտի մեջ եղած չիպով: Այս պահի դրությամբ անձնագրի պատճենը համարվում է անձնագիր, որը ռիսկ է ստեղծում. մեկ մարդը կարող է մյուսի փոխարեն քվեարկել: Իսկ միայն ID քարտի միջոցով քվեարկությունների իրականացնումը լրացուցիչ երաշխիք է այդ գործընթացը կանխելու համար»,- պարզաբանում է Իոաննիսյանը:

«Նույնականացման քարտի դեպքում բացառված է, որ մեկ անձը քվեարկի մյուսի փոխարեն քանի որ չիպն ընթերցվում է, բացի դրանից՝ մատնահետքն է օգտագործվում. չի կարող մեկ այլ մարդու մատնահետքը համընկնի մյուս անձի մատնահետքի հետ»,- ընդգծում է Դանիել Իոաննիսյանը:

Վերջինս նշում է՝ ընտրություններին միայն նույնականացման քարտերով մասնակցելուն հասնելուն դեռ շատ կա, քանի որ ՀՀ քաղաքացիների կեսից ավելին չունի ID քարտեր. «Սա երկարաժամկետ ծրագիր է, բոլորիս մտքին կար 2016 թվականից: Սակայն պետությունը պետք է հասկանա, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի, որ ՀՀ բոլոր քաղաքացիները նույնականացման քարտեր ունենան: Մինչ այդ՝ բոլոր ընտրություններին ՀՀ քաղաքացիները կապույտ անձնագրերը նույնպես կարող են օգտագործել»:

Իոաննիսյանի նկատառմամբ՝ պետությունը տարբեր գործիքակազմեր պետք է կիրառի, որպեսզի բնակչությունը սկսի օգտագործել նույնականացման քարտեր:

«Պետությունն արդեն ուղղությունը վերցրել է, պետք է շարժվի առաջ, չդանդաղի: Պետք է հասկանա՝ ինչ քայլերի դիմի, որ քաղաքացիները սկսեն օգտագործել ID քարտեր, օրինակ՝ թոշակները կարող են ստանալ միայն քարտով, աշխատավարձ ստանալը դառնա ID քարտով, խթանող հանգամանքներ ստեղծեն: Պետությունը չի կարող ուղղակի մեկ օր հայտարարել, թե առանց ID քարտ չեք կարող ընտրել: Դա կարող է հակառակ ազդեցություն ունենալ՝ մարդիկ սկսեն չմասնակցել ընտրություններին: Ճիշտ մոտեցումներ են պետք»,- նկատում է նա:

ՀՀ ոստիկանության փոխանցմամբ էլ՝ ՀՀ-ում այսօրվա՝ հունիսի 24-ի դրությամբ, նույնականացման քարտ ունի 1 միլիոն 183 հազար 956 քաղաքացի։

Հարցադրմանը՝ որքա՞ն ժամանակում է տրամադրվում նույնականացման քարտը, կառույցից մանրամասնում են՝ նույնականացման քարտը տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվա հաջորդ 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում, սակայն գանձվող վճարի դիմաց։

Անյուտա Աթանեսյան

Տպել
3966 դիտում

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա