Իղձերդ կկատարվեն, երբ առանց հանգստանալու աշխատես. Մինասյանը՝ ՀՀ-ում օր օրի տեղադրվող՝ տարբեր բարձրության խաչերի մասին

Օրերս Հայաստանում հերթական խաչն է տեղադրվել, այս անգամ՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղ տանող ճանապարհի մի հատվածում: Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, տարածելով տեղադրված խաչի լուսանկարը, գրառումներ են կատարել՝ նշելով, որ կարծես մեզանում խաչ տեղադրելը դարձել է աննպատակ մի սովորություն. տեղադրում են՝ փորձելով այդ քայլով սեփական գովազդն ապահովել: Որոշ անձանց դիտարկմամբ էլ՝ մեզանից շատերը հավատն առարկայապաշտության մեջ են տեսնում:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ, հրապարակելով Ողջաբերդ տանող ճանապարհին տեղադրված խաչի լուսանկարը, գրել է՝ վայրը շատ անհարմար է ընտրված: «Հանկարծ չանի՝ Երեւանի՝ 2 օր առաջվա քամուց լինի. խաչն ընկնելու է փողոցով երթեւեկող մեքենաների վրա՝ պատճառ դառնալով դժբախտ պատահարների ու մարդկային զոհերի»,- գրել է նա:

Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը«Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ տարածքում այսքան խաչեր տեղադրելուն, ասում է՝ կարծես հիվանդագին երեւույթ է դարձել:

«Իմաստ չկա խաչերով լցնել ամբողջ Հայաստանը: Այո՛, մենք քրիստոնեությունն ընդունած ամենահին ազգն ենք, այո՛, խաչապաշտ ենք, բայց անընդհատ կանգնել նույն կետի վրա՝ խաչեր տեղադրելով ամենուր՝ ժայռին, սարին, փողոցի անկյունում, անիմաստ եմ համարում: Եթե այդ գումարների չնչին մասն ուղղվի ու օգնության ձեռք մեկնվի այն անձանց, ովքեր դրա կարիքն ունեն, հաստատ ավելի մեծ աջակցություն եւ ազգանվեր գործ կլինի»,- կարծում է Մինասյանը:

Վերջինս նաեւ ընդգծում է՝ եթե միայն խաչ դնելով առաջխաղացում լիներ, քրիստոնյա բոլոր երկրները վաղուց էին դա արել. «Խաչի միտքն այն է, որ աշխատես, բայց անընդհատ այդ մասին չբարձրաձայնես, մատնացույց չանես, թե՝ տե՛ս՝ ես խաչապաշտ եմ. դա բոլորն էլ գիտեն: Մեզանում սա դարձել է մեխանիկական մի գործողություն, մարդիկ տեղադրում են, հետո այդ մասին պարծենում ու բերնեբերան տարածում, որ ինչ-որ մի բլրի գագաթին կամ հեռավոր մի անկյունում խաչ են տեղադրել»:

Վերջինիս խոսքով՝ այն անձինք, ովքեր խաչեր են տեղադրում, միգուցե նաեւ բարեգործություններ են անում, բայց գրեթե միշտ հարց է առաջանում՝ արդյոք այդ հատվածում ամեն ինչ արվե՞լ էր, եւ իսկապե՞ս հերթը հասել էր խաչին: «Տեղադրում են ժայռին, բայց չէ՞որ նախքան դա, դեպի այդ ժայռ տանող ճանապարհը պետք է սարքվի, անտառազուրկ տեղերում են տեղադրում, նախ պետք է այդտեղ ծառ տնկվի կամ վատ վիճակում գտնվող տարածքը բարեկարգվի: Խաչը պետք է դնել մի այնպիսի տեղ, որ իմաստ ունենա, մարդիկ ասեն՝ ա՛յ, սա իսկապես տեղն էր, ոչ թե անհանգստանան դրա պատճառով»,- նշում է ճարտարապետն ու հավելում՝ Հայաստանում տեղադրված խաչերը իրենց ծանրության ու հաճախ ոչ պատշաճ աշխատանքի հետեւանքով ընկնում են ու վնասներ պատճառում:

Մինասյանը նկատում է՝ շատ հաճախ խաչերի տեղադրումը զավեշտալի ու միֆական քարոզներով է ուղեկցվում, մի անբարեկարգ ու դժվարանցանելի հատվածում ինչ-որ մեկը որոշում է խաչ տեղադրել, ապա հայտարարում, թե՝ եթե խաչին հասնելու «դժվարին» ճանապարհը ոտքով անցնեն, ապա իղձերը կկատարվեն: «Ի՜նչ ասեմ, սրանք բաներ են, որոնց մասին մարդիկ պետք է մտածեն: Մեր իղձերը կկատարվեն այն ժամանակ, երբ մենք աշխատենք, հանգստանալու ժամանակ չունենանք: Այդ ամենը հասկանալու, կարեւորն անկարեւորից տարանջատելու համար նախ կրթություն պետք է ստանանք, զարգանանք,  յուրաքանչյուր ոք գա այն գիտակցման, որ վերջին հաշվով Հայաստանի ամեն մի քար ու թուփ բոլորինս է, մեկ խաչ տեղադրելով՝ երկիր չես կառուցի»,- ասում է նա:

Ճարտարապետական տեսանկյունից անդրադառնալով խաչերին, քաղաքի կամ գյուղի ընդհանուր տեսքի հետ դրանց համահունչ լինել-չլինելուն՝ Մինասյանն ընդգծում է. «Ես տեսել եմ այդ խաչերը, այնտեղ ընդհանրապես ճարտարապետություն չկա: Խաչն ինքն իրենով արդեն բավարար հագեցած ու ավարտված ֆորմա է, ճարտարապետություն չկա, ուղղակի դնում են մեկը մի փոքր ավելի մեծ, մյուսը՝ փոքր, մեկ ուրիշը՝ պճնված եւ այլն: Ապարանի կողում մի մետաղական խաչ կա, որը ես կասեի՝ զարհուրելի խաչ է: Ամեն տարի դրա վրա մի հատ ավելացնում են՝ իբր որպես ապացույց, որ հին ազգ ենք եւ այլն: Չգիտեմ: Նման բաներն արդեն ինքնանպատակ են դառնում»:

Զրուցակցի դիտարկմամբ՝ բնական է, որ պետությունը չի խառնվում, բայց ամեն տեղ չէ, որ պետք է այդ խաչը տեղադրվի: Վերջինիս նկատառմամբ՝ համատարած խաչեր տեղադրելու տենդենցը նկատվում է նաեւ հարեւան Վրաստանում:

«Վրաստանում էլ այնպիսի տեղերում են դնում, որ կարծես ուզում են հետքը ամրացնեն: Բայց, օրինակ, Եվրոպան նման քայլերի չի գնում, որովհետեւ այնտեղ շատ ազատ եկեղեցիներ կան, որոնք նույնիսկ վարձավճարով են տալիս, քանի որ այդ սրահների պահպանման խնդիր կա: Մեր ժողովուրդն էլ իր հայրենիքում հետք թողնելը, ցավոք սրտի, առայժմ միայն խաչ տեղադրելու միջոցով է անում: Ինքնապահպանման բնազդ է, բայց ինքնապահպանումը կրթվածության մեջ է: Եթե ինքնապահպանությունը այդքան հեշտ լիներ, ապա աշխարհի տաբեր ազգեր կսկսեին անխնա խաչեր տեղադրել, ոչինչ չէին անի, հույսը կդնեին խաչի վրա»,- շեշտում է Մինասյանը:

Նշենք, որ «Հայկական ժամանակ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Հայ առաքելական եկեղեցուց: Պատրաստվում էինք զրուցել Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ, սակայն, ըստ ընդունված կարգի, եկեղեցում ծառայող յուրաքանչյուր ոք լրատվամիջոցներով հրապարակային կարծիք հայտնելու համար նախ պետք է համաձայնություն ու թույլտվություն ստանա Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Տեր Շահե քահանան այդպես էլ չկարողացավ համաձայնություն ստանալ: Իսկ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը առավոտից մինչեւ աշխատանքային օրվա ավարտը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Տպել
2330 դիտում

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ