Նոստալգիա, բարձր տրամադրություն ու գրկախառնություններ. Համալիրի բեմում Հարութ Փամբուկչյանն էր՝ Ձախը

Երեկ՝ հուլիսի 3-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) մենահամերգը: Այն նախատեսված էր դեռեւս 2020 թվականին՝ Փամբուկչյանի 70-ամյակի առիթով, բայց համավարակի եւ պատերազմի պատճառով հետաձգվել էր։

Մենահամերգը կրում էր «Հարութ Փամբուկչյան 70/2» խորագիրը: Հոբելյանական միջոցառումը վարում էր դերասան, շոումեն Ռաֆայել Երանոսյանը:

Երկու ժամ տեւած մենահամերգի ընթացքում Հարութ Փամբուկչյանը ակտիվ շփվում էր հանդիսատեսի հետ, ուրախ կատարումների ժամանակ իջնում բեմից ու պարում: Ծանոթ ու անծանոթ մոտենում էին, համբուրում եւ գրկում սիրված երգչին, նկարվում նրա հետ ու բաց չէին ուզում թողնել. նա էլ ժպտալով մի կերպ «ազատվում» էր հանդիսատեսի ջերմ ձեռքերից, շտապում բեմ՝ հաջորդ կատարմանը:

սելֆի.jpg (201 KB)

Լեփ-լեցուն դահլիճում բուռն ծափեր ու վանկարկումներ էին հատկապես երգչի այն կատարումների ժամանակ, որոնք առավել հայտնի էին նրա արվեստը սիրողներին. «Տարիներ-տարիներ», «Թե աչերս քեզ որոնեն», «Մենք չենք լինի էլ 20 տարեկան»:

լեեեեեեեեեփփփփփ.jpg (179 KB)

Լեգենդար արտիստը, տեսնելով, թե ինչպես է դահլիճը միաբերան կատարում նրա որոշ երգեր, դադարի ընթացքում ասաց. «Երգչի, արտիստի համար չկան գնահատանքի ու արժեւորման ավելի մեծ խոսքեր, քան այն, ինչ հիմա դուք եք անում»:

Համերգային երեկոյի ավարտին 5-6 կատարում Փամբուկչյանը նվիրեց Արցախյան բոլոր պատերազմներում իրենց մասնակցությունն ունեցած անձանց՝ հայ զինվորներին: Վերջինս հայտնեց, որ օրեր առաջ էլ, երբ այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն, որպես ծննդյան նվեր ռումբերի բեկորներից պատրաստված կենաց ծառ է ստացել. այն 44-օրյա պատերազմի մասնակից Սահակ Նազարյանն է ստեղծել։

«Այժմ համերգին ներկա են նաեւ «Զինվորի տան»-ը բուժվող տղաները: Դուք էն տղերքն եք, որ ռումբը գցել են ձեր վրա, բայց դուք այն վերածել եք արվեստի եւ ինձ եք նվիրում: Եթե կա մարդ, որ իրավունք ունի հայրենիքի մասին խոսելու, ապա դա միանշանակ դուք եք»,- հազիվ զսպելով հուզմունքը՝ արտաբերեց Փամբուկչյանը:

Երգիչը նրանց համար կատարեց հայրենասիրական եւ հաղթական երգեր:

դրոշ.jpg (113 KB)

բռնննննննննն.jpg (250 KB)

Տպել
5257 դիտում

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)