Հնարավոր է՝ Թրամփն այս ամառ հայտարարի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու մտադրության մասին. The Hill

Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի որոշ խորհրդականներ կարծում են, որ նա կարող է հայտարարել այս ամառ ԱՄՆ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու մտադրության մասին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Hill թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Թրամփի նախկին և ներկայիս որոշ խորհրդականներ կարծում են, որ հարցն այն չէ, թե արդյո՞ք հանրապետականը կհայտարարի ԱՄՆ բարձրագույն կառավարական պաշտոնի համար դիմելու ծրագրերի մասին, այլ այն, թե կոնկրետ երբ նա կանի դա։ Թերթի որոշ աղբյուրների համաձայն՝ «արդեն քննարկվել է Թրամփի քարոզարշավի մեկնարկի մասին այս ամառ հայտարարելու հնարավորությունը»։ Սակայն աղբյուրները զգուշացրել են, որ իրավիճակը դեռ փոխվում է, և պարզ չէ, թե կոնկրետ երբ կարող է նախկին նախագահը միանալ ընտրապայքարին։

Թրամփը 2021 թվականի փետրվարին, Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում ԱՄՆ պահպանողական շրջանակների համաժողովում ելույթի ժամանակ խոստովանեց, որ կարող է կրկին մասնակցել պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարին։ Ավելի ուշ նա պարզաբանել է, որ մտադիր է վերջնական որոշում կայացնել ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2024 թվականի նոյեմբերին։ Հրատարակության տվյալներով՝ եթե Թրամփը այս ամառ հայտարարի նախագահի պաշտոնին վերստին հավակնելու ծրագրերի մասին, ապա դա «անսպասելու շուտ» կլինի։ Ըստ թերթի աղբյուրներից մեկի՝ նման քայլը կօգնի Թրամփին պաշտպանվել հնարավոր քաղաքական հարձակումներից՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի աշխատանքի հետ, որը հետաքննում է Կապիտոլիումի 2021 թվականի հունվարի 6-ի գրոհի հանգամանքները։

Կոմիտեի անդամները նախկինում լսումներում ցուցադրել են նյութեր, որոնք, նրանց կարծիքով, վկայում են այն մասին, որ Թրամփը պատասխանատու է ամերիկյան մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների համար։ Օրենսդիրները փորձում են Թրամփին մեղադրանք առաջադրել: Եթե հանրապետականը մտնի նախագահական մրցավազքի մեջ, նրա համար ավելի հեշտ կլինի հանձնաժողովի նման գործողությունները ներկայացնել որպես քաղաքական դրդապատճառներով հարձակումներ, ասվում է նյութում։

Տպել
639 դիտում

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին