Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ շուրջ 3 միլիոն դրամի հափշտակության գործը դատարանում է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր և խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 35-ամյա տղամարդը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2020թ. հուլիսի 14-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով տարբեր ՓԲ ընկերություններում ստեղծել և նույնականացրել է էլեկտրոնային վճարային համակարգի հաշվառման հաշիվներ՝ էլեկտրոնային դրամապանակներ, այնուհետև դրանց միջոցով առցանց ձևակերպել ընդհանուր 26 վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով ընդհանուր՝ 3 միլիոն 205 հազար ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, հիշյալ տղամարդը, 2021 թվականի ապրիլին, «Facebook.com» սոցիալական կայքում այլ անձի անվամբ գրանցված անհատական էջից նամակագրություն վարելով նույն կայքի անհատական էջի օգտատիրոջ հետ, խաբեությամբ ստացել է վերջինիս հեռախոսահամարը, էլեկտրոնային դրամապանակ գրանցելու համար հեռախոսահամարին ստացված ծածկագիրը, ուղղորդել այդ անձին էլեկտրոնային դրամապանակը նույնականացնելու գործընթացում, այնուհետև ունենալով նրա անվամբ գրանցված էլեկտրոնային դրամապանակի տվյալները՝ ՀՀ բանկերից մեկում վերջինիս անվամբ ձևակերպել է վարկ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել խոշոր չափերով՝ 990 հազար ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
862 դիտում

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)