Խոսքի ազատության դեմ որևէ քայլ չենք իրականացնում, նպատակը դա չէ. Աբրահամյանը՝ Կառավարությանն ուղղված առաջարկի մասին

Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ Կառավարությանը՝ առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության հարցով:

Բանն այն է, որ ՀՀ դատախազությունը վերջին շրջանում մեծաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ ինտերնետային կայքէջերով ու սոցիալական ցանցերով հրապարակվում են նյութեր ու գովազդներ, որոնք պարունակում են ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականության տարրեր, ինչպես նաև Հայաստանում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ:

Արթուր Դավթյանի  խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշում է՝ կառույցի կողմից իրականացվել է ուսումնասիրություն ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի շրջանում և արձանագրվել է վերոնշյալ դեպքերի հետ կապված խախտումներ:

«ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում մեծ տարածում են գտնում հանցագործության տարրեր պարունակող և հանցագործություն կատարելուն դրդելուն կամ արդարացնելու միտումներ ունեցող նյութերը կամ գովազդները: Դրանք լինում են գովազդների, լրատվական նյութերի, գրառումների տեսքով: Ինչպես նաև շատ են դեպքերը, երբ բռնության դեպքերի տեսանյութերը կամ լուսանկարները տեղադրվում են սոցիալական ցանցերում և արդեն այնտեղից էլ կայքերում: Ծեծկռտուքների տեսանյութեր՝ ուղեկցվող հայհոյանքներով, ինքնասպանության տեսանյութեր, որտեղ մարդիկ ցույց են տալիս ինչպես են վերջ տալիս իրենց կյանքին կամ հակառակը, երբ այլ մարդու կյանք են խլում: Այսպիսի կոնտենտը պետք է բացառվի ԶԼՄ-ներով»,-նշում է նա՝ արձանագրելով՝ ՀՀ-ում չկան իրավական մեխանիզմներ այս երևույթների դեմ պայքարելու համար:

Աբրահամյանի խոսքով՝ ներդրված չեն նաև վերահսկողության մեխանիզմներ և այսպիսի երևույթների ահագնացող չափերի հասնելն է դարձել պատճառ նման նախաձեռնությամբ հանդես գալու:

«Ի սկզբանե ցանկանում եմ ասել, որ մենք դեռևս վերջնական «դեղամիջոց» չենք առաջարկել, մենք ընդամենը բերել ենք օրինակներ այլ երկրներից, որոնց մոդելը կարող է գործածվել նաև մեզ մոտ: Օրինակ՝ Գերմանիայում  սոցիալական ցանցերի վրա դրվել է օրենքին հակասող տեղեկատվությունը վերացնելու կամ էլ արգելափակելու պարտականություն: Ոչ իրավաչափ վարքագիծ թույլ տված ռեսուրսը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանքի, որի չափը տատանվում է 5-50 մլն. եվրոյի սահմաններում: Նման մեծ չափի տուգանք սահմանելու նպատակը օրենքը խախտելու գիտակցված վարքագիծը կանխելն է: Իսկ ՌԴ-ում նման տեղեկատվության հայտնաբերման դեպքում, ՌԴ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից գործադիր իշխանության դաշնային մարմնին /Роскомнадзор/  ներկայացվում է տվյալ տեղեկատվության անհապաղ հեռացման և ինտերնետ ռեսուրսների հասանելիության սահմանափակման պահանջ: Իրավասու մարմնի կողմից տեղեկատվությունը ստանալու պահից  1-օրյա ժամկետում ինտերնետ ռեսուրսի տիրոջ կողմից տեղեկատվությունը չհեռացվելու դեպքում տվյալ ինտերնետ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվում է: Սակայն մենք սրանք որպես օրինակ ենք բերում, չենք տալիս նախապատվություն, մեր մոդելը կարող է լինել լրիվ այլ: Այս փուլում գլխավոր խնդիրը այս մասին հանրայնացնելն էր, առաջարկը ներկայացված է Կառավարությանը, այնուհետև արդեն կկատարվեն համապատասխան քննարկումներ և աշխատանքներ»,-ասում է Աբրահամյանը:

Հարցադրմանը՝ մոնիթորինգի արդյունքում պարզվե՞լ է, թե հիմնականոււմ որ հանցագործություններն են ավելի տարածված, մեր զրուցակիցն ասում է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ամենից ահագնացողն ու տարածվողն է:

«Սոցիալական ցանցերում անասելի չափերի են հասել թմրամիջոցների գովազդը: Հայտարարությունների միջոցով թմրամիջոցներ վաճառողները գնորդին բացատրում են տեղ, վայր և մնում անոնիմ: Այս հարցն արդեն անվտանգային խնդիր է դարձել, այդ պատճառով Գլխավոր դատախազը նաև ԱԺ-ում հատուկ կոչով է հանդես և հանրության ուշադրությունն է հրավիրել այս խնդրի վրա»:

Աբրահամյանը նկատում է՝ շատ են նաև սոցցանցերում և ԶԼՄ-ներում այնպիսի նյութերը և խաղերը, որոնք կարող են հիմք դառնալ դեռահասների ոչ ճիշտ վարքի, ընդհուպ՝ մինչև ինքնապսանություն գործելուն:

Հարցադրմանը, եթե նման գրառումը կատարում է սոցցանցերի օգտատերը, և ԶԼՄ-ներն են այն զետեղում են կայքում, այս դեպքում ո՞ւմ է բաժին հասնելու պատասխանատվությունը, դատախազի խորհրդականը նշում է՝ պատասխանատվության հիմնական կրողը այդ գրառման հեղինակն է, սակայն ԶԼՄ-ն էլ այն իր կայքում տեղադրելով դառնում է նրա «հանցակիցը»:

Գոռ Աբրահամյանի խոսքով՝ շատ են նաև սոցիալական ցանցերի միջոցով շորթման կամ անօրինական գումար աշխատելու դեպքերը, որոնք նույնպես անասելի մեծ չափերի են հասնում:

Վերջինս խոսելով ֆինանսական բուրգ ասվածի մասին, մանրմասնում է. «Օրինակ՝ ֆինանսական բուրգ ասվածը, երբ քաղաքացիները գումարներ են ներդնում, սակայն որոշ ժամանակ անց այդ կայքերն այլևս գոյություն չեն ունենում: Կայք էր ստեղծվել, որը  զբաղվում էր սեռական ծառայությունների մատուցմամբ  և այսպես կոչված «բիզնես գործունեությամբ»: Կայքում տեղադրված էին աղջիկների տվյալներ, արժեքներ, նկարներ: Սակայն Դատախազությունը միջոցառումներ ձեռնարկեց, որպեսզի հայաստանյան օպերատորների միջոցով տվյալ կայք մուտք գործել չհաջողվի: Հաճախ էլ «List.am» կայքի միջոցով ինչ-որ իրեր են վաճառում, գնորդը գումարը փոխանցում է, սակայն ապրանքն այդպես էլ չի ուղարկվում, իսկ տվյալ օգտահաշիվը՝ ջնջվում: Նաև այպիսի դեպքերի կանխման համար է Դատախազը դիմել է Կառավարությանը»,-ասում է Աբրահամյանը:

Նա նաև նկատեց՝ ամենից շատ տարածված մոլորություններից մեկն էլ խաղամոլության տարածումն է, որի գովազդներն ամենուր են՝ ինչպես սոցցաներում, այնպեսլ էլ կայքերում և փողոցներում:

«Շատ ուրախ եմ, որ այդ խնդրին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ: Քանի որ խաղամոլության գովազդը մարդուն հանցագործության մղելու մի գործընթաց է: Գովազդի տիրույթում պետք է պետությունը պայքարի: Չպետք է ատելության խոսք, սեռական, կրոնական, ազգային խտրականություն, բռնության տեսարաններ պարունակող որևէ երևույթ հայտնվի տեղեկատվական հարթակներում և ռեսուրսներում»:

Նշենք, որ այսօր Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիմացավ ՏԿԵ նախարարությանը, ԱԱԾ-ին և Ոստիկանությանը, նշելով, որ վիճակախաղերի գովազդն արգելող օրենք է ընդունվել, սակայն ամեն քայլափոխի այդ գովազդներն են կրկին:

Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է Հայաստանն էլ այլ երկրների օրինակին հետևլով որոշակի սահմանափակումներ կիրառի մեր երկրում գործող սոցիալական ցանցերի գործունեության մեջ: Վերջինս բացասական պատասխան տվեց:

«Դա արդեն կլինի խոսքի ազատության սահմանափակում: Սոցիալական հարթակները հաղորդակցման միջոց են, սակայն շատերն այդ միջոցներն օգտագործում են ուղղված հանցագործությունների ծավալների մեծացման: Մենք դա պետք է կանխենք: Խոսքի ազատության դեմ որևէ քայլ չենք պատրաստվում իրականացնել, մեր նպատակը սոցիալական ցանցերում տեղեկատվության անվտանգության ապահովումն է»,-եզրափակեց նա:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1113 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը