Մահափորձի ենթարկված Սինձո Աբեին փրկել չի հաջողվել. նա մահացել է

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է ուրբաթ օրվա մահափորձի հետևանքով 1 օր հիվանդանոցում մնալուց հետո։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ Աբեն մահացել է Նարա պրեֆեկտուրայի հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել էին  մահափորձից հետո։ 

Աբեի դեմ մահափորձը տեղի է ունեցել հուլիսի 8-ի կեսօրին մոտ, երբ նա նախընտրական ելույթ էր ունենում Նարա քաղաքում հուլիսի 10-ին կայանալիք վերին պալատի ընտրություններից առաջ։ 41-ամյա ճապոնացի Տեցույա Յամագամին ինքնաշեն հրազենից երկու անգամ թիկունքից կրակել է նրա վրա։ Աբեն հիվանդանոց է տեղափոխվել փրկարարական ուղղաթիռով։ Բժիշկները նրան արյուն են փոխներարկել և մի քանի ժամ պայքարել նրա կյանքի համար։

Հարձակվողն իր արարքը բացատրել է նրանով, որ իրեն դուր չի գալիս Աբեի քաղաքականությունն ու պահվածքը, սակայն նա ընդգծել է, որ ինքը ոչինչ չունի նախկին վարչապետի անձի դեմ:

 67-ամյա Սինձո Աբեն լքել է վարչապետի պաշտոնը 2020 թվականին, սակայն մնացել է Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հզոր գործիչներից մեկը մինչ հիմա:

Աբեն երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը և դա Ճապոնիայի կառավարության ցանկացած այլ ղեկավարից ամենաերկար ժամկետն է:

Սինձո Աբեն՝ նախկին արտգործնախարարի որդին և նախկին վարչապետի մորեղբայրը, առաջին անգամ ստանձնել է կառավարության ղեկավարի պաշտոնը 2006 թվականին՝ դառնալով այդ ժամանակվա ամենաերիտասարդ վարչապետը Ճապոնիայի հետպատերազմյան պատմության մեջ:

Աբեի վարչապետության առաջին տարին իր կուսակցության համար լի էր սկանդալներով ու քաղաքական խնդիրներով, իսկ մեկ տարի անց նա հրաժարական տվեց։

Հաջորդ անգամ Սինձո Աբեն կառավարության ղեկավար դարձավ 2012 թվականին և այս պաշտոնում մնաց մինչև 2020 թվականը։

Տպել
2112 դիտում

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է