Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Կոմպոզիտորների միությունը համատեղում են ջանքերը. ստորագրվել է հուշագիր

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը համատեղում են ջանքերը Հայաստանում և դրա սահմաններից դուրս դասական երաժշտության զարգացման, հայ կոմպոզիտորների ժողովրդականացման և ճանաչման, նրանց ստեղծագործությունների հանրահռչակման գործում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Կարևորելով նշված ուղղությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը հուլիսի 8-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը» համատեղ իրականացնելու նպատակով։

Փաստաթուղթը ստորագրել են «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Բալբաբյանը և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Հուշագրի ստորագրմանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կարևոր ներդրում ունի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակման գործում. «Նվագախումբը 13 տարիների ընթացքում թվայնացրել և ներկայացրել է ավելի քան 85 կոմպոզիտորի շուրջ 400 ստեղծագործություն, որոնց մեծ մասի նոտաները ձեռագրերից հասցվել է տպագիր վիճակի։ Մենք կարողացել ենք դրանք տարածել արտերկրում, որպեսզի դրսի նվագախմբերն ու մենակատարները հնարավորություն ունենան օգտվելու մեր կոմպոզիտորական ժառանգությունից։ Այսօր ստորագրվող հուշագրի նպատակն է համատեղել ջանքերը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ, որպեսզի միասին կարողանանք ավելի արդյունավետ իրականացնել մեր մշակութային քաղաքականությունը՝ ներկայացնելու հայ կոմպոզիտորական արվեստը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեղի ունեցող համերգների ընթացքում կշարունակի ակտիվորեն ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները»։

Արամ Սաթյանի խոսքով՝ այս փառատոնը ոչ միայն հնարավորություն կտա հանրահռչակել հայ կոմպոզիտորների արդեն հնչած ստեղծագործությունները, այլև կներկայացվեն պրեմիերաներ։ Կոմպոզիտորների միության նախագահը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կտա նոր արդյունք՝ հօգուտ հայ կոմպոզիտորական արվեստի զարգացման և հանրահռչակման:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը բարձր է գնահատել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դերակատարումը ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակման և Կոմպոզիտորների միության հետ սերտորեն համագործակցելու գործում: Անդրադառնալով հուշագրի ստորագրման կարևոր փաստին՝ նախարարի տեղակալը նշել է, որ յուրաքանչյուր գործընթաց պետք է ունենա հանգրվան, և այս համատեքստում հիշատակել է նախորդող բոլոր միջոցառումները, հռչակված նպատակները, համատեղ վեր հանված խնդիրները, որոնց լուծումը պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է:

«Այս ճանապարհը հեշտ չէ՝ կազմակերպչական, մասնագիտական, հոգեբանական առումներով, սակայն այն քայլ առ քայլ պետք է հաղթահարենք, և մենք հետևողական ենք լինելու այս հարցում: Նորից կոչ եմ անում մասնագիտական հանրությանը՝ Կոմպոզիտորների միության անդամներին, Պետական կոնսերվատորիային, բոլոր շահագրգիռ կառույցներին, երաժշտագիտական հանրությանը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ այս գործընթացներին:

Վստահ եմ, որ միայն այս փուլը միասին հաղթահարելուց հետո մենք խթան կստեղծենք ժամանակակից կոմպոզիտորական արվեստի դպրոցի զարգացման և առաջընթացի համար: Հուշագրում նաև ամրագրված են այն կետերը, որ չպիտի միայն փառատոնով և համերգային գործունեությամբ սահմանափակվի Սիմֆոնիկ նվագախմբի և Կոմպոզիտորների միության համագործակցությունը. այն պետք է լինի մշտական շփում, փոխգործակցություն՝ ստեղծագործությունների թվայնացման, ձայնասկավառակների պատրաստման, նոտաների հրատարակման, կոմպոզիտորներին ստեղծագործությունների պատվերների ուղղություններով:

Սա ուղղակիորեն բխում է Կառավարության ծրագրից, այն է՝ ուշադրության կենտրոն բերել ինքնազբաղ, պետական կառույցներից դուրս գործող արվեստագետներին: Չափազանց կարևոր է այս արվեստագետներին բերել պետական մշակութային քաղաքականության առանցք»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հուշագիրը ստորագրող կողմերին հետևողականության համար և վստահություն հայտնել, որ պետական գերատեսչությունը նույնպես լինելու է հետևողական:

Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը, համախմբելով ջանքերն այս կարևորագույն փառատոնի ու նպատակների իրագործման շուրջ, հայ հեղինակների ստեղծագործություններին կհաղորդեն մեծ հնչեղություն Հայաստանում ու արտերկրում: Արտասահմանյան մենակատարները նույնպես կհրավիրվեն հնչեցնելու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երաժշտագետների հետ կշարունակվեն նոտաների թվայնացման աշխատանքները, կիրականացվեն հանրային իրազեկման աշխատանքներ և այլն։

Տեղեկացնենք նաև, որ «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը» ստեղծվել է 2010 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։ Ամենամյա այս փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Տպել
862 դիտում

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց