Հայաստանում արդեն կատարվել է առաջին դասարանցիների 21 հազար հայտագրում

Հայաստանում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն անցկացվում է առանց խնդիրների ու խոչընդոտների: 

«Արմենպրես» փոխանցմամբ՝ հրավիրված ասուլիսում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշել է, որ համակարգն անխափան աշխատել է: Առաջին դասարանցիների հայտագրման ընդհանուր գործընթացը մեկնարկել է հունիսի 21-ին, անցկացվում է երեք փուլով: Հունիսի 21-ից հայտագրումը բաց է բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր ունեն որոշակի արտոնություններ։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող նույն հաստատությունում հայտագրվող երեխայի քրոջ կամ եղբոր սովորելու կամ ծնողի աշխատելու հանգամանքը։

Երկրորդ փուլն անցկացվում է հուլիսի 6-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն իրականացվում է ընդհանուր հիմունքներով, հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական հաստատությունների դիմորդների համար և բաց կլինի Հայաստանի Հանրապետության բոլոր առաջին դասարանցիների ծնողների համար։

«Հուլիսի 12-ից հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում: Ասեմ, որ այս տարի որոշ փոփոխություններ ենք իրականացրել: Նախ առանձնացրել ենք ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրելու էջը: Դրանից բացի, ընդհանուր հայտագրումների գործիքակազմն ենք դյուրացրել, որ ծնողների համար դյուրին լինի»,- ասել է Արտակ Պողոսյանը:

Հայտագրման հարթակները բաց կլինեն ամբողջ տարվա ընթացքում: Հարթակները հասանելի են նաև երկրից դուրս: Այսինքն, եթե ինչ-ինչ պատճառներով ծնողները գտնվում են Հայաստանից դուրս,  միևնույն է կարող են կատարել հայտագրումը: Հունիսի 21-ից մինչ օրս կատարվել է առաջին դասարանցիների 21 հազար հայտագրում:

Արտակ Պողոսյանն ընդգծեց, որ հայտագրելուց հետո պետք է ծնողները գնան դպրոց և դիմում գրեն տնօրենի անունով՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը: Դա պետք է անել մինչև սեպտեմբերի 5-ը: Եթե նշված ժամկետում դա չարվի, ապա այդ հայտերը կչեղարկվեն:

Առաջին դասարանցիների ընդունելության գործընթացն առցանց, էլեկտրոնային տարբերակով կազմակերպելը տալիս է իր դրական արդյունքները: Արտակ Պողոսյանը նշեց, որ այն խնդիրը, որ դրված է եղել ի սկզբանե, կատարվել է: Մասնավորապես, երեխաներին դպրոցներում տեղավորելու գործում նվազել են կոռուպցիոն ռիսկերը:

«Մենք կարողացանք հասնել նրան, որ ծնողները հավասար պայմաններով հայտագրում են: Իրականում նրանք կարող են տեսնել, թե որ դպրոցում քանի տեղ կա, կարիք չունեն որևէ պաշտոնյայի խնդրել երեխային դպրոցում տեղավորելու համար: Մյուս նպատակը դպրոցների ծանրաբեռնվածությունը հավասարապես բաշխելն էր: Հիմա տեսնում ենք, որ ժամանակին թերբեռնված դպրոցներում հիմա շարժը մեծացել է»,- հավելել է Արտակ Պողոսյանը:  

Տպել
691 դիտում

Խորհրդարան այցելած Նեպալի պատվիրակությանը ներկայացվել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը

ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Վաղը Երևանի ավագանին նիստ կգումարի. օրակարգային է Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման հարցը

Հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը․ Անահիտ Մանասյան

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

Աշխատանքներ կատարելիս տրակտորը կողաշրջվել է. ճանապարհի հենապատը փլուզվել է

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն»-ը նոր տնօրեն ունի

Մեծ հաշվով ՄԻԵԴ-ի վճիռները նաև ինդիկատոր են, թե բարեփոխումներն ինչպես են ընթանում և կյանքի կոչվում․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ալբանիա

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ Իեն Բորջը՝ Ալեն Սիմոնյանին

Ավելի վաղ միջադեպ է տեղի ունեցել․ 50-ամյա տղամարդը հայտնել է՝ ինչու է կրակել մեքենաների վրա (տեսանյութ)

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է․ առանձին վայրերում կարկուտը էական վնաս է հասցրել մշակաբույսերին

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունների օրերը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ կա տուժած

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կեղծ սքրինշոթ է տարածել. Հասմիկ Հակոբյանը հերքել է զրպարտությունը (լուսանկար)

Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

Այսօր բերման է ենթարկվել 171 անձ, մեծ մասը ազատ են արձակվել, հանրապետությունում փակ ճանապարհ չկա

Սրբազանն ինքը թող պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ, ինչը շատ հազվադեպ երևույթ է․ Բաբաջանյան

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող փաթեթը

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Գալստանյանի և նրա շարժման աջակիցների սիրո մասին իրարամերժ հայտարարությունները (տեսանյութ)

Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Լուբոշ Բլահան՝ Հակոբ Արշակյանին

Թող գան, վերցնեն, ով ցանկանում է. Բագրատ Գալստանյանը՝ շարժման առաջնորդությունը քաղաքական ուժերին փոխանցելու մասին

2023-ին Հայաստանում 12-ամսյա գնաճը նվազել է 8.9 տոկոսային կետով. քննարկվել է ԿԲ գործունեության տարեկան հաղորդումը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 13-ին

Հայաստանում այս տարվա սկզբից կարմրուկի 399 դեպք է գրանցվել. կան հոսպիտալացվածներ

Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը

Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպան

Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները

Տարածվող տեղեկությունները, թե հանրապետությունում փակ փողոցներ կան, չեն համապատասխանում իրականությանը

Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի. հայտնի են նրանց անունները

Բագրատ Գալստանյանի հանրահավաքը Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց

Դադարեցվել են ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները. հայտնի է՝ ով է փոխարինելու նրան

Արման Բաբաջանյանն անդրադարձել է իրեն առնչվող փաստական տեղեկություններին

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Տավուշցիները մեզ ասել են՝ եթե իմանային սահմանազատումն այսպես է՝ ինչի՞ համար էին բողոքում. պատգամավոր

Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել. Հանրապետությունում փակ փողոցներ չկան