Այնպես չէ, որ պետական դավաճանները միայն բանակի ներսից են. ովքեր են վաճառում պետությունը և ինչի համար

Պետական դավաճանության դեպքերը միայն բանակի խնդիրը չեն: Այնպես չէ, որ բոլոր դավաճանները բանակի ներսից են լինում: Այս հարցում պետությունը պետք է մեծ դերակատարում ունենա: Ուժեղ պետություններն ինչպես են վարվում. նորմալ դաստիարակում են իրենց քաղաքացիներին, կրթում, վճարում, պետք եղած ժամանակ՝ խրախուսում և պատժում: Նման դեպքեր Շվեյցարիայում կամ Ֆրանսիայում չես հանդիպի: Նույնն էլ մենք պետք է անենք: 

Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար բացահայտվող պետական դավաճանության դեպքերին՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինս հիշատակում է միջին վիճակագրական 40-45 տարեկան տղամարդկանց, որոնք մինչ կորոնավիրուսը՝ արտագնա աշխատանքով էին զբաղվում, սակայն սահմանների փակ լինելու պատճառով սկսել են պայմանագրային զինծառայող աշխատել ԶՈՒ-ում:

«Բանակը չի առաջարկում այնպիսի աշխատավարձ, որը կլինի մրցունակ ու կկարողանա լավագույններից ընտրել որպես պայմանագրային զինծառայող: Բանակը կիսագրագետ, ֆիզիկապես ոչ պատրաստված մարդկանց ընդունում է որպես պայմանագրային զինծառայող, տվյալ անձն էլ սահման պաշտպանելն ընդունում է զուտ աշխատանք՝ իր ընտանիքը պահելու համար: Այդպիսի մարդիկ պատրաստ չեն բանակ ու երկիր պաշտպանելու, որովհետև վերջին անգամ գիրք են կարդացել 7-րդ դասարանում, հայկական սերիալներ են նայել, որտեղից էլ սերտել են դավաճանություն, հանցագործություն, գողություն, սեռական բռնություններ և այլն: Սա է մեր խնդիրը»,- շեշտում է Հովհաննիսյանը:

Նրա պնդմամբ՝ երբ պետությունը կստեղծի այնպիսի պայմաններ, որ 20-21 տարեկանում ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված զինվորն ուրախությամբ կմնա պայմանագրային ծառայության, այդ օրվանից պետական դավաճանության դեպքերը չեն լինի, պետությունն էլ հնարավորություն կունենա ավելի պատրաստված, խելացի ու բարոյապես կայուն զինվորի ընտրել:

Ռազմագետը նշում է՝ խնդիրը տարիներ շարունակ եղել է տնտեսական, մեծ ֆինանսներ չեն ներդրվել բանակում. «Պետությունն անվտանգության ոլորտի համար այնքան ֆինանսավորում չի տրամադրել, որը կբավարարեր մրցակցություն առաջացնելուն և լավ զինվորներ ընտրելուն: Դեմոկրատական խնդիրների հետևանքով էլ ժամկետային զինծառայողների թիվն է կրճատվել: Իրենց փոխարեն պայմանագրայիններ պետք է լինեն, բայց նրանց մեծ մասն էլ իմ՝ արդեն թվարկած մարդկանց տեսակներին են պատկանում»:

Հովհաննիսյանը պետական դավաճանություն գործելու ազդեցություններից մեկն էլ համարում է համացանցային հոսքերը, երբ ամեն օր մեկը երկրի ղեկավարին երկիրը ծախելու համար է մեղադրում:

«Ամեն օր մեկը երկրի ղեկավարությանը դավաճան է անվանում, ինձ էլ ասում էին, թե փախչել եմ Հայաստանից ու ԱՄՆ-ում տուն եմ ստացել: Այս զանգվածն էլ կարդում է ու ասում՝ «դե սրանք պետությունը ծախեցին, փախան Ամերիկա, ես ինչի՞ մնամ պայքարեմ, հենա գումար կվերցնեմ, ես էլ կփախչեմ»: Եվ սա ողբերգական է»,- կարծում է ռազմական փորձագետը և հավելում՝ նման դեպքերը կանխելու ամենակարևոր քայլը ճիշտ դաստիարակությունն ու կրթությունն է:

«Մեզ ռադիկալ փոփոխություններ են պետք՝ աշխատավարձերի բարձրացում, զորամասերում բջջային հեռախոսներ կրողներին անհրաժեշտ է խիստ պատժել: Տարիներ շարունակում այս մասին բարձրաձայնել ենք, բայց երբեք խիստ չենք պայքարել երևույթի դեմ: Սրանք գործողությունների փունջ են, որոնք պետք է միասին իրագործել. կիսատ անելու դեպքում արդյունք չենք ստանալու»,- ասում է նա:

Արծրուն Հովհաննիսյանը նաև նկատում է՝ Ադրբեջանը մարտավարություն է որդեգրել, որի միջոցով հային պախարակում է հայի աչքերում. «Մեզ վնաս են հասցնում նաև հոգեբանական և արժեհամակարգային տիրույթում: Մեկ անգամ «օգտագործում են» պետական դավաճաններին, նրանցից ստանում օգուտ և միջին վիճակագրական հային էլ հասցնում այն մտքին, որ վերջինս մտածի, թե ինչ վատ ազգ ենք մենք»:

Խոսելով պետության կողմից այսօր արդեն տարվող քայլերի մասին՝ ռազմական փորձագետը դրական է գնահատում ԱԱԾ-ի աշխատանքը:

«Լավ է, որ ԱԱԾ-ն բացահայտում է հանցագործությունները, սակայն հանրությունը սպասում է նման գործերի վերջաբանին: Պետական դավաճանությանը վերաբերող գործերը չպետք է քնեցվեն, ինչպես շատուշատ քրեական գործերի դեպքում է եղել, քանի որ հանրությունը ցանկանում է տեսնել նրանց դատ ու դատաստանն ամենադաժան ձևով: Մեկ տարի առաջ կալանավորված անձի վերաբերյալ արդեն պետք է որոշում կայացված լիներ, որ քաղաքացիների «սիրտն էլ հովանար»: Իհարկե, պետությունն անում է քայլեր, բայց քայլերը պետք է արագացվեն»,- ասում է նա և հավելում՝ նախկինում ԱԱԾ-ն ավելի պասիվ և թերի է աշխատել, ակտիվ աշխատելու դեպքում նման հանցագործությունները հնարավոր էր ավելի շուտ կանխել:

Հիշեցնենք՝ այսօր ԱԱԾ-ն հերթական անգամ հայտնեց զինծառայողի կատարած պետական դավաճանության դեպքի մասին: Ըստ կառույցի՝ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և գումարի դիմաց դրանք փոխանցել օտարերկրյա գործակալի:

Ավելի վաղ՝ փետրվարի 10-ին, ԱԱԾ-ն հայտնել էր, որ բացահայտել է պետական դավաճանության աննախադեպ դեպք: Հայաստանի տարածքում գործել է լրտեսական մեծ ցանց, որում ներառված են եղել հայերենին գերազանց տիրապետող օտարերկրյա գործակալներ ու հայ զինվորականներ:

Մարտի 7-ին էլ ԱԱԾ-ն հայտնեց օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված մեկ այլ գործակալական ցանցի գործունեության բացահայտման մասին: Դրա կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ։ 

Ապրիլի 25-ին էլ մեկ այլ հաղորդագրությամբ հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող սպան, անդամագրվելով Ադրբեջանի հատուկ ծառայություններին և ստանալով ծածկանուն, տվել է իր գրավոր համաձայնությունն ու այդ համաձայնության արդյունքում 1400 դոլարի դիմաց Ադրբեջանին փոխանցել տվյալներ զինծառայողների, հրամանատարական կազմի, հրթիռային համակարգերի թվի, զինտեխնիկայի տեղակայման և այլ մանրամասների մասին:

Եվս մեկ պետական դավաճանության դեպքի մասին ԱԱԾ-ն հայտնել էր հունիսի 14-ին: Նշվում էր, որ ՀՀ քաղաքացին, որը հանդիսացել է զինծառայող, սոցիալական ցանցի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, հավաքագրվել նրանց կողմից և տվել իր համաձայնությունը՝ հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որի համար պայմանավորվածություն է ձեռք բերել հետագայում ստանալ ընդհանուր 2800 ԱՄՆ դոլար և 6000 ՌԴ ռուբլի գումար։

Անյուտա Աթանեսյան

Տպել
3785 դիտում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց