Աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրի ստուգատեսին ընդառաջ անցկացվել են քննարկումներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրին մասնակցության նախապատրաստական աշխատանքների քննարկմանը, որը կազմակերպվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում: 

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղկատվության վարչությունից հայտնում են, որ ծրագրի մասնակցությանն ընդառաջ կարողությունների զարգացման աջակցության նպատակով Հայաստանում է գտնվում Ավստրալիայի կրթական հետազոտությունների խորհրդի ներկայացուցիչ Էնդրյու Մաննոնին, որը հուլիսի 11-15-ն աշխատանքային հանդիպումներ և խորհդատվական քննարկումներ է անցկացնում ծրագրում ներգրավված կառույցների հետ:

 «Մենք արդեն մի քանի անգամ մասնակցություն ենք ունեցել կրթական ոլորտի միջազգային հետազոտություններ իրականացնող «TIMSS»-ի ստուգատեսին, որի ընթացքում գնահատվել է մեր աշակերտների՝ բնագիտության և մաթեմատիկայի կարողությունները: Դա շատ կարևոր փորձառություն է մեր կրթական համակարգի համար, քանի որ հնարավորություն ենք ունենում վերլուծել մեր կարողություններն ու կրթական մակարդակը, համադրել տվյալներն այլ երկրների հետ, ի վերջո հասկանալ՝ ինչ առաջնահերթ խնդիրներ կան: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ այդ տվյալները բավարար չեն մեր համակարգի ամբողջական պատկերը ստանալու ու դինամիկան հասկանալու համար, ուստի որոշում է կայացվել մասնակցել նաև «PISA» միջազգային ստուգատեսին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ ներկա փուլում տվյալ ծրագրին մասնակցությունն էլ ավելի կարևոր է, քանի որ մեկնարկել է հանրակրթության պետական չափորոշիչների փոփոխման գործընթացը: 

Էնդրյու Մաննոնին տեսապատկերների միջոցով ներկայացրել է ծրագրի մասնակցության պայմաններն ու առավելությունները՝ ընդգծելով, որ նպատակն է հետազոտել կրթական համակարգերն ամբողջ աշխարհում՝ թեստավորման միջոցով գնահատելով 15 տարե­կան աշակերտների կարողություններն ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների ոլորտներում։ 

«Արդյունքները թույլ են տալիս գնահատել երկրի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել դրանք։ Երկրները կարող են օգտագործել տվյալներն իրենց բովանդակությունը վերլուծելու համար: Ծրագիրը կարևորվում է նաև այն տեսանկյունից, որ միջազգային մակարդակում վերջինիս արդյունքները հանդիսանում են երկրի կրթական համակարգի հավաստի, վստահելի և մյուս պետությունների հետ համադրելի ցուցանիշներ։ Միջազգային շատ վարկանիշային համաթվերում (Մարդկային կապիտալի համաթիվը, Գլոբալ ինովացիոն համաթիվը, Գլոբալ տաղանդի մրցունակության համաթիվը և այլն) օգտագործվում են հենց «PISA»-ի տվյալները»,- ընդգծել է Էնդրյու Մաննոնին։ 

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը բարձր է գնահատել «PISA» միջազգային ստուգատեսին ՀՀ-ի մասնակցությունը՝ նշելով, որ հանդիպումներն ու քննարկումները  կարևոր են: 

«Մենք մեր կրթական համակարգը ոչ միայն միջազգային փորձագետին ներկայացնելու, այլև Հայաստանի կրթական համակարգի ձեռքբերումները նաև ներքին հարթակներում պարբերաբար քննարկելու խնդիր ունենք»,- ասել է նա: 

Արսեն Բաղդասարյանը ներկայացրել է նախորդ տարիների ստուգատեսների արդյունքները՝ ուղենշելով «PISA»-ին մասնակցության ակնկալիքները: 

Ելույթների ընթացքում բանախոսները պատասխանել են նաև միջոցառման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնց շուրջ էլ ակտիվ քննարկումներ են ծավալվել: 

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացված հանդիպման  ընթացքում շահառուների լայն շրջանակի համար ներկայացվել են ծրագրի մանրամասները, ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, համակարգի կառույցների, ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, միջազգային գործընկերների, ինչպես նաև դպրոցների ներկայացուցիչներ:

Տպել
1831 դիտում

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել