Երեւանում շուրջ 300 բազմաբնակարան շենք է կառուցվում. ինչի հետևանքով է մայրաքաղաքում փոշին այս տարի ավելի շատ

Այս տարի մայրաքաղաքում փոշին աննախադեպ շատ է, մարդիկ պարբերաբար բողոքում են, բարձրաձայնում հարցը, սակայն խնդրին կարծես դեռ լուծում չի տրվում: Շատերի համար այս տարի առավել ակնառու ու տարօրինակ է նաեւ քամու հետեւանքով Երեւանի օդի գույնը. թեթեւ քամուց հետո հաճախ քաղաքի երկինքը մուգ մոխրագույն երանգ է ստանում, ու տպավորություն է, թե ուր որ է ուժգին անձրեւ ու ամպրոպ է լինելու:

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից էլ, պարբերաբար ներկայացնելով մոնիթորինգային արդյունքները, հայտնում են՝ Երեւանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Երեկ էլ նույն խնդրի պատճառով լարված իրավիճակ էր ստեղծվել Երեւանում: Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ) հատվածում, ի նշան բողոքի, մեծ թվով բնակիչներ երկկողմանի փակել էին Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհը: Ակցիայի մասնակիցները նշում էին՝ մեկ ամսից ավելի է՝ նշված վայրում շինարարական աշխատանքներ են, ինչն իրենց առողջության հաշվին է: Նրանց փոխանցմամբ՝ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի անունից օրեր առաջ խոստացել են, որ խնդիրը կլուծվի, սակայն ոչինչ էլ չի արվել: Նկատենք՝ Հյուսիս-հարավի շինարարությունը թերեւս միակը չէ, որից դժգոհում են երեւանաբնակները. մայրաքաղաքում բազմաթիվ շինարարական աշխատանքներ են ընթանում:

Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ այժմ շուրջ 300 բազմաբնակարան շենք է կառուցվում մայրաքաղաքում: Սակայն մեր այլ հարցերի չցանկացան պատասխանել:

Քաղաքում մեծաթիվ շինարարական աշխատանքների եւ այլ գործոնների հետեւանքով օդի աղտոտվածության մասին զրուցել ենք Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ:

«Երեւանն առհասարակ տարբեր վարկանշավորումներում համարվել է ամենափոշոտ քաղաքներից մեկը, ինչի համար երկու հիմնական պատճառ կա. առաջինը կանաչապատ տարածքների սակավությունն է, քանի որ, ինչպես գիտեք, երկար տարիներ մայրաքաղաքում միայն ծառահատումներ էին իրականացվում՝ չստեղծելով նոր կանաչապատ գոտիներ: Երկրորդ, վերջին տարիներին իրականացվող աննախադեպ շինարարությունների քանակը, ընդ որում՝ դրանք վերաբերում են մեծ տարածք զբաղեցնող բազմաբնակարան համալիրներին»,- նկատում է Խաժակյանը:

Վերջինս, մանրամասն ներկայացնելով խնդիրը, ասում է՝ շինարարությունները հիմնականում բաց են, փորվում են հորաններ, եւ ամբողջ փոշին քամու միջոցով լցվում է այդտեղ, ապա տարածվում, եւ քանի որ Երեւանը չունի պաշտպանիչ կանաչ շերտ, այդ ամբողջ փոշին բարձրանում ու պատում է ողջ քաղաքը. «Երեւանի քաղաքապետարանի աղբահանության հիմնարկն էլ, բնականաբար, այդ ամբողջ փոշին ու կեղտը մաքրել չի հասցնում»:

Խաժակյանի կարծիքով՝ քաղաքապետարանը չի կարողանա այնպիսի նորմեր պարտադրել կառուցապատողին, որը կկանխի փոշու այդ ծավալի արտանետումը. «Անշուշտ, մենք պետք է հնարավորինս նվազեցնենք, բայց կասեցնելը իրատեսական չեմ համարում: Հիմնական ելքը կանաչապատ տարածքների ավելացումն է: Հայտնի փաստ է, որ կան ծառատեսակներ, որոնք կլանում են փոշին ու աղմուկը»:

Անդրադառնալով քաղաքի մաքրությանը՝ Խաժակյանը նկատում է՝ այդ մասով եւս քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ է ստանում: Ասում է՝ ունենք ջրցան մեքենաների սակավություն, եւ մեկ վարչական շրջանին հազիվ մեկ մեքենա է բաժին հասնում, ինչը, բնականաբար, փողոցների լվացման համար շատ քիչ է:

Խաժակյանը նաեւ շեշտում է՝ քաղաքում բազմաթիվ անավարտ շինարարություններ կան, երբ տարիներով ընթանում են եւ ավարտին չեն հասցվում: Ավագանու անդամի խոսքով՝ տեւական ժամանակ է՝ բարձրաձայնում են այս խնդիրը եւ առաջարկում որոշակի կարգավորող տարբերակներ:

«Այն շինարարությունները, որոնք իրենց նախանշված ժամկետում չեն հասցնում ավարտվել, դրանց դեպքում լավագույն տարբերակը պրոգրեսիվ գույքահարկի կիրառումն է: Պետք է օրենքում փոփոխություն կատարվի, եւ եթե անձը տիրապետում է որեւէ անավարտ շինարարության, որը երկար տարիներ այդպես մնացել է, ապա տվյալ հողակտորի գույքահարկը տարեցտարի ավելացվի, այնքան ավելացվի, որ կա՛մ արագ տեմպերով ավարտին հասցնի, կա՛մ հողակտորը վաճառի»,- ասում է նա:

Խաժակյանը նաեւ նկատում է՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում բարձրահարկ շենքերին թույլտվություն տալը մոլուցքի էր վերածվել. «Որտեղ ազատ անկյուն էին գտնում, սկսում էին շինարարություն անել: Եթե քաղաքապետարանը զսպեր ամեն պատահած վայրում բարձրահարկ շենքեր կառուցելու մոլուցքը, մենք կունենայինք բոլորովին այլ պատկեր. կա՛մ մարզերը կզարգանային, կա՛մ գոնե՝ Երեւանի ծայրամասերը: Մեր ճարտարապետական քաղաքականությունն է բերել սրան»:

Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն էլ, անդրադառնալով խնդրին, նկատում է՝ մայրաքաղաքում օդի աղտոտվածությունն ու փոշու առկայությունը այնպիսի չափերի են հասնում, որ չնկատել պարզապես հնարավոր չէ:

«Տեսնում ենք՝ օդում կախված մասնիկներ, որոնք ինչ-որ տարօրինակ գունային երանգ են պարունակում: Երեւան քաղաքում փոշու առկայության հարցը լուծելու ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է տարվի, սակայն դրան խանգարող մի քանի հիմնական պատճառներ կան: Նախ, օդը աղտոտում են Երեւանում գործող հանքարդյունաբերական կազմակերպությունները, իհարկե, այդ գործարանները պետք է աշխատեն, բայց դրանց տարածքներում պետք է լինեն պաշտպանիչ գոտիներ՝ հստակ նորմատիվներով, որոնց հաշվարկներով մենք պետք է խնդրին լուծում տանք: Խնդիր են նաեւ մեծաթիվ մեքենաները, որոնք հատկապես խցանումների ժամանակ ծախսված հավելյալ վառելիքի հետեւանքով առաջացնում են օդի աղտոտվածություն: Քաղաքը չունի անտառապաշտպան ծածկույթ, ինչը նախկինում եղել է»,- ասում է Բեգոյանը:

Նրա խոսքով՝ անկախության վերջին 30 տարվա գոնե առաջին տասնամյակում գազի ու լույսի խնդրի պատճառով մայրաքաղաքի տնկիներին, կանաչ գոտիներին հասցվել է անդառնալի վնաս՝ թե՛ Սարալանջի անտառներին, թե՛ Այգեստան կոչվող հատվածի ու Նորքի անտառներին. «Դրանք եղել են Երեւանի թոքերն ու պայքարել օդի աղտոտվածության դեմ»:

Խոսելով խնդրի հնարավոր լուծումների մասին՝ ՀՈԱԿ-ի ղեկավարը նկատում է՝ առաջնայինը կանաչ տնկարկներն են, որ պետք է օգնեն, մաքրեն ու ֆիլտրեն քաղաքի օդը, էկոլոգիական միջավայրը բարելավեն:

Ասում է՝ նախկինում մի փոքր կամայական մոտեցում էր ցուցաբերվում, յուրաքանչյուր վարչական շրջան ուներ իր կազմակերպությունը, որը կատարում էր որոշակի աշխատանքներ, ըստ վարչական շրջանի ղեկավարի ճաշակի՝ որոշվում էր, թե որտեղ ինչ տնկվեր:

«Մեր ՀՈԱԿ-ի հիմնական նպատակներից մեկն այն է, որ Երեւանը բերվի ընդհանուր տեսքի, մեկ ճաշակի եւ յուրաքանչյուր կատարվող աշխատանք ունենա գիտական հիմնավորում: Ծառերը պետք է տնկենք ոչ թե գեղագիտական տեսքի ու որոշ անհատների հարմարավետությունն ապահովելու համար, այլ առաջին հերթին պետք է ուղղված լինի էկոմիջավայրն ապահովելուն: Մայթեզրին չպետք է տնկենք ծաղիկներ, դրանք, նախ, չեն դիմանում, երկրորդը, պետք է տնկենք այնպիսի բուսատեսակներ, որոնք փոշու ու աղտոտված օդի առաջին հարվածը կվերցնեն իրենց վրա»,- շեշտում է նա:

Բեգոյանը՝ ՀՈԱԿ-ի՝ այդ ուղղությամբ տարվող առաջիկա աշխատանքները երեք փուլերի է բաժանում: Ասում է՝ առաջինը ֆունկցիոնալ կանաչապատումն է, որն ուղղված է էկոմիջավայրի բարելավմանը, երկրորդը, քաղաքացիների հարմարավետության համար արվող կանաչապատումը, երրորդ տեղում էլ գեղագիտական տեսքն է:

Տպել
4784 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին