Հայտնի են դարձել դեպքեր, երբ արտերկրում տրամադրվել են մկրտության և ազգությամբ հայ լինելու մասին կեղծ փաստաթղթեր. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հայտնի են դարձել դեպքեր, երբ արտերկրում տրամադրվել են մկրտության և ազգությամբ հայ լինելու մասին կեղծ փաստաթղթեր:

Այս մասին տեղեկացնում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքն ու ներկայացնում «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որում ասված է.

«ՀՀ սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասի հա­մա­ձայն` ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նշված հոդվածով սահմանված իրավունքների իրա­կա­­նացման կարգը սահմանվում է օրենքով: «Քաղա­քա­ցիու­­թյան մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված չէ, թե որ պահից է անձը համար­վում Հայաս­տանի Հան­րա­պետությունում բնակություն հաստատած: Մասնավորապես, Օրեն­քի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքա­ցիու­թյուն չունեցող 18 տարին լրացած, գործունակ (բացառությամբ անգործունակ ճանաչված ան­ձի կողմից նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղա­քա­ցիու­­թյուն ստանալու դեպքի), օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաս­տա­նի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրա­վունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հա­մար, եթե օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հա­յաս­տանի Հանրապետությունում, կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է Հայաստանի Հան­րա­պետության Սահմանադրությանը:

Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Հա­յաս­տանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը կամ ան­գոր­ծունակ անձը, որի խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, կարող է ստա­նալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն առանց վերոհիշյալ պահանջ­նե­րի պահպանման:

Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում Օրենքն առա­­վել մեծ հնարավորություն է սահմանել ազգությամբ հայերի համար, քան ամրագրված է Սահմանադրությամբ: Մասնավորապես, Օրենքում հիշատակված չէ բնակություն հաստատելու պահից ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքը, առանց որևէ նախապայմանի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք է վերապահվել ազգությամբ հայերին:

Ենթադրվում է, որ օրենսդիրը նպատակ է ունեցել դրանով խթանել հայ­րե­­նադարձությունը, խրախուսել Սփյուռքում հայապահպանությունը և սփյուռ­քա­­­հայերի շրջանում մեծացնել Հայաստանի Հանրապետությունում հասարակական, քաղաքական, տնտեսական գործունեության նկատմամբ հետաքրքրվածությունը, ինչպես նաև վերջին­նե­րիս մասնակցությունը հայանպաստ գործունեությանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վերջին տարիներին կատարված մեծաթիվ ուսումնասիրություն­նե­րի արդյունքում պարզվել է, սակայն, որ ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայ­ցող անձանց մի ստվար զանգվածը (հատկապես Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիները) երբևէ չի եղել Հայաստանի Հանրապետությունում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ և կարճ ժամկետներով, իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն հայցելու նպա­տա­կով), տեղեկացված չեն հայկական մշակույթի, պատ­մու­թյան, ՀՀ-ում ընթացող հասարա­կա­կան-քաղաքական և սոցիալ-տնտեսական գործըն­թաց­նե­րի մասին, ճանաչված չեն ծագման երկրի հայ համայնքում, որևէ մասնակցություն չունեն ծագ­ման երկրներում հայ համայնքի և հայկական եկեղեցական կյանքին և, որպես կանոն, չեն իրա­կանացնում հայանպաստ գոր­ծու­նեություն:

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պազվել է նաև, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, հիմնականում Մերձավոր Արևելքի երկրների (հատկապես Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և այլն) քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք ձեռք չեն բերել և տնտեսական գործունեություն չեն ծավալել, ինչպես նաև մեծ մասամբ Հայաստանի Հանրապետություն չեն այցելել: Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար:

Ազգությամբ հայ լինելու հիմքով ՀՀ քաղաքացիություն հայցող օտարերկրացիների ներկայացրած` ազգային պատկանելիությունը հավաստող փաստաթղթերի իրավա­չա­փու­թյան գնահատման հարցում նույնպես գործնականում հաճախ բարդություններ են առաջանում: Մասնավորապես, օտարերկրյա քա­ղաքա­ցի­ների անձը հաստատող փաստաթղթերում բացակայում են ազգային պատկանելիության մասին նշումները, միաժամանակ, օտարերկրացիները, որպես կանոն, հնարավորություն չունեն ծագման երկրի իրավասու մարմիններից ստանալու ազգությամբ հայ լինելու կամ համայնքային պատկանելիության մասին ապոստիլով հաստատված` փաստաթուղթ, քանի որ ազգային պատկանելիությունը փաստացի պաշտոնապես չի հաշվառվում:

ՀՀ իրավասու մարմինների կողմից որպես հիմք ընդունվում են Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշմամբ սահմանված ազգությամբ հայ լինելու փաստը հավաստող փաստաթղթերը (տատի, պապի, ծնողների, կամ նրանցից մեկի Հայ Առաքելական, Հայ Ավետարանական և Հայ Կաթողիկե եկեղեցիների կողմից տրամադրած՝ դիմողի կամ նրա նախնիների մկրտության և հայ լինելու մասին փաստաթղթեր):

Այս կապակցությամբ ևս ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հայտնի են դարձել դեպքեր, երբ արտերկրում տրամադրվել են մկրտության և ազգությամբ հայ լինելու մասին կեղծ փաստաթղթեր:

Անհրաժեշտ է նշել նաև, որ համաձայն Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի պահանջների, ՀՀ քաղաքացիություն հայ­ցող անձի փաստաթղթերը ստանալուց հետո, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 15-օրյա ժամկետում պարտավոր է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացնել իր եզրակացությունը: Լրացուցիչ տե­ղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության եզրակացություն ներ­կա­յացնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 օրով:

Ակնհայտ է, որ օտարերկրյա պետությունների դեպքում, հատկապես առանձին դեպքերում ներքաղաքական սուր լար­վա­ծության և ռազմական գործողությունների գոտիներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից սահմանափակ ռե­սուրս­ներով, կարճ ժամկետներում ՀՀ քաղաքացիություն հայցող անձի ներկայացրած կեն­սագրական տվյալների, այդ թվում` ազգությամբ հայ լինելու փաստի արժա­նահա­վա­տության անհրաժեշտ խորը և բազմակողմանի ստուգում իրականացնելը հաճախ ան­ի­րատեսական է դառնում:

Այսպիսով, ազգությամբ հայերի համար Օրենքով սահմանված խրախուսող նորմերը փաստացի ոչ ամբողջապես են ապահովում Օրենքում ներդրված նպատակների ամբողջական իրականացումը: Բացի այդ, Օրենքով ամրագրված արտոնությունն ամբողջությամբ չի արտացոլում Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիությունը պարզեցված կարգով ստանալու ընթացակարգը՝ ՀՀ-ում մշտական բնակություն հաստատելու պահից նշված իրավունքի իրացման առումով։

Նշված խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է Օրենքով սահմանել ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու (գտնվելու) պարտադիր պահանջ։ Այսպիսի պահանջի սահմանումը թույլ կտա ՀՀ իրավասու մարմիններին առավել երկար ժամանակ ունենալ տվյալ անձի ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքի իսկությունը պարզելու համար:

Բացի այդ, տվյալ անձի կողմից որոշակի կենսական կապեր կստեղծվեն Հայաստանի Հանրապետության հետ: Առնվազն ՀՀ այցելելու ընթացքում, որպես օտարերկրացի (կացության կարգավիճակ կամ մուտքի վիզա ստանալու կամ ՀՀ պետական սահմանի անցման կետերով ՀՀ մուտք գործելու դեպքերում), տվյալ անձը կհայտնվի ՀՀ իրավապահ մարմինների տեսադաշտում նախապես, ինչը թույլ կտա առավել ամբողջական պատկերացում կազմել տվյալ անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրական շարժառիթների վերաբերյալ:

Հարկ է նշել, որ միջազգային փորձի վերլուծությունը ևս ցույց է տալիս, որ ազգային պատկանելիության հիմքով քաղաքացիություն ստանալու գործընթացը տարբեր երկրներում առավել բարդ և տարատեսակ ընթացակարգեր է ենթադրում: Իսրայելում, օրինակ, ծննդյան, էթնիկ պատկանելիության ուժով հրեաների կողմից քաղաքացիություն հնարավոր է ձեռք բերել Իսրայելում հաստատվելու դեպքում:

Առաջարկվող կարգավորման բնույթը

«Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ազգությամբ հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:

«Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդու­նմամբ պայմանավորված ՀՀ պե­տա­կան բյուջեի եկամուտների և ծախսերի մասում փոփոխություններ չեն առաջանա:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում օրենքով ամրագրված կարգավորումը կհամապատասխանեցվի Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, ազ­գությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կիրականացվի առավել արդյունավետ, կնպաստի ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց հայ­րենադարձությանը, կնվա­զեց­­նի ազգու­թյամբ հայ ներ­կա­յացող, սակայն իրականում հայ­կա­կա­նության հետ որևէ առնչություն չու­նեցող օտար­եր­կրա­ցիների կողմից Հա­յաս­տանի Հան­րա­պե­տու­թյան քաղաքացիություն հայցելու դի­մում­ների քանակը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերա­փոխ­ման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլոր­տա­յին և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից»:

Տպել
3578 դիտում

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել