Կայացել է «Փոխակերպելով կրթությունը» ազգային խորհրդակցությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր կազմակերպել էին «Փոխակերպելով կրթությունը» ազգային խորհրդակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Հանդիպման նպատակն էր մասնակցային և համակողմանի քննարկման եղանակով վերհանել ՀՀ կրթության ոլորտի առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, միջազգային գործընկերների և դեսպանությունների, պետական և համայնքային գերատեսչությունների, երիտասարդական և հասարակական կառույցների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, անկախ փորձագետներ:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանը ևս անմասն չէ կրթության փոխակերպման հարցադրումների շուրջ գլոբալ երկխոսության գործընթացից։ Նրա խոսքով՝ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպվող նմանօրինակ խորհրդակցությունները կնպաստեն մեր երկրում ընթացող բարեփոխումներին, կրթության զարգացման երկարաժամկետ ռազմավարական պլանավորման գործընթացին, ինչպես նաև կհստակեցնեն կրթության փոխակերպման առումով Հայաստանի հանձնառությունների շրջանակը:

«Պետությունը վճռական է՝ մասնակցային ժողովրդավարության ողջ գործիքակազմով շարունակելու ակտիվ երկխոսությունը հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ երիտասարդության հետ։ ՀՀ կառավարությունը կրթության ոլորտը հռչակել է առաջնահերթություն, և ներկայում ընթանում են արմատական բարեփոխումներ կրթության բոլոր մակարդակներում․ կատարվում են օրենսդրական լուրջ փոփոխություններ, իրականացվում լայնածավալ ներդրումային և զարգացման ծրագրեր՝ նպատակ ունենալով մեծացնել կրթության ներառականությունը, մատչելիությունն ու որակը։ Մի բան ակնհայտ է՝ կրթության զարգացումը պահանջում է մեր բոլորի ակտիվ ներգրավվածությունը և համագործակցությունը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։ Այդ առումով այս միջոցառումն անչափ կարևոր նշանակություն ունի»,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման բոլոր կազմակերպիչներին:

«Անասելի կարևոր է Հայաստանի հանձնառությունն ու առաջնորդությունը՝ իրականացնելու ազգային խորհրդակցություն՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից հետո կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին մասնակցությանը: Այս համատեքստում կրթական համակարգերի փոխակերպումն առավել ընդգրկուն առաջընթացի բանալին է` միտված Օրակարգ-2030-ի և Կայուն զարգացման նպատակների միջոցով ավելի լավ ապագա ունենալուն»,- ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:

«Աշխարհը կրթական ճգնաժամի մեջ է, որն արդեն առկա էր մինչև Քովիդը, իսկ համավարակի հետևանքով էլ ավելի խորացավ: Այն առավել բացասական է ազդում ամենախոցելի երեխաների վրա՝ նպաստելով միջսերնդային աղքատությանն ու անհավասարություններին: Այդ իսկ պատճառով մենք պետք է արագ գործենք, որպեսզի յուրաքանչյուր երեխա վերադառնա դպրոց, որպեսզի նրանց ուսման և բարեկեցության վիճակը գնահատելու համակարգեր ունենանք, ինչպես նաև օգնենք, որպեսզի բաց թողածը լրացնեն»,- իր հերթին փաստել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:

Նա հավելել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է ազգային խորհրդակցությունների շարքը՝ երիտասարդների մասնակցությամբ. «Երիտասարդներն իրենց կարծիքն արտահայտելու իրավունք ունեն, և նրանց կարծիքը կարևոր է»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հիմնական խնդիրներն ու նպատակները: Նա ընդգծել է, որ կրթության փոխակերպմանն ուղղված միջազգային դիսկուրսում առաջադրվող հարցադրումներից շատերն արդեն իսկ տեղ են գտել Կրթության ռազմավարության նախագծում և այլ փաստաթղթերում: Այդ համատեքստում փոխնախարարն ընդգծել է կրթության ֆինանսավորման աճը, կրթության թվայնացումը, գիտելիքին զուգահեռ հմտությունների կարևորումը, աշխատաշուկայի հետ կապը, ինչպես նաև կրթական ծառայությունների հասանելիության ապահովումը:

«Այս միջոցառումը կարևոր է երկու առումով՝ առաջինը Նյու Յորքում կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ՀՀ հանձնառությունների ձևակերպման տեսանկյունից, և երկրորդը՝ որպես հերթական հարթակ՝ մասնակցային և ժողովրդավարական գործընթացներին համահունչ սնուցելու կրթության ոլորտում պետական քաղաքականության մշակումը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում պետք է հաստատի նաև Կրթության ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրը, որի հանրային քննարկմանը կհրավիրվեն նաև այսօրվա հանդիպման մասնակիցները: Փոխնախարարը միաժամանակ կոչ է արել մինչ այդ հանդես գալ համապատասխան առաջարկություններով:

«Վերափոխելով կրթությունը» ազգային խորհրդակցության թիմի ղեկավար Միքայել Հովհաննիսյանն իր հերթին ներկայացրել է հանդիպման օրակարգը և նպատակները։ Խորհրդակցության մասնակիցները ներգրավվել են աշխատանքային տարբեր խմբերում, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է հարցերի իր շրջանակը՝ պայմանավորված հետևյալ թեմատիկ ուղղություններով՝ ներառա­կան, արդար, անվտանգ և առողջ դպրոցներ, ուսուցիչներ, ուսումնառություն, կյանքի, աշխատանքի և կայուն զարգացման հմտություններ, թվային ուսումնառություն և փոխակերպում, կրթության ֆինանսավորում:

Խորհրդակցության արդյունքները կօգտագործվեն 2022 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ժամանակ նախատեսված Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ՀՀ մասնակցության նախապատրաստական նյութերում, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից կրթական քաղաքականության մշակման ընթացքում:

Հիշեցնենք, որ հունիսի 28-29-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Փարիզում մասնակցել է Կրթության փոխակերպման գագաթնաժողովի (Transforming Education Summit) նախապատրաստական համաժողովին:

Տպել
752 դիտում

Գերեզմանների մոտ հայտնաբերվել է «Օպել», մեքենայի մոտ՝ տղամարդու կիսամոխրացած մարմին

Անդրադարձ է եղել խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը․ Փաշինյան-Ստուբ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Հովհաննես Ազոյանն ո՞վ է, Հռիփսիմե, գնա բերանդ լվա․ Գալստանյանը՝ լրագրողին

Եվրոն թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 4-ին

Սա ոչ այլ ինչ է, քան եկեղեցու պայքար իր ինքնիշխանությանը ձգտող ՀՀ-ի դեմ․ Թորոսյանը՝ Գալստանյանի շարժման մասին

ԵՄ-ն ակտիվորեն նպաստելու է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման օրակարգին․ վարչապետն ընդունել է Միխայել Զիբերթին

Աննա Հակոբյանն այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն (տեսանյութ)

Անահիտ Ավանեսյանը Վանաձորում հետևել է ինֆեկցիոն մասնաշենքի շինաշխատանքներին, քննարկել ավարտի ժամկետները

Ucom-ի աջակցությամբ ամփոփվել են «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները

Հայաստանում Սերբիայի դեսպանն ու պաշտպանության հարցերով կցորդն այցելել են ՊՆ, նրանց ընդունել է նախարարը

Հայտնաբերվել են Շարժայից մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ադամանդանման քարեր (տեսանյութ)

Սամվել Ծառուկյանի պարզաբանումը

Մեկ օր հրաշքների աշխարհում. ՀՀ վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի նվերը երեխաներին (լուսանկարներ, տեսանյութ)

Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները մեղադրվում են խոշոր կաշառք ստանալու մեջ. 8 մեղադրյալի նյութերն ուղարկվել են դատարան

Քաղաքացին բարձր ձայներ է արձակել և արջը փախել է, սակայն նա չի նկատել երկրորդին․ մանրամասներ Վայոց ձորում գրանցված դեպքից

ԵՄ-ի հետ հիմա շատ ենք աշխատում. ԱԳ նախարարը խոսել է համագործակցության ուղղություններից

Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար. նախաքննության ավարտ

Հունիսի 7-ից ՀՀ-ին է մոտենալու հերթական ցիկլոնը, դրանից հետո տաք օդային ալիքը նահանջելու է․ Սուրենյան

Խոջալուի մասին խոսում են Ալիևը, Դաշնակցությունը, մեկ էլ՝ ՀԱԿ-ը. Ծովինար Վարդանյան

Ալեքսանդր Պետրակովը նպատակ ունի լավ ֆուտբոլ ցուցադրել Սլովենիայի դեմ ընկերական խաղում

Երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են. ՀԿԵ

Որքան կլինեն հունիսին սպասվող առավելագույն ջերմաստիճանները ՀՀ ողջ տարածքում․ Սուրենյանը ներկայացրել է

Կապանի համայնքապետի եղբայրը պոկել է պարեկի համազգեստի տեսախցիկը, նրա մտերիմը՝ քաշքշել, հարվածել մյուս ծառայողի գլխարկին

Ինձ «գործակալ» են ասում այն շարժումները, որոնց մասն եք նաև դուք. Միրզոյանը` Ռուստամյանին

Միանշանակ դիրքորոշում է՝ սահմանազատման գործընթացը պետք է լինի անխոցելի իրավական հիմքով փաստաթղթերի հիման վրա․ նախարար

Փարիզում կանցկացվի սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդես. Հայաստանը մասնակցելու է միասնական տաղավարով

Օդերևութաբանական պատմության ընթացքում մայիս ամիսը բացառիկ է եղել․ Սուրենյանը պարզաբանում է

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ

Ուժգին երկրաշարժ Վրաստանում

Դուրովը հայտարարել է «Տելեգրամ» հավելվածում լայնածավալ նորամուծության մասին

2023-ի տարեսկզբից առանցքային են ՀՀ-ի անվտանգությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերը. Միրզոյան

Ավարտվել է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի առաջին ուստարին․ գործնական վերջին դասընթացին ներկա է եղել Աննա Հակոբյանը

Երևանն Անկարայի հետ հարաբերությունների գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում․ Միրզոյան

Բեռնատարն ամբարձիչի վրայից ընկել է 36-ամյա տղամարդու վրա. վերջինս տեղում մահացել է

Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Սահմանադրության փոփոխությունները օրակարգի մաս չեն․ Միրզոյան

Էրդողանի և Բայդենի անվտանգության հարցերով խորհրդականները քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացները

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքը հեռացնում է Վրաստանին իր ժողովրդավարական ուղուց․ Միլլեր

Քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջև փոխգործակցության հեռանկարները

Վայոց ձորի մարզում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար