ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ահազանգում են. պատվաստումների համաշխարհային ծածկույթը շարունակել է նվազել

Գրեթե 30 տարվա մեջ մանկական պլանային պատվաստումների ամենամեծ կայուն անկումն է գրանցվել: Սրա մասին են փաստում ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից այսօր հրապարակված պաշտոնական տվյալները:

Երեխաների տոկոսը, որոնք ստացել են դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի դեմ պատվաստանյութի երեք չափաբաժին (ԱԿԴՓ3), իսկ սա իմունականխարգելման ծածկույթի նշաձող է հանդիսանում, 2019-ից 2021 թվականներին ընկել է 5 տոկոսային կետով՝ հասնելով 81 տոկոսի: Արդյունքում՝ միայն 2021 թվականին 25 միլիոն երեխա բաց է թողել ԱԿԴՓ3-ի մեկ կամ մի քանի չափաբաժին, որ պիտի ստանար պլանային պատվաստումների շրջանակում:

Այս ցուցանիշը 2 միլիոնով ավելին է, քան 2020 թվականին գրանցված ցուցանիշը և 6 միլիոնով ավելին, քան 2019 թվականինը: Սա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ հակամարտությունների և փխրուն միջավայրերում ապրող երեխաների թվի աճով, որտեղ պատվաստումների հասանելիությունն ապահովելը հաճախ խնդրահարույց է, ապատեղեկատվության ավելացմամբ, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված խնդիրներով, ինչպիսիք են ծառայությունների և մատակարարման շղթայի խափանումները, ռեսուրսների ուղղորդումն արձագանքմանն ուղղված ջանքերին և կանխարգելող միջոցառումների իրականացումը, որը իր հերթին սահմանափակել է պատվաստանյութերի առկայությունն ու հասանելիությունը:

«Սա արդեն տագնապի ազդանշան է երեխայի առողջության հետ կապված հարցերում: Մենք ականատես ենք լինում մանկական պլանային պատվաստումների ամենամեծ կայուն անկմանը մեկ սերնդի ընթացքում: Հետևանքները չափվելու են կյանքերով»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Թեև անցյալ տարի ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված խափանումների և արգելափակումների հետևանքով հետընթաց էր սպասվում, այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, շարունակական անկում է: ՔՈՎԻԴ-19-ը արդարացում չէ։ Մեզ անհրաժեշտ է պատվաստումների ծածկույթի վերականգնում միլիոնավոր չափաբաժիններով, հակառակ պարագայում, մենք անխուսափելիորեն ականատես ենք լինելու հիվանդությունների ավելի շատ բռնկումների, ավելի շատ հիվանդ երեխաներ են լինելու, և արդեն իսկ գերծանրաբեռնված առողջապահական համակարգերն ավելի մեծ ճնշման են ենթարկվելու»:

25 միլիոն երեխաներից 18 միլիոնը տարվա ընթացքում չեն ստացել ԱԿԴՓ3-ի ոչ մի չափաբաժին. այդ երեխաների ճնշող մեծամասնությունն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Հնդկաստանում, Նիգերիայում, Ինդոնեզիայում, Եթովպիայում և Ֆիլիպիններում:

Ակնկալվում էր, որ 2021 թվականը կլինի վերականգնման տարի, որի ընթացքում կվերականգնվեին պլանային պատվաստումները, և 2020 թվականին չպատվաստված երեխաները կստանային հասանելիք պատվաստումները: Փոխարենը, ԱԿԴՓ3-ի ծածկույթը վերադարձել է իր ամենացածր մակարդակին, որ գրանցվել էր 2008 թվականից ի վեր, ինչը, այլ պլանային պատվաստումների ծածկույթի նվազման հետ մեկտեղ, աշխարհը դուրս է մղել գլոբալ նպատակներին հասնելու ճանապարհից, այդ թվում՝ զրկել Կայուն զարգացման նպատակների՝ իմունականխարգելման ցուցանիշին հասնելու հնարավորությունից:

Իմունականխարգելման մակարդակի այս պատմական հետընթացը տեղի է ունենում սուր թերսնուցման արագ աճի ֆոնին: Թերսնված երեխայի մոտ արդեն իսկ թուլացել է իմունիտետը, և բաց թողնված պատվաստումները նշանակում են, որ մանկական տարածված հիվանդությունները կարող են արագորեն մահացու դառնալ երեխայի համար: Սովի ճգնաժամի սերտաճումը իմունականխարգելման աճող բացին, սպառնում է երեխաների կյանքի պահպանման ճգնաժամի սկիզբ դառնալ:

«ՔՈՎԻԴ-19-ի խնդիրների լուծումը պետք է զուգահեռ ընթանա այլ մահացու հիվանդությունների դեմ (ինչպիսիք են կարմրուկը, թոքաբորբը և փորլուծությունը) պատվաստումների խնդիրների լուծման հետ», - նշել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «Դա «կա՛մ կա՛մ»-ի հարց չէ, հնարավոր է երկուսն էլ լուծել»:

Հսկայածավալ ջանքեր են պահանջվելու պատվաստումների համընդհանուր ծածկույթի հասնելու և հիվանդությունների բռնկումները կանխելու համար: Անբավարար ծածկույթի մակարդակը վերջին 12 ամիսների ընթացքում արդեն իսկ հանգեցրել է կարմրուկի և պոլիոմիելիտի բռնկումների, ինչը շեշտադրում է պատվաստումների կենսական դերը երեխաների, դեռահասների, մեծահասակների և հասարակությունների առողջության պահպանման գործում:

Կարմրուկի առաջին չափաբաժնի ծածկույթը 2021 թվականին նվազել է մինչև 81 տոկոս, ինչը նաև 2008 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է: Սա նշանակում է, որ 2021 թվականին 24,7 միլիոն երեխա բաց է թողել կարմրուկի առաջին դեղաչափը, այն է՝ 5,3 միլիոնով ավելի, քան 2019 թվականին: Եվս 14,7 միլիոնը չի ստացել անհրաժեշտ երկրորդ դեղաչափը: Նմանապես, 2019 թվականի համեմատ, 6,7 միլիոնով ավելի երեխա բաց է թողել պոլիոմիելիտի երրորդ պատվաստումը:

ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում են Գավիի` պատվաստանյութերի դաշինքի և այլ գործընկերների հետ՝ կյանքի կոչելու Իմունականխարգելման համաշխարհային օրակարգը 2030-ը (IA2030): Սա ռազմավարություն է բոլոր երկրների և համապատասխան համաշխարհային գործընկերների համար, որը նպատակ ունի իմունականխարգելման միջոցով կանխելու հիվանդությունները և պատվաստանյութերը հասանելի դարձնելու բոլորին, յուրաքանչյուր տարիքում ամենուր:

IA2030 շրջանակի գործընկերները կառավարություններին և համապատասխան դերակատարներին կոչ են անում.

* Ապահովել քաղաքական հանձնառությունը և ավելացնել պետական բյուջերից հատկացումը՝ ազգային առողջապահական ծրագրերում իմունականխարգելման ամրապնդման և պահպանման համար:

* Ավելին անել՝ լրացնելու պլանային պատվաստումների բացը և ընդլայնել աջակցության ծառայությունները այլ բնակավայրերում՝ հասնելու անտեսված երեխաներին և ծրագրեր իրականացնել՝ կանխելու հիվանդությունների հնարավոր բռնկումները:

* Իրականացնել ապացուցահեն և մարդակենտրոն ռազմավարություններ՝ պատվաստանյութերի և իմունականխարգելման նկատմամբ վստահություն ստեղծելու, ապատեղեկատվության դեմ պայքարելու և պատվաստանյութերի ընդունումը հատկապես խոցելի համայնքների շրջանում մեծացնելու համար:

* Առաջնահերթություն տալ առողջապահական տեղեկատվության և հիվանդությունների վերահսկման համակարգերի ամրապնդմանը` ապահովելու համար անհրաժեշտ տվյալների առկայությունն ու մշտադիտարկումը, որպեսզի ծրագրերն ունենան առավելագույն ազդեցություն:

Տպել
1380 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել