Թալինի օրը համախմբել էր Արագածոտնի մարզի տարբեր համայնքների բնակիչներին․ մասնակից էր մարզպետ Սերգեյ Մովսիսյանը

Արագածոտնի մարզում թալինցիներն աչքի են ընկնում ազգային արժեքների պահպանման, տարածման, գովերգման մեծ ձգտումով և հաճախ են մարզի բնակիչներին համախմբում մշակութային տոնակատարությունների շուրջ։ Այդ միջոցառումներից մեկը Թալինի օրն է, որը, տեղացիների որոշմամբ, նշվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 3-րդ կիրակի օրը։ 

Այսպիսով, այսօր՝ հուլիսի 16-ին, Թալինի հանդեպ իրենց սերն ու հոգատարությունը, թալինցի  լինելու հպարտությունն արտահայտելու լավագույն առիթն էր՝  Թալինի օրը, որը նշանավորվեց գունեղ միջոցառումներով։ Ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորրյանը, Թալին  համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչներ։    

Տոնակատարության օրակարգը հագեցած էր․ քաղաքի կենտրոնական փողոցները ողողված էին վառ գույներով՝ ձեռքի աշխատանքների ցուցադրություններ, գեղարվեստական կատարումներ․․․ամենուրեք ջերմ մթնոլորտ էր։   

Միջոցառումը պաշտոնապես ազդարարվեց ժամը 17․00-ին՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագով, այնուհետև պետական այրերն այցելեցին Թալինի գերեզմանատուն և գլուխ խոնարհեցին Արցախյան պատերազմների հերոսների շիրիմների առջև։ Հաջորդ կանգառը պատմական հին հուշարձան համարվող Կաթողիկե եկեղեցին էր, որտեղ տոնակատարության մասնակիցներն ունկնդրեցին Թալինի երաժշտական դպրոցի սաների կատարումները։ Քայլերթով դեպի քաղաքի կենտրոնական  հրապարակ տանող ճանապարհին մարզպետը ծանոթացավ թալինցի շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքներին։

Տոնակատարության հիմնական մասը հրապարակում էր՝ ազգային և  ժամանակակից պարերի, երգերի համադրությամբ։ Հրապարակում ներկաներին ողջունեց  Տավրոս Սափեյանը՝ ընդգծելով, որ թալինցու համար այս տարի  Թալինի օրը նշելը սպասված էր, քանի որ վերջին տարիներին այն չի նշվել պատերազմի և համավարակի պատճառով։

Շնորհավորելով համերկրացիներին՝ համայնքի ղեկավարը հորդորեց շատ սիրել Թալինը, նպաստել նրա զարգացմանը։ Այս համատեքստում նա շնորհակալագրեր հանձնեց Թալինի զարգացման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց՝ այդ թվում՝ ճարտարապետների, տարբեր նախաձեռնությունների հեղինակների,երիտասարդների․․․

Տոնը շարունակվեց երաժշտական ուրախ նոտաներով, ազգագրական երգ ու պարով, որին միացան մասնակիցները։

Թալինի օրն ամփոփվեց 22․00-ին՝ շքեղ հրավառությամբ։ Այսօրվա տոնն, անշուշտ, հարստացրեց թալինցիների գեղեցիկ հուշերի շղթան։ Շնորհավո՛ր տոնդ, Թալին։

IMG_5606.JPG (3.53 MB)

IMG_5663.JPG (3.21 MB)

IMG_5989.JPG (3.13 MB)

Տպել
1099 դիտում

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան