Որևէ այլ պետության փորձի մեխանիկական ընդօրինակումը մեր երկրում մասնագիտական դիտանկյունից ընդունելի չէ. ՍԴ դատավոր

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանի հետ «Հայկական ժամանակ» զրուցել է ՍԴ-ում գոյություն ունեցող ճգնաժամի, «աղմկահարույց գործերի» ընթացքի, Սահմանադրական բարեփոխումների և այլ հարցերի շուրջ:

Վերջինիս հետ գրավոր հարցուպատասխանը ներկայացնում ենք՝ ստորև.

Պարոն Շաթիրյան, 2020 թվականին ՀՀ Ազգային ժողովը սահմանադրական փոփոխություններ իրականացրեց, որոնց արդյունքում ունեցանք ՍԴ նոր դատավորներ և նոր նախագահ: Պաշտոնազրկված դատավորները նշում էին, թե ՍԴ-ում առկա էր ճգնաժամ: Արդյոք կա՞ր ճգնաժամ, եթե այո, այն այժմ լուծված համարո՞ւմ եք:

- Կաշկանդված լինելով Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակով, Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոններով՝ ձեռնպահ կմնամ հարցի առնչությամբ ծավալուն մեկնաբանություններից: Սոսկ փաստեմ, որ Սահմանադրական դատարանը, իրացնելով Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես՝ կոնկրետ և վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում Սահմանադրության 168-րդ հոդվածի առաջին կետում թվարկված իրավական ակտերի սահմանադրականության ստուգման լիազորությունը, ընդունում է որոշումներ, որոնք տեղադրված/հրապարակված են դատարանի պաշտոնական կայքէջում, որտեղ հրապարակված են նաև Սահմանադրական դատարանի ընդունած որոշումների (տարեկան կտրվածքով) կատարման վիճակի վերաբերյալ հաղորդումները:

- ՍԴ-ն տարիներ շարունակ եղել է ընտրական վեճերի լուծման վերին ատյան: Ձեր պաշտոնավարման օրոք էլ «աղմկահարույց գործերի» պակաս չի եղել: Օրինակ՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վիճարկումը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի գործով կայացված որոշումը: Վերջերս էլ վարչապետը հայտարարեց, որ ՀՀ արդարադատության համակարգում կան կլաններ: Արդյոք Սահմանադրական դատարանում և՞ս կան կլաններ և եթե կան, այդ կլանները կարողանո՞ւմ են որևէ ազդեցություն ունենալ գործերի լուծման ընթացքի վրա:

- «Աղմկահարույց գործեր» ձևակերպումը ինքնին գնահատողական է, քանզի մի դեպքում համապատասխան գործը կարող է գնահատվել որպես, այսպես ասած, սովորական կամ ոչ արտառոց, մեկ այլ դեպքում՝ աղմկահարույց կամ հանրային հնչողություն ունեցող: Հասկանալի է, որ համապատասխան գնահատականները/որակումներն ընկալումների արդյունք են և բացառապես իրավական հարթությունում չեն տեղավորվում:

Ընտրություններն առավելապես քաղաքական գործընթաց են՝ ենթադրելով քաղաքական գնահատականներ: Դրանց արդյունքները սովորաբար չեն գոհացնում հանրության որոշ հատվածների, ընտրական գործընթացի մասնակից քաղաքական միավորների/անհատների, ինչի արդյունքում էլ ծնվում են տարբեր գնահատականներ:

Դատարանում կլանների ենթադրյալ առկայության և ենթադրյալ ազդեցության վերաբերյալ հարցը Սահմանադրական դատարանի դատավորին ուղղելը, անկեղծ ասած, տեղին չեմ համարում:

Համապատասխան սուբյեկտների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա/քննվող բազմաթիվ գործերով տարաբնույթ հարցերի առնչությամբ բոլոր դատավորների կարծիքները/դիրքորոշումները նույնական չեն լինում, չեն համընկնում: 

Բոլոր դեպքերում, հարկ է նկատի ունենալ, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված հարցերով որոշումները, ինչպես նաև եզրակացություններն ընդունվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մյուս որոշումները՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ համապատասխան ակտի ընդունման համար անհրաժեշտ է դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն մեծամասնությունը: Այն դատավորը, որը համաձայն չէ Սահմանադրության 168-րդ հոդվածի համապատասխան կետերով նախատեսված հարցերով Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական/եզրափակիչ մաս(եր)ի հետ, դրանց վերաբերյալ կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը հրապարակվում է նաև Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում:

- Գիտենք, որ ստեղծված է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով և աշխատանքային խումբ: Ըստ Ձեզ՝ այսօր Սահմանադրությունն ունի՞ փոփոխությունների կարիք, թե՞ այն ինքնաբավ է:

- Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության հարցով ՍԴ-ի որոշման հրապարակումը՝ դատավորը կաշկանդված է կարծիք արտահայտել համապատասխան փոփոխությունների ոչ միայն սահմանադրականության, այլև, առհասարակ, դրանց բովանդակության վերաբերյալ, ինչը կարող է ընկալվել որպես նախատրամադրվածություն:

Ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելը Սահմանադրության նորմերում ցանկացած փոփոխություն հնարավոր էր ընդունել միայն համապետական հանրաքվեի, այսինքն՝ անմիջական ժողովրդավարության կառուցակարգի միջոցով։ Գործող Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Սահմանադրության մի շարք հոդվածներում փոփոխություններ ընդունելու լիազորություն ունի նաև Ազգային ժողովը: Այլ խոսքերով՝ Սահմանադիրը նախատեսել է նաև ներկայացուցչական ժողովրդավարության կառուցակարգի միջոցով Սահմանադրության փոփոխություն(ներ) իրականացնելու հնարավորությունը:

Սահմանադրության փոփոխությունները (լայն առումով) պետք է տեղի ունենան Սահմանադրության զարգացումների համատեքստում, դրանց ծավալը և պարբերականությունը/հաճախականությունը պետք է պայմանավորված լինեն օբյեկտիվ նախադրյալներով. դրանք պետք է լինեն նպատակաուղղված, ամբողջական, համակարգված, ինչպես նաև իրական, այլ ոչ պատրանքային, դրանցով հռչակվող արժեքներն ու սկզբունքները բացարձակապես կտրված չլինեն առկա քաղաքական, սոցիալական, տնտեսական միջավայրից: Սահմանադրության փոփոխությունների տեսական/ակադեմիական հիմնավորումների և փաստացի առկա իրողությունների միջև անհաղթահարելի խզման առկայության պայմաններում որոշ ժամանակ անց ցցուն կդառնան այդ փոփոխությունների առավելապես հռչակագրային բնույթը, փաստաթղթային ձևակերպում ստացած նպատակադրումներից շեղումները, արդյունքում՝ Սահմանադրության ոչ կենսունակությունը:

Ինչպե՞ս եք վերաբերում ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին, որի մասին տևական ժամանակ է՝ խոսվում է:

- Նկատի առնելով այն հանգամանքը, որ նշված գաղափարի կյանքի կոչումը ենթադրում է փոփոխություններ Սահմանադրության տեքստում՝ մոտեցումս հայեցակարգային առումով նույնական է (նախորդ հարցի պատասխանի համատեքստում): Բոլոր դեպքերում արտասահմանյան այս կամ այն պետության (պետությունների) փորձի մեխանիկական ընդօրինակումն ու տեղայնացումն առնվազն մասնագիտական դիտանկյունից ընդունելի չեն:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1358 դիտում

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ