Քաղաքացիները բողոքում են ջրանջատումներից, ջրի վատ համից. «Վեոլիա Ջուրը» պնդում է՝ խնդիրը հաճախ սպառողների պատճառով է

Տեւական ժամանակ է՝ ՀՀ քաղաքացիները դժգոհում են խմելու ջրի խնդրից, որն այդպես էլ լուծում չի ստանում: Հանրապետության տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, համատարած ջրանջատումներ են:

Երեւանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանից «Հայկական ժամանակ»-ը բազմաթիվ բողոքներ է ստացել: Բնակիչների փոխանցմամբ՝ նախկինում, եթե ամեն օր գիշերը ժամը 12:00-ից հետո էին անջատում ջուրը, ապա այժմ երեկոյան աշխատանքից տուն են գնում՝ արդեն ջուր չունեն: «Սովորաբար 20:00-ից արդեն ջուր չկա, օրեր էլ կան՝ լավագույն դեպքում 22:00-ին են անջատում ու մինչեւ լույս չեն միացնում»,- մեզ հետ զրույցում հատնեց քաղաքացի Գ. Հ-ն:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատանքից դժգոհող բազմաթիվ քաղաքացիներ նշում են, որ ջրանջատումներն ամռանն առանց զգուշացնելու են արվում: Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները եւս դժգոհում են պարբերական բնույթ կրող ջրանջատումներից: Էրեբունի վարչական շրջանի բնակիչներն էլ հայտնում են, որ իրենք խմելու ջուրը գնում են խանութներից, քանի որ ծորակից հոսող ջրից վատ համ եւ հոտ է գալիս:

Խնդրին այսօր անդրադարձել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս եւ Քարաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի իրականացվում։ Մասնավորապես կան թաղամասեր, որտեղ խմելու ջուրը մատակարարվում է 2-3 օրը մեկ հաճախականությամբ։ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից»,- ասվում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նկատենք՝ ՄԻՊ-ի տարածած այս հաղորդագրության տակ մեկնաբանություններ են թողել Սյունիքի մարզի տարբեր բնակիչներ, որոնցից մեկը նշել է, որ արդեն մեկ ամիս է՝ զրկված է ջրից:

«Հայկական ժամանակ»-ը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից հետաքրքրվեց, թե ի՞նչ պատասխան են տվել ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդրին ու ո՞րն է դրա բացատրությունը: Խնդրեցինք անդրադառնալ նաեւ հանրապետության մնացած հատվածներում ջրամատակարարման հետ կապված խնդրին:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը, մեր զրույցում, նախ, անդրադառնալով համատարած խնդրին, նշեց՝ հանրապետության շատ բնակավայրերում ոռոգման ջուրը խնդիր է, եւ տնամերձերն ու այգիները մարդիկ ջրում են խմելու ջրով. «Նա, ով մոտ է ջրագծին, բնականաբար, ավելի շատ ջուր է ստանում ու ավելի եռանդով ոռոգում՝ գյուղի մյուս հատվածում բնակվողներին թողնելով անջուր: Սա համատարած երեւույթ է, ինչ-որ տեղ նաեւ գուցե մեր բարքերի արդյունքն է»:

Սարգսյանի փոխանցմամբ՝ ամեն տարի ամռան սեզոնին, հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին, այս խնդիրն արդիական է դառնում, ջրի սպառումը հասնում է առավելագույն ծավալի, լրացուցիչ դժվարություններ ստեղծում համակարգի համար:

«Օրինակ՝ հունվարին մեր համակարգում արտադրվում է վայրկյանում մոտավորապես 16 հազար լիտր ջուր, կարողանում ենք շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովել անգամ այն բնակավայրերը, որտեղ նախատեսված է գրաֆիկով անել: Բայց ամռանը վայրկյանում արտադրությունը հասնում է 20 հազար լիտրի, առաջանում են խնդիրներ: Քայքայված եւ փոխարինման անհրաժեշտություն ունեցող ջրագծեր կան, դրանց պատճառով ձմռանն էլ, անշուշտ, նույն ծավալի ջրի արտահոսք կա, բայց խնդիրն այս դեպքում այլ է»,- ասում է նա:

Մուրադ Սարգսյանը նաեւ նշում է՝ քաղաքների սեփական հատվածներում մարդիկ ունեն տնամերձեր, որոնք ջրում են, սակայն ոչ մի տեղ դրանց ոռոգման հարցը լուծված չէ. «Հարց է առաջանում՝ ինչի՞ հաշվին են այդ մարդիկ իրենց տնամերձ հատվածները ջրում՝ խմելու ջրի: Մարդկանց փոքր մասը, որոնք բարեխիղճ են, ջրում են ջրաչափերի միջոցով, բայց մեծ մասը, հատկապես գյուղական բնակավայրերում, տարիներ շարունակ կոլխոզի ժամանակներից ունեն ապօրինի ջրագծեր, որոնցով էլ եռանդուն ջրում են իրենց այգիները»:

Վերջինս նաեւ դժգոհում է, որ շատ տեղերում անասնապահներն ուղղակի կոտրում են ջրագծերն ու ջրատարները, որից արտահոսած ջուրը՝ տալիս անասուններին ու ջրում դաշտերը: Երեկ էլ հաղորդագրություն են ստացել, որ Սիսիանի տարածաշրջանից դեպի Գորիս ձգվող հատվածում է նման բան արվել, ստիպված են եղել զոդել Գորիս-Զույգաղբյուր ջրատարների բոլոր փականները, փակել ջրատարները:

Սարգսյանը, սակայն, նշում է՝ խնդիրն անգամ այդ կերպ չի լուծվում, քանի որ հովիվները կոտրում են անգամ զոդածները: «Բացում են, ջուրը անխնա գնում է արտերով, իսկ Գորիսն էլ մնում է անջուր: Երեկ զոդեցինք, տեսանք, որ վայրկյանում 12 լիտր ջուր էր այդտեղից արտահոսում, դա երկու մեծ գյուղի հասանելիք ջուրն է»,- վրդովմունք է հայտնում նա:

Զրուցակիցը նաեւ մեջբերեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի արձագանքը՝ իրենց բնակավայրում ջրի խնդրի վերաբերյալ: Նշենք, որ օրերս Ղուլունցը, անդրադառնալով խնդրին, նշել էր՝ Տեղ համայնքում խմելու ջրի խնդիրը սեզոնային բնույթ է կրում։ Ամռան շոգերի պատճառով ջրի ծավալը նվազում է, բոլոր բնակիչներին խմելու ջուր հասցնելու հարցը՝ դժվարանում:

Սարգսյանի դիտարկմամբ՝ մեծ խնդիր է նաեւ այն, որ մեր քաղաքացիները որոշակի խնդիր ունեն օրինականության եւ կարգ ու կանոնի հետ, միջամտում են փականային համակարգերի, դիտահորերի աշխատանքը, ամբողջ համակարգը խառնում են իրար. «Հետո մեզանից ահագին ժամանակ է պահանջվում, որ գնանք ու կարգավորենք, որպեսզի բոլորը կարողանան բնականոն օգտվել ջրից»:

Վերջինս նաեւ շեշտեց՝ ընկերությունը Հայաստանում սպասարկում է 380 բնակավայր՝ մատուցելով մանրածախ ծառայություն, եւ եւս 64 բնակավայր էլ մեծածախ է:

«Այդ 64-ի դիմաց մենք որեւէ պարտավորություն չենք կրում, տվյալ համայնքը իր ներքին ցանցը միացնում է մեր համակարգին եւ ինչքան այնտեղ ջուր, կա կարողանում է ստանալ: Բայց այդ՝ գյուղերում ջրաչափ ասվածը գոյություն չունի, այնտեղ ավելի վայրենի բարքեր են տիրում, ոռոգումը մասսայական է»,- նշեց նա:

Առանձին անդրադառնալով Էրեբունի վարչական շրջանի բնակիչների բողոքներին, որտեղ խմելու ջուրն անորակ է, ասում է՝ քանի որ ջրի սպառումը Երեւանում ավելացել է, իսկ Գառնիի ջուրը չի բավականացնում բոլորին, այդ պատճառով ստիպված են ամռանը Էրեբունու որոշ հատվածներում ջրամատակարարում իրականացնել Արարատյան դաշտի խորքային հորերից. «Այնպես չէ, որ թունավոր ջուր ենք տալիս, ու կարիք չկա այդքան չափազանցնել: Շատ բնակավայրեր կան, որ այդ ջուրը ունենալու համար պարզապես շնորհակալ կլինեին»:

Սարգսյանը նաեւ հայտնում է՝ այժմ նույն Էրեբունի թաղամասում 155 միլիոն դրամի ջրաշինարարական աշխատանքներ են իրականացնում. «Այնտեղ այնքա՜ն ապօրինություններ են արել. ջրագծերի վրա ավտոտնակներ ու տներ են կառուցել, այդ բոլոր խնդիրները լուծելու համար մենք հիմա աշխատանքներ ենք տանում»:

Հ.Գ. Ավելի ուշ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից «Հայկական ժամանակ»-ին տրամադրեցին ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդրի վերաբերյալ պարզաբանումը, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Գորիս եւ Տեղ համայնքների մի շարք բնակավայրերում ջրամատակարարման վիճակի վերաբերյալ, ցավոք, ընկերության պայմանագրային գործառույթներից անկախ հանգամանքներով պայմանավորված (այդ թվում՝ համաճարակ, պատերազմ), խախտվել է հանրապետությունում իրականացվող ջրամատակարարման ցանցի արդիականացմանը և համայնքների ջրամատակարարման հետագա բարելավմանն ուղղված ներդրումային ծրագրերի ժամանակացույցը, որն էլ տարբեր բնակավայրերում ջրամատակարարման ներկայիս բարդ իրավիճակի հիմնական պատճառն է դարձել:

Տեղեկացնում ենք, որ ներկայումս Գորիս քաղաքում, ինչպես նաև Քարաշեն, Հարթաշեն ու հարակից գյուղերում իրականացվում են KFW գերմանական բանկի ֆինանսավորմամբ կառուցված նոր ջրագծերի միացման և հին ջրագծերի ապամոնտաժման աշխատանքներ, ինչի պատճառով բնակավայրերում պարբերաբար տեղի են ունենում ջրանջատումներ կամ շենքերի բարձր հարկերում ջրի առավելագույն սպառման ժամերին նկատվում է ճնշման անկում: Նշված խնդիրը կկարգավորվի Գորիս քաղաքում, Քարաշեն, Հարթաշեն և հարակից բնակավայրերում նոր ջրագծերի կառուցման աշխատանքների ավարտից և դրանք շահագործելուց հետո:

Հարկ ենք համարում նշել, որ մինչև խնդրի հիմնավոր լուծումը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից նշված բնակավայրերում իրականացվում են վթարաորոնողական աշխատանքներ, ստուգայցեր, ապօրինի ջրամիացումների անջատման աշխատանքներ, ինչպես նաև տրամադրվել են լրացուցիչ տրանսպորտային միջոցներ ջրամատակարարման ժամային գրաֆիկը հնարավորինս պահպանելու համար»:

Տպել
3347 դիտում

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում