Նախկին իշխանությունների օրոք ՀՅԴ բազմաթիվ նախագծեր մերժվել են, սակայն նրանք նախընտրել են գլուխը կախ աշխատել

Խորհրդարան միայն սեփական օրակարգով վերադառնալու մասին թմբկահարող ընդդիմությունը օրերս Իշխան Սաղաթելյանի շուրթերով ԱԺ աշխատանքը բոյկոտելու իր որոշումը փորձում էր արդարացնել խորհրդարանական կարճատեւ գործունեության շրջանում իրենց հեղինակած նախաձեռնությունները մերժելու՝ իշխող մեծամասնության պահվածքով։ «Ընդ որում, էդ նախաձեռնությունները վերաբերել են ե՛ւ երկրի սոցիալ-տնտեսական կյանքին, ե՛ւ անվտանգության, արտաքին քաղաքականության եւ Արցախի հարցերին»,- նշում էր Սաղաթելյանն ու մեկիկ-մեկիկ թվարկում դրանք։

Մասնավորապես՝ ԱԺ-ում Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ստեղծում, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվանափոխություն՝ այն վերանվանելով Արցախի եւ ՀՀ արտաքին հարցերի մշտական հանձնաժողով, սահմանագծման եւ սահմանազատման հարցերի վերաբերյալ հայտարարության, Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության ընդունում, նվազագույն աշխատավարձը բարձրացնելու օրենսդրական նախաձեռնություն, ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնելը քրեականացնելու մասին օրենքի նախագիծ եւ այլն, եւ այլն. թույլ տվեք ասել՝ ուլտրապոպուլիստական նախագծեր։

«Այսինքն՝ էս ամեն ինչը մերժելուց, բոյկոտելուց, տապալելուց հետո, երբ որ ասում են՝ ընդդիմությունը չի գալի խորհրդարան, գնանք, ի՞նչ անենք, Նիկոլի օգնականին դարձնենք դատախա՞զ, թե՞ քննարկենք խիստ երկրորդական եւ ոչ կարեւոր հարցեր»,- որպես եզրահանգում ասվածի՝ տարակուսում է դաշնակցական պատգամավորը։

Պարոն Սաղաթելյանին հիշեցնենք, որ ժամանակին, երբ ԱԺ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար առաջադրել էր Սերժ Սարգսյանի օգնական, նախկին զինդատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը, ՀՅԴ-ն էլ խորհրդարանում «քիփլիկ» խմբակցություն ուներ, «ազատ ընտրությամբ» կողմ քվեարկեց եւ ՌԴ-ում այժմ ապաստանած Կոստանյանին դարձրեց ՀՀ գլխավոր դատախազ։ էլ չասած՝ այն բազում երկրորդական կամ երրորդական նախագծերի քննարկումները, որոնց ՀՅԴ-ն մասնակցել է գործի բերումով։  

Ինչեւէ։ Այժմ անդրադառնանք այն՝ ժողովրդական լեզվով ասած՝ մահանային, որին հղում անելով՝ «Հայաստան»-ական պատգամավորն արդարացնում է խորհրդարանական աշխատանքի բոյկոտը։

Պարոն Սաղաթելյանը, լինելով պառլամենտական, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ, տպավորություն է, որ տարրական պատկերացում չունի պառլամենտարիզմի, խորհրդարանական համամասնությամբ պայմանավորված՝ իշխանություն-ընդդիմություն հարաբերակցության մասին, որոնցից էլ ածանցվում են այդ երկուսի հարաբերություններն ու խորհրդարանի աշխատանքն ընդհանրապես. մեծամասնությունը փորձում է կյանքի կոչել ու առաջ տանել իր քաղաքական ծրագիրն ու առաջնահերթությունները, փոքրամասնությունն էլ, ինչպես մի առիթով հայտարարեց «դասականը», «ոտքերը պարզել է իր յորղանի գյորա»՝ պատրաստ լինելով մերժվել մեծամասնության կողմից։   

Նկատենք, որ Սաղաթելյանը մի կուսակցության անդամ է, որն ունի նախկինում իշխած մեծամասնության հետ քաղաքական «ամուսնությունների» եւ «ապահարզանների» հարուստ կենսափորձ։ Եվ առնվազն վերջին 20 տարիների կտրվածքով չենք հիշում դեպք, երբ իր հեղինակած օրենքների նախագծերը մերժելու, նախաձեռնությունները տապալելու հիմքով արդեն 131-ամյակը բոլորած կուսակցությունն իրեն նետեր փողոցները, «ոտքը դներ գազին» ու ամիսներով բոյկոտեր խորհրդարանի աշխատանքը, սեփական օրակարգով վերադառնալու վերջնագրեր ներկայացներ, էլ չենք ասում՝ ռիսկ աներ ու պահանջեր երկրի օրվա ղեկավարի՝ Քոչարյանի կամ Սարգսյանի հրաժարականը։

2009-ին՝ հայ-թուրքական արձանագրությունների ի հայտ գալուց հետո անգամ, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ «Մարտի 1»-ի ողբերգությունից հետո ՀՀԿ-ի հետ ձեւավորած կոալիցիայից եւ իրեն հռչակեց ընդդիմություն, ձեռնպահ մնաց Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց։ Եվ սա այն դեպքում, երբ նույն ՀՅԴ-ն պնդում էր, որ այդ արձանագրություններով «Հայաստանը հրաժարվում է Թուրքիայի նկատմամբ հողային պահանջներից եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից»։

ՀՅԴ-ն, իհարկե, պահանջեց հրաժարական, միայն թե՝ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի եւ իր դիմադրությունը հայ-թուրքական գործընթացին արտահայտեց Սերժ Սարգսյանի արտասահմանյան տուռնեների ժամանակ մի քանի անգամ վուլգար ակցիաներ կազմակերպելով։ Գրեթե այնպիսին, ինչպիսին կազմակերպվում են գործող ԱԳ նախարարի եւ այլ պաշտոնատար անձանց արտերկրյա այցերի ժամանակ։

Մերժվում էին, բայց չէին բոյկոտում.

Այժմ հիշեցնենք ամնեզիայով տառապող ՀՅԴ-ին իր ոչ վաղ անցյալի խորհրդարանական գործունեության մի քանի դրվագներ, երբ մերժվել է, բայց չի բոյկոտել ԱԺ-ի աշխատանքները։

2011 թ-ին ԱԺ ՀՅԴ խմբակցությունը քննարկման դրեց ԱԺ որոշման աղմկահարույց մի նախագիծ, որով առաջարկում էր ՀՀ նախագահին քննարկել Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Կառավարությանն անվստահություն հայտնելու հիմք էր ընդունվել ՀՅԴ խմբակցության հարցապնդման կապակցությամբ Կառավարության պատասխաններից առաջացած մտահոգությունները:

Նախագիծը ներկայացնող Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ գործադիրը վարում է հակասոցիալական քաղաքականություն, չի ապահովում աղքատության հաղթահարման եւ սոցիալական ծրագրերի անխափան իրականացումը: Նախագիծը, ինչպես եւ սպասվում էր, չընդունվեց, կոալիցիայի մաս կազմող խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նախագծի տապալումից հետո նշեց, որ սա քաղաքական հարց է, ՀՅԴ-ի իրենց գործընկերները որոշել են «նման հարց բարձրացնելով՝ բարձրացնել սեփական հեղինակությունը, որպեսզի ընտրությունների ժամանակ ստանան քվեներ»։ Կարճ ասած՝ Սարգսյանը ՀՅԴ-ին մեղադրեց պոպուլիզմի համար։   

Ի դեպ, նույն Ռուստամյանը, ի պատասխան հացի՝ արդյոք նորմա՞լ է Կառավարությանն անվստահություն հայտնելը, ՀԺ-ի հետ զրույցում մասնավորապես նշել էր «Նորմալ է, որովհետեւ մենք շահագրգռված ենք, որ ԱԺ-ն գործի: Ի վերջո, սա Ազգային ժողով է, հնարավորություն է, որ խնդիրներ բարձրացնենք, հասարակությունն էլ, կարողանա այդ իրական բանավեճը տեսնելով, կողմնորոշվել: Խորհրդարանը պայքարի դաշտ է: Այդ պայքարի դաշտը չթողնել, որ մնա, ճիշտ չի լինի»:

Դեռեւս 2013 թ. հունիսի սկզբին ՀՅԴ-ն խորհրդարան էր ներկայացրել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մասնավորեցման, ստանձնած պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծ։ Չնայած հանձնաժողով ստեղծելու այդ փորձը ձախողվեց, բայց ՀՅԴ-ն չնահանջեց։ 2014 թ. փետրվարին ԱԺ-ում քննարկվում էր ՀՅԴ-ի ներկայացրած նույնաբովանդակ որոշման նախագիծը, որը, սակայն, մերժեց խորհրդարանական մեծամասնությունը, ՀՀԿ-ականները ՀՅԴ-ին մեղադրեցին քաղաքական շահարկումների համար։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, եւ ՀՅԴ-ն հենց նրան էր մեղադրում գործարանը միտումնավոր սնանկացման տանելու եւ վերագործարկմանը խոչընդոտելու համար։

Ի դեպ, 2012-ին էլ ՀՅԴ-ն անդրադարձել էր աշխատավարձերի բարձրացմանը։ ԱԺ-ն այդ ժամանակ ձայների 37 կողմ, 58 դեմ հարաբերակցությամբ մերժեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին՝ ՀՅԴ պատգամավորների նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում էր աշխատավարձի ամսական նվազագույն չափը սահմանելիս հաշվի առնել գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաեւ՝ միջին աշխատավարձը:

Հաջորդ մերժված նախաձեռնությունը վերաբերում էր ընտրակարգին։ 2014 թ․ ԱԺ-ն քվեարկությամբ մերժեց ՀՅԴ ներկայացրած նախագիծը ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Նախագծով առաջարկվում էր անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: 

ՀՅԴ ներկայացրած եւ մերժված մեկ այլ նախագիծ էլ վերաբերում էր «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելուն, որով առաջարկվում էր նոյեմբերի 22-ը պաշտոնապես հռչակել «Հայրենատիրության օր»։ Սակայն ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկության արդյունքներով բացասական կարծիք էր հայտնել։ (ՀՅԴ-ն «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի հետ համատեղ մեկ տարի առաջ՝ 2009-ին էլ էր նման նախաձեռնությամբ հանդես եկել։ Սակայն Կառավարությունը նպատակահարմար չէր համարել առաջարկի ընդունումը)։ ԱԺ-ում 2010 թ-ին նախագծի քննարկման 2-րդ ընթերցումը հետաձգելու մասին ԱԺ քվեարկությունից առաջ նախագծի համահեղինակ Արծվիկ Մինասյանը բողոքեց, թե. «Եթե ձեզանից շատերը ներկա լինեին այդ (Պետաիրավական հանձնաժողովի -խմբ.) նիստին, կզգայիք, թե ինչպիսի ջերմեռանդությամբ են հանդես գալիս մարդիկ, որոնք ոչ միայն չեն ուսումնասիրել ազգային, պետական գործիչների խոսքերը, այլ նաեւ հատկապես Գարեգին Նժդեհի արտահայտած մոտեցումները։

․․․Ավելին՝ նույնիսկ եղան դեպքեր, երբ որ հայրենատիրության գաղափարը փորձ արվեց կապել աղբահանության հետ։ Նախագծի համահեղինակ մեկ այլ ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանն էլ հավելեց․ «Այսօր մենք կանգնած ենք մի եզրին, որից անընդհատ մեզ պարտադրում են զիջումներ, զիջել Ղարաբաղը, ընդունել Կարսը, զիջել այս, այս։ Այսպես չի կարելի, մենք մի տեղ մեր իրավունքները պետք է դնենք, պաշտպանենք, որ իմանան, որ ուժեղ, հաղթող պետության հետ գործ ունենք։ Սրան էր ուղղված, եւ մեր ժողովրդին մի գեղեցիկ, արժանապատվությունը բարձրացնող, ամրացնող մի տոն կարող էինք նվիրել, որը կլիներ, եթե Հայաստանը չկործանվեր 20 թվականին»։ ԱԺ-ն քվեարկությամբ մերժեց հերթական ամբոխահաճո նախագիծը։  

ՀՅԴ-ի հեղինակած՝ մերժված նախագծերի թվարկումն այսքանով չի սահմանափակվում։ ԱԺ-ում շատ հաճախ պարզունակ պոպուլիզմով աչքի ընկած կուսակցությունն այսօր էլ չի փոխել ձեռագիրը, որի վառ ու ցցուն դրսեւորումներին ականատես ենք լինում հատկապես վերջին մեկ տարվա եւ հատկապես երեք ամիսների ընթացքում։ Նախկինների հետ սերտ համագործակցած ՀՅԴ-ն, սակայն, խորհրդարանն այսօր չի դիտարկում Արմեն Ռուստամյանի ասածի հանգույն՝ «որպես խնդիրներ բարձրացնելու հնարավորություն» եւ «պայքարի դաշտ», շատ պարզ բացատրությամբ՝ որովհետեւ շահագրգռված է, որ ԱԺ-ն չգործի: 

Հեղինե Մանուկյան

Տպել
2643 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)