Արդեն որերորդ անգամ ու որերորդ տեղից լսում եմ, թե ինչ գարշելի ստեր են տարածվում ՔՊ-ի և մասնավորապես իմ մասին. Ալեքսանյան

Արդեն որերորդ անգամ ու որերորդ տեղից լսում եմ, թե ինչ գարշելի ստեր են տարածվում ՔՊ-ի և մասնավորապես իմ մասին «սարաֆանային ռադիոյի» միջոցով։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Այն, որ արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում գործում է հստակ կանոնակարգված ժամավճարով «սարաֆանային ռադիո» ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Կան կոնկրետ վճարվող տիկնայք և պարոնայք, որոնք կամ նստում են հանրային տրանսպորտ երկու-երեք հոգով և սկսում շատ բարձր ձայնով ընդդիմադիր մտքի փառահեղ ապուշություններ դուրս տալ օրական մի քանի ավտոբուսում ու մի քանի անգամ, կամ տաքսու վարորդներ են, որոնք ունեն ստաբիլ արտահայտություններ որոնցով խոսակցություն են բացում ու սկսում նույնական նախադասությունների ջրիկ հոսքը թափել ուղևորի վրա։

Օրվա վերջում էլ ինչ-որ եղանակով իրենց տերերին են ուղարկում արված աշխատանքի ապացույցը ու ստանում հասանելիք դրամը։ Այս երևույթին մեր քաղաքացիները հանդիպում են հիմնականում Հայաստանի խոշոր քաղաքներում ու գրեթե 100% ճշտությամբ ճանաչում դրանք։ 

Այս «աշխատավորների» տարածած անհեթեթությունները մարդկանց գլուխներում ամրապնդելու համար էլ գործի է դրվում ֆեյքերի դիվիզիան, ինչ-որ անբարոյական դուրսպրծուկներ էլ այս երևելիների բանավոր տարածածը տարածում են սոցիալական ցանցերում՝ տեքստային տարբերակով։ 

Ու հիմա էլ սրանց մտքի վերջին գագաթը «Վահագն Ալեքսանյանը մի տեղ խմած ասել է, որ..... ու ինքն էլ ուզում է ՔՊ-ից դուրս գալ, բայց վախենում է, որ իրեն կխփեն»։ Առաջին հայացքից այս հիմարությանը անդրադառնալ նույնիսկ պետք չէ, բայց վերջին երկու-երեք օրվա մեջ արդեն հինգերորդ մարդուց եմ լսել, որ նման անհեթեթություն է տարածվում, ֆեյսբուքում էլ կա ինչ-որ անանուն մեկի տարածած նմանատիպ գրառում ֆեյքերի ու տարատեսակ արարածների հարյուրավոր կիսումներով։ 

Հիմա, սիրելի ընկերներ, «Վահագը ասել է, որ....» մասին անդրադառնալ նույնիսկ չարժի, բայց այ ՔՊ-ից դուրս գալու ու «խփվելուց» վախենալու մասով թույլ տվեք ասել, որ ձեր խոնարհ ծառան ոչ միայն ՔՊ անդամ է, այլև ՔՊ վարչության անդամի թեկնածու ու սրանով, կարծում եմ՝ ամեն ինչ ասված է, իսկ այ «սարաֆանային ռադիոյի» ինֆոտեռորիստների դեմ լավագույն պայքարի միջոցը պիտի լինի նրանց տեսանկարահանելն ու հանրայնացնելը։ Հանգիստ օգտվեք այդ միջոցից, տարածեք սոցիալական ցանցերով ու կտեսնեք, թե քանի հարյուր մարդ է պատմում, որ նույն դերակատարներից լրիվ նույն տեքստերը լսել է մեկ ուրիշ ավտոբուսում ձեր լսելուց մեկ ժամ անց»,-գրել է նա։

Տպել
1791 դիտում

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters