Մեր ծնողները գնացել են շուկաներ, հիմա էլ պետք է այդպես լինի. ավագանու անդամները՝ փողոցային առևտուրը արգելելու մասին

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական փաթեթը, որով համայնքը կարող է անձանց կողմից ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքում առգրավել և հետագայում դատական կարգով բռնագրավել այն առարկաները (ապրանքը), որոնք վաճառվում են կամ օգտագործվում ծառայություն մատուցելիս։

Կառավարության նիստից հետո Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սույն նախագծին, պարզաբանեց՝ առաջին անգամ տուգանքը կկազմի 70 հազար դրամ, իսկ երկրորդ անգամ (մեկ տարվա ընթացքում)՝ 200 հազար դրամ։

Սարգսյանի խոսքով՝ պարենային ապրանքների դեպքում առգրավված ապրանքը կոչնչացվի, իսկ մնացած դեպքերում Երևանի քաղաքապետարանը կդիմի դատարան. «Արգելքը վերաբերելու է սննդամթերքի և խաղալիքների վաճառքին։ Այս փոփոխությունը չի տարածվում ծաղկի առևտրի վրա։ Աճ է գրանցվել Երևանի կենտրոնում գտնվող այս տարածքներում փողոցային առևտրի ոլորտում։ Պարբերաբար աշխատանքներ ենք տանում անվտանգության և սանիտարահիգիենիկ խնդիրների լուծման ուղղությամբ»:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Գևորգյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով նախագծին, ասում է՝ ինքը ևս ունեցել է մասնակցություն նախագծի աշխատանքներին և վստահ է՝ այն իր արդյունքը տալու է. «Ժամանակը ցույց է տվել, որ մինչև մարդու գրպանին չես դիպչում, կանոնակարգումը չի հաջողվում, այդ պատճառով որոշեցինք առգրավման մեթոդը կիրառել»:

Գևորգյանի խոսքով՝ փողոցային առևտրով զբաղվողները ոտնահարում են երևանցիների իրավունքները, քանի որ նրանք զավթել են մայթերը: Դիտարկմանը, որ շատ սրճարաններ էլ են զավթել մայթերը՝ աթոռները և սեղանները տեղադրելով մայթերին, ինչո՞ւ այս մասով էլ կանոնակարգում չի մտցվում, ավագանու անդամը ասում է՝ սրճարաններին թույլտվություն է տալիս համայնքապետարանը:

«Սրճարանային մշակույթը և փողոցային առևտրի մշակույթը չի կարելի համեմատել իրար հետ: Կա միջազգային պրակտիկա, մի շարք տվյալներ, որոնք փաստում են, որ սրճարանները զարկ են տալիս զբոսաշրջությանը, հարկեր են մուծում, իսկ փողոցային առևտուրը հակառակն է՝ վնասում է բարեխիղճ հարկատուներին, որոնք խանութներ ունեն»,- շեշտում է զրուցակիցը:

Ավագանու անդամի պնդմամբ՝ համայնքը շահավետ առաջարկ է անում առևտրականներին. «Երբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը Վիկտոր Մնացականյանն էր, նա «Գումի» շուկայի հետ պայմանավորվել էր, որ մի քանի ամիս անվճար կտրամադրեն տաղավարներ, հետո ընդամենը՝ 200 դրամով: Սակայն չէին համաձայնում առևտրականները, քանի որ փողոցում առևտուրն ավելի շատ է, քան շուկայում: Մեր ծնողները ժամանակին առևտուր անելու համար գնացել են շուկաներ, հիմա էլ պետք է այդպես լինի: Երբ շուկաների պահանջարկը լինի, առևտրականները արդեն չեն ցանկանա փողոցում առևտուր անել»,- կարծում է Գևորգյանը:

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ վստահեցնում է՝ այն, եթե ամբողջովին չլուծի փողոցային առևտրի խնդիրը, ապա գոնե կթեթևացնի:

«Փողոցային առևտրի մասով մայրաքաղաքը իսկապես լուրջ խնդրի առջև է կանգնած: Ցանկացած քայլ, որը կկարողանա մեղմել իրավիճակը, պետք է փորձել: Փողոցային առևտրի հարցը նախորդ իշխանությունների ժամանակ երևի միակ խնդիրն էր, որ քիչ թե շատ լուծված էր: Հետհեղափոխական ժամանակահատվածում, երբ դեռ քաղաքապետ չուներ քաղաքը, այդ ժամանակ մարդիկ օգտվեցին առիթից, և կրկին Երևանը ողողվեց փողոցային առևտրով»,- ասում է Խաչատրյանը:

Վերջինս, անդրադառնալով այն դժգոհություններին, թե վաճառվող ապրանք է, ի՞նչ իրավունքով այն պետք է առգրավել, ասում է՝ երբ առևտրականին մի տեղից հանում են, գնում է մի քանի խաչմերուկ այն կողմ է նույն ապրանքը վաճառում. «Կա բավականին մեծ հիգիենայի խնդիր, սնունդը վաճառվում է փողոցում, իսկ մեր մայրաքաղաքում բոլորս էլ գիտենք՝ փոշու չափաբաժինը որքան է: Շատ ու շատ հիվանդություններ կարելի է ձեռք բերել տվյալ սննդից: Իսկ առգրավման 1-2 դեպքից հետո, վստահաբար, բոլորն արդեն կսկսեն հանել իրենց տաղավարները մայթերից, ապրանքը վաճառել շուկաներում, ինչպես որ կարգն է»:

Ավագանու անդամը պնդում է՝ նախկինում եղել են դեպքեր, երբ փողոցային առևտրով զբաղվողներին առաջարկվել են տեղեր շուկաներում, բայց նրանք մերժել են առաջարկները, քանի որ փողոցում ավելի շատ են առևտուր անում, այն էլ՝ անվճար:

«Քաղաքացիներն էլ այս հարցում իրենց մեղքի բաժինն ունեն: Շատերը չեն ցանկանում իրենց նեղություն տալ, գնալ շուկա, իջնում են, շենքին հարակից հատվածում փողոցային առևտրով զբաղվողներից են մթերք գնում: Շուկա գնալու և այնտեղից առևտուր անելու մշակույթ պետք է ունենանք: Սա է պատճառը, որ շուկաներ կառուցելու անհրաժեշտություն հիմա չկա, վաճառողներն էլ մտածում են՝ գնանք շուկա, ո՞վ է գալու մեր ապրանքը գնի»,- կարծում է Խաչատրյանը:

Դիտարկմանը, որ առևտրականները միգուցե շուկաներում վաճառելու դեպքում սկսեն վաճառվող ապրանքի գինը բարձրացնել, Անի Խաչատրյանն ասում է՝ տաղավարների գներից այնքան էլ տեղյակ չէ. «Մի քանի տարի առաջ էլ այս խնդիրն առաջացավ: Հիշում եմ՝ շուկաները նույնիսկ մի քանի ամսով անվճար տեղեր էին պատրաստ տալ առևտրականներին: Վստահ եմ՝ համայնքը միջնորդելու է վաճառականների համար, ես նույնպես պատրաստ եմ ամեն բանով օգնել: Չեմ կարծում, որ հատկացվող տաղավարներում արժեքներն այնքան բարձր լինեն, որ վաճառողները ստիպված լինեն իրենց ապրանքը թանկացնել»,- նշում է ավագանու անդամը և հավելում՝ ոչ ոք առևտրականներին չի զրկում իրենց ապրուստից, ուղղակի համայնքը նրանց ուղղորդում է դեպի ավելի հարմարավետ և ավելի հիգիենիկ պայմաններում աշխատելու:

Նկատառմանը, որ սոցիալական ցանցերում տարբեր քննարկումներ կան, թե մայրաքաղաքը ավելի լուրջ խնդիրներ ունի, քան փողոցային առևտուրն է՝ քաղաքը կեղտոտ է, աղբահանության հարց կա, մայթերը զավթված են, տեղ չկա քայլելու և այլն, Խաչատրյանը շեշտում է՝ այո, կան նման խնդիրներ, և նույնիսկ մայթերի զավթված լինելու խնդիրը շատ ժամանակ կապված է հենց փողոցային առևտրի հետ:

Անյուտա Աթանեսյան

Տպել
2291 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ