Դիեր դուրս բերելիս փորձել եմ սառնասիրտ գտնվել. «Սուրմալու»-ում որոնողական աշխատանքներին մասնակցած Կարմիր խաչի կամավոր

Մեկ շաբաթից ավելի է անցել Հայաստանը ցնցած Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից։ 16 մարդու կյանք խլած ողբերգական դեպքը բոլորին համախմբեց մեկ նպատակի շուրջ՝ որքան հնարավոր է, շատ կյանք փրկել:

23-ամյա Մանվել Կիրակոսյանը մեկն էր այն կամավորներից, որը շտապեց դեպքի վայր։ Վերջինս «Հայկական ժամանակի» հետ զրույցում մտովի վերադառնում է պայթյունի մասին լսելու օրը, վերհիշում և վերապարում արթուն մնացած օրերն ու այդ ժամերին զգացածը։ Մանվելը վստահ է՝ պետք է սառնասիրտ լինես, որ նման դեպքերում կարողանաս մարդկանց օգնել։

3 տարի առաջ է որոշել, որ ինժեներ, սկաուտական խմբի ատենապետ լինելուց զատ, նաև ուզում է Հայկական Կարմիր խաչի աղետների կառավարման փրկարարական խմբի անդամ դառնալ։ Նրա խոսքով՝ այսքան տարիների ընթացքում իր համար՝ որպես կամավորի, «Սուրմալուի» դեպքը մասշտաբներով առաջինն էր։

«Ընկերոջիցս իմացա պայթյունի մասին։ Սկզբում մտածում էի՝ մի քանի բուտկա է (պահատնակ) պայթել։ Դրանից երկու րոպե հետո մեր խմբի կապիտանը զանգահարեց, ասաց՝ գնում ենք, պատրաստվեք։ Բոլորս հասանք դեպքի վայր․.. ծուխ էր, դեռ պայթուցիկի ձայներ էին լսվում։ Այդ պահին սառն ես դատում, միակ բանը, որ մտածում ես՝ կարողանաս ինչ-որ մեկին փրկել, փլատակներից ողջ մարդ գտնել»,- նկատում է նա։

Թե նման դեպքերում ի՞նչպես վարվել, ի՞նչ անել ու ամենից առաջ ինչի՞ն ուշադրություն դարձնել, խմբով շատ են վարժանքներ արել, արդեն պատրաստված էին, շեշտում է Մանվելը։ Նրա խոսքով՝ դժվար աշխատանքի ժամանակ ինքդ քո մասին չես հասցնում մտածել, փոշին, կեղտն ու ծուխը նույնպես նկատելի չեն դառնում: Միակ բանը, որ ուզում ես անել, կյանք փրկելն է:

«Կյանքի բերումով շատ եմ նման դեպքերի ականատես լինում։ Մենք էլ, լինելով փրկարար, արդեն վարժվել ենք։ Մարդու մահ կամ պայթյուն տեսնելուց սկսում ենք ոչ թե խառնվել, այլ  սառը դատելով՝ հասկանում՝ ինչ պետք է անել»,- ասում է նա:

Պատմել, թե այդ պահերին ի՞նչ ես զգում, Մանվելի խոսքով, դժվար է։ Երբեմն թվում է, թե ոչինչ էլ չես զգում. զգայարաններդ անջատված են: Փրկարարի աշխատանքն է այդպես, նկատում է նա, ծանր աշխատանքի ընթացքում սեփական անձի մասին մտածելու ժամանակ չի լինում, բայց երբեմն փրկարարներն էլ օգնության կարիք ունեն։

«Հոգնածություն զգում ես այն ժամանակ, երբ նստում կամ պառկում ես, բայց քանի դեռ ոտքի վրա ես, ոչինչ չես զգում։ Միակ բանը, որ այդ պահին մտածում ես, մեկին գտնես, մեկին օգնես՝ դուրս գա փլատակներից. գլխավոր նպատակը մարդու կյանք փրկելն է»,- ասում է 23-ամյա տղան:

Աշխատանքն իր համար վարժանքի պես է եղել, փորձել է իրեն պահել փրկարարին հատուկ պատասխանատվությամբ ու զգոնությամբ, նշում է նա, իսկ փլատակներից դիեր դուրս բերելիս փորձել է սառնասիրտ գտնվել:

«Երբ դիակը տեսնում ես, մոտդ արթնանում է այնպիսի տպավորություն, թե հերթական վարժանքն է։ Այդ պահին պարզապես կտրվում ես իրականությունից։ Որոշ մարդիկ շատ էմոցիոնալ էին արձագանքում, այդ պահին նրանց էր օգնություն պետք»,- պատմում է կամավորը:

Ասում է՝ փրկարարական աշխատանքներ կատարելու ընթացքում սնվելու մասին հիշել է միայն այն ժամանակ, երբ սնունդը մոտեցրել են իրեն և ասել՝ պետք է սնվել։ Սակայն, նրա խոսքով, միակ անհրաժեշտ բանը այդ օրերին ջուրն էր: 

Տղան նկատում է՝ սա իր համար մի փորձությունն էր, որը հաջողությամբ անցավ: Վերջինս վստահ է՝ իր բոլոր ընկերները, ծանոթները, հատկապես սիրած էակը գիտեն՝ ուր էլ գնա, միևնույն է, «Անմահը» (.խմբ- կեղծանունն է) ողջ է վերադառնալու։

Տպել
934 դիտում

Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել