Հետևողական ենք լինելու, որ բյուջեի միջոցները նպատակային և առանց թերացումների ծախսվեն. Շիրակի մարզպետ

Շիրակում մեծ ինտենսիվությամբ ընթանում են Իսահակյան-Գյումրի և Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհների շինարարական աշխատանքները:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր այցելել է Անի համայնք՝ ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով համայնքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Այցի նպատակն իրականացվող աշխատանքների վերահսկողությունն է։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

«Գյումրի-Իսահակյան ճանապարհը մեծ նշանակություն ունի,  ոչ միայն նրա համար, որ հանրապետական նշանակության ճանապարհ է, այլ նաև այս հատվածի մի շարք բնակավայրերը կապող ճանապարհ է, ըստ էության ճանապարհի վերանորոգումը հնարավորություն կտա ժամանակ և ռեսուրսներ խնայել, գյուղի կյանքի զգալի բարելավում է: Այս հարցը չարչրկված է, երբ ամիսներ առաջ որոշակի հրահրումներով նաև քաղաքացիների դժգոհությունը կար, մենք մեր խոստումը կատարեցինք և ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են, ծածկի հանման աշխատանքներն են իրականացվում, որից հետո ամբողջական ծավալով աշխատանքները կընթանան»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։

Շուրջ 15կմ երկարությամբ Գյումրի-Իսահակյան ճանապարհի կառուցումը մեկնարկել է ճանապարհի վատթարագույն հատվածից՝ Բագրավանի տարածքից, այժմ իրականացվում է հին պատվածքի քանդում։

Կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները։ Շինարարությունն իրականացնում է «Եվրոասֆալտ» ընկերությունը։ Մարզպետի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը վստահեցրել է, որ սահմանված ժամկետում կտեղավորվեն, Նազելի Բաղդասարյանը կարևորել է նաև աշխատանքների որակով իրականացումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլրդ 800 մլն է, կառավարությունն արդեն 1 մլրդ 997 մլն 335 հազար դրամը հատկացրել է։

300 մլն 264 հազար դրամ գումար էլ  կառավարության կողմից հատկացվել է Հ-93, /Հ-75/ - Երերույքի տաճար հանրապետական նշանակության ճանապարհի 2.7 կմ-անոց հատվածի հիմնանորոգման համար, աշխատանքները մեկնարկել են Երերույքի հատվածից, շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։

«Ես ուզում եմ արձանագրել, որ երկու հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհները, որոնց աշխատանքները մեկնարկել են և գումարներն արդեն իսկ հատկացված են, ընդհանուր արժեքը գրեթե 2 մլրդ 400մլն դրամ է: Ամբողջն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով և մենք հետևողական ենք լինելու, որ բյուջեի միջոցները նպատակային ու առանց թերացումների ծախսվեն։

Ընդհանուր առմամբ ես ուզում եմ նշել, որ Անիի տարածաշրջանի այս հատվածները և, առավելապես, բնակավայրերը ամենաղքատն են մարզում և ուշադրության ու պետության հոգածության կարիք ունեն»,- նշել է մարզպետը և տեղեկացրել, որ տարածաշրջանի համար ևս երկու ծրագիր է ներկայացվել որպես անհետաձգելի, որոնք արդեն իսկ նախնական հավանության արժանացել են: Առաջինը Անի Պեմզայի բազմաբնակարան շենքերի կտուրների նորոգումն է,  հաջորդը Բագրավանի դպրոցի վերականգնումը՝ պատուհանների, դռների փոփոխումը, հարակից տարածքի որոշակի բարեկարգումը։ Մարզպետն այցելել է նաև Բագրավանի դպրոց, շրջել դպրոցում, խոսել ծրագրով նախատեսված առաջիկա անելիքների մասին։

Տպել
1121 դիտում

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել. Վահագն Հայրապետյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին