Քաղաքացիները դժգոհում են՝ խմելու ջուրը աղտոտված է. «Վեոլիա ջուրը» վստահեցնում է՝ այն համապատասխան է բոլոր չափանիշներին

«Հայկական ժամանակի» խմբագրություն են դիմել քաղաքացիներ՝ հայտնելով, որ վերջին օրերին իրենց տան ծորակներից հոսող ջուրը աղտոտված է և համ է գալիս: Քիչ չեն նաև սոցցանցերում բողոքները. օգտատերերը հրապարակում են լուսանկարներ և տեսանյութեր՝ ահազանգելով խմելու ջրի վատ որակի մասին և դժգոհելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի սպասարկումից:

Խնդրի առնչությամբ դիմեցինք «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայություն: Ծառայության պետ Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ այն ջուրը, որը ընկերությունը մատակարարում է իր 610 հազար բաժանորդներին, համապատասխանում է Հայաստանում ջրի որակի ներկայացված պահանջներին, այն փակ համակարգից է հոսում և հասնում բնակիչներին։

Ինչ վերաբերում է ջրի աղտոտված լինելուն, ըստ Մուրադ Սարգսյանի, դա կարող է  տեխնիկական խնդիրների հետևանքով առաջանալ, այսինքն՝ կապված լինել շենքերի ներքին ցանցի հետ, իսկ նման խնդիրները ընկերության իրավասության տիրույթում չեն։

««Վեոլիա ջրի» իրավասությունները սահմանափակվում են մինչև բազմաբնակելի շենքերի արտաքին պատ ընկած տարածքը։ Մենք 125 աղբյուրից ենք ջուր մատակարարում մեր բաժանորդներին, և այդ ջուրը համապատասխանում է բոլոր չափանիշներին։ Այլ բան է, որ տեղեր կան, որտեղ մշտական ջուր չկա, գիշերները անջատվում է։ Դրանից հետո տեղի է ունենում վակուում էֆեկտ, դա էլ կարող է պատճառ դառնալ, որ կեղտոտ ջուրը նորից գնա ջրագիծ: Ու եթե այդ պահին ջուրը բացեն, պղտոր ջուր կհոսի ծորակից»,- ասում է նա:

Նկատառմանը, որ խոսքը ոչ թե ծորակը բացելուց հետո կարճ ժամանակ աղտոտված ջուր հոսելու, այլ հիմնականում վատորակ ջրի մասին է, վերջինս կրկնում է՝ խնդիրը մեր տիրույթում չէ, մարդիկ չեն ուզում հասկանալ:

Ըստ Սարգսյանի՝ լինում են դեպքեր, երբ, օրինակ, լվացքի մեքենայի կեղտոտ ջուրն է հոսում ծորակից, դա որոշ շենքերում առկա երկու միացման կետերի հետևանքով կարող է առաջանալ․ «Այնտեղ կա երկու միացում, մեկը, որ լվացքի մեքենան ջուրն է տանում ջրագծից, և մյուսը, որ պղտոր ջուրը արտամղում է կոյուղի: Դրանց մոտ տեղադրված է տեխնիկական դետալ՝ հետադարձ փական: Եթե այդ փականը անսարք լինի, կարող է այդ կեղտոտ ջուրը վերադառնալ այն նույն ջրագիծ, որտեղից բնակիչները ջուր են ստանում»:

Նրա վստահեցմամբ՝ տեղյակ են նաև, որ օրերս բնակիչներից մեկի ծորակից կապույտ ջուր է հոսել: Սարգսյանի խոսքով՝ բնակիչը այդ խնդրի հետ կապված չի դիմել ընկերությանը, իսկ ընկերությունն այդ մասին տեղեկացել է ֆեյսբուքյան հրապարակումից։

«Քաղաքացու հարևանուհին ախտահանող նյութերով իր զուգարանակոնքը մաքրելիս հատուկ շարիկներ է գցել, որ ջուրը մաքրվի։ Այդ նյութից ջուրը կապույտ է դառնում, որն էլ զուգարանակոնքից հոսել է հարևանի ծորակ»,- ասում է Սարգսյանը:

Վերջինս ընդգծում է՝ այդպիսի խնդիրների մասին իրենք տեղեկանում են, սակայն, եթե դա  «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի մատակարարման հետևանքով չէ, այլ շենքերի խողովակների անսարքության, որը համարվում է բնակիչների ներքին ցանցը, ընկերության պատասխանատվության տակ չէ։ Ըստ նրա՝ եթե ջրի պղտոր լինելու դեպքերը լինեն ընկերության համակարգից, ապա խնդիրը շարունակական կլիներ, այլ ոչ թե մեկ-երկու օր․ «Եթե խնդիրը մեր համակարգից լինի, առավելագույնը ժանգաջուր կարող է հոսել, այն էլ՝ վթարի դեպքում, ընդ որում, մշտապես կգար՝ մինչև վթարը կարգավորվեր։ Սակայն դրանք տեղային բնույթի են, ու բնակիչներն են պատասխանատու»:

Այս օրերին նաև բողոքներ են հնչում, որ ծորակների ջուրը խմելուց հետո աղեստամոքսային համակարգի խանգարումներ են առաջանում մարդկանց մոտ: Սակայն, ըստ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» պարբերաբար թարմացվող տեղեկատվության (ՀՎԿԱԿ), ջուրը ստուգվում է, այս պահի դրությամբ խախտումներ չեն արձանագրվել:

Տպել
1878 դիտում

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին