Վերջին օրերին ակտիվացել է պատվերով հոդվածների տեղատարափն իմ անձի ուղղությամբ, մոտիվացիան երևի փողն է. Ռոմանոս Պետրոսյան

«Վերջին օրերին ինտենսիվացել է ակնհայտորեն զրպարտող եւ մարդու բարի համբավն ու հեղինակությունն արատավորելուն միտված՝ պատվերով հոդվածների տեղատարափն իմ անձի ու գործունեության ուղղությամբ, որն իրականացվում է տասնյակ «լրատվամիջոցների», բազմաթիվ ծախու գրչակների եւ որոշ անհայրենիք ու սրբապիղծ տականքների ձեռամբ, ովքեր չեն ճանաչում ոչ մի «կարմիր գիծ», չունեն այլեւս որեւէ «սրբություն», եւ, ըստ այդմ, այդկերպ վարվելու միակ մոտիվացիան թերեւս փողն է, գուցե՝ շատ փողը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ իրեն անարգել զրպարտում են՝ սկսած ամենաանհեթեթ ու անտրամաբանական «մեղսագրումներից» մինչեւ ամենազազրելի ու ցանկացած պարագայում՝ սթափ դատող բանական մարդու համար անընկալելի ուղիղ «մեղադրանքներ»։

Պետրոսյանի գրառման մյուս մասը՝ ստորեւ.

«Ու այդ ամենն անում են դեմքի «շատ լուրջ» արտահայտությամբ՝ համեմելով ակնհայտորեն մտացածին «դետալներով», հղում տալով ինչ-որ անանուն աղբյուրների կամ շինծու հասցեատերերի՝ դրանով հավանաբար ավելի համոզիչ թվալու համար…

Ինչեւէ. հերթական անգամ պետք է հիասթափեցնեմ այդ «գործիքներին» ու իրենց առատորեն վարձատրող-հովանավորող պատվիրատու-ստահակներին (անկախ նրանից, թե կոնկրետ ինչ շրջանակներ են նրանք ներկայացնում). բարեբախտաբար, մեր երկրում ու, առհասարակ, մեր իրականության մեջ սթափ դատող եւ «թացը՝ չորից» տարբերակող տեսակն անհամեմատ դոմինանտ է եւ կազմում է հանրության ճնշող մեծամասնությունը, ում հնարավոր չէ ձեր շինծու եւ մտացածին «փաստերով» ու կեղծ վկայություններով համոզել մի բանում, որը պարզապես չկա, գոյություն չունի, իսկ կոնկրետ անձի/անձանց դեպքում բացառվում է ի սկզբանե. բացառվում է նրանց բնությամբ, եթե կուզեք, նաեւ՝ Նախախնամությամբ…

Սակայն մի հարցում կարող եք չկասկածել. վստահեցնում եմ՝ գալու է դրանց պատասխանատվության կանչելու ժամանակը, եւ այն «սարերի հետեւում» չէ. պատասխան է պահանջվելու թե՛ իրավական, թե՛ քաղաքական եւ թե՛ բարոյական հարթությունների մեջ. գիտենք բոլորին՝ անուն առ անուն, պատվիրատուներից մինչեւ կատարողներ, կատարողների միջնորդներ եւ նույնիսկ՝ միջնորդավճարներ առ միջնորդավճար (որտեղ նույնիսկ միմյանց նկատմամբ են սրանք անազնիվ)))…

Իսկ իմ կենսագրությունն ու հասարակական-քաղաքական գործունեությունս ամենքին է տեսանելի, այլեւս նաեւ՝ հայտնի. հանրության համար եղել եմ, կամ ու կլինեմ միշտ բաց եւ հասանելի, գործել եմ ի տես ամենքին եւ շարունակելու եմ գործել բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացու…

Հ.Գ. Եվ իմ կյանքի կրեդոն, ինչպես միշտ, նույնն է՝ ցանկացած իրավիճակում եւ կարգավիճակում մնալ ՄԱՐԴ»:

Տպել
1833 դիտում

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ