ԱԺ-ում քննարկվել է կրթության հիմքով տարկետման իրավունքը ՀՀ բուհերում վերականգնելու նախագիծը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այս մասին տեղեակցնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությամբ` կերկարաձգվի կրթության հիմքով տարկետում ստացած քաղաքացիների բանակ զորակոչի տարիքային շեմը` ներկա 27 տարեկանի փոխարեն սահմանելով 28 տարեկանը:

Նախարար Վահրամ Դումանյանի պարզաբանմամբ` այս խնդիրն առաջացել է, երբ 2017 թ․-ին «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությամբ բոլորը պարտավոր էին ծառայել։

«Երբ գործող կարգով ուսանողները ստանում էին տարկետում բակալավրում և մագիստրատուրայում, իսկ հետո՝ ասպիրանտուրայում, շատերը խնդրի առջև էին կանգնում, քանի որ մինչև 27 տարեկանը կամ պետք է զորակոչվել կամ բանակից ազատված լինել։ Ստացվում էր, որ ասպիրանտական կրթությունը կիսատ էր մնում։

27 թիվը խորհրդային շրջանից է, երբ դպրոցը տասը տարի էր։ 12-ամյա հանրակրթության համակարգով սովորողները դպրոցն ավարտում են 18-19 տարեկանում և բարձրագույն կրթության բոլոր երեք աստիճաններով կրթությունը շարունակելու դեպքում 27 տարեկանում չեն հասցնում ավարտել ասպիրանտուրան»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ այսպիսով՝ առաջարկվում է կրթական տարկետում ունեցողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել` մինչև 28 տարեկան, որպեսզի ուսանողը հանգիստ ասպիրանտուրան ավարտի և պաշտպանի որակյալ թեկնածուական:

Ըստ Վահրամ Դումանյանի՝ հաջորդ կարգավորմամբ առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Նրա խոսքով՝ տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և ԲՏՃՄ ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Կառավարությունը՝ ելնելով տվյալ տարվա պահանջից և գերակայությունից: Վահրամ Դումանյանը փաստել է՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված կհստակեցվեն և կտրամադրվեն տարկետման տեղերը՝ ըստ բուհերի:

«Մինչև այժմ տրվել է տարկետում, սակայն պետությունը, այսպես ասած, ոչինչ հետ չի ստացել: ԲՏՃՄ ուղղություններով բուհական աշխատանքը, դասավանդումը հասկանալի պատճառներով հետաքրքիր չեն շրջանավարտների համար։ Ուստի, այս ուղղությամբ եռաստիճան կրթություն մատուցող որոշ բարձրակարգ բուհերի և մասնագիտությունների համար առաջարկվում է տալ տարկետման հնարավորություն»,-շեշտել է Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ սա շատ կարևոր օրենսդրական փոփոխություն է: Նա հավաստիացրել է՝ բազմաթիվ ծնողներ անհամբեր սպասում են այս փոփոխությանը, որպեսզի իրենց երեխաները կրթվեն ՀՀ բուհերում:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:

Տպել
707 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել