Կարմիր գորգ, ժպիտներ, հուզմունք. Օպերային թատրոնն իր պատմության մեջ առաջին անգամ թատերաշրջանը մեկնարկեց Վանաձորից

Իր պատմության մեջ առաջին անգամ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական 90-րդ թատերաշրջանը մեկնարկեց ոչ թե Երեւանից, այլ մարզից: Թատրոնի առաջնախաղն սկսվեց Հ. Թումանյանի «Անուշ» օպերայով գրողի ծննդավայրից՝ հարազատ Լոռիում:

Վաղ առավոտից սովորականից ավելի մեծ աշխուժություն ու բուռն աշխատանքներ էին Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որտեղ էլ տեղի ունեցավ ներկայացումը:

կարմիր.jpg (529 KB)

Հատուկ օրվա համար շենքի ճակատային հատվածում տեղադրված լուսավորությունը, կարմիր գորգը, երաժշտությունն ու ներկայացման պաստառները հուշում էին՝ Վանաձորում սովորական օր չէ: Թատրոնի անձնակազմից ու կազմակերպիչներից զատ՝ անչափ մեծ ոգեւորություն էր նաեւ տեղի բնակիչների շրջանում: Նախ, բոլորը եկան ներկայացման սկսվելուց բավականին շուտ, պատրաստված, շքեղ հագնված, ժպիտով ու նկատելի բարձր տրամադրությամբ, ինչը վերջին շրջանում դժվար է տեսնել մշակութային իրադարձությունների ժամանակ:

Բացմանը ներկա էր նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատեց՝ պատահական չէ, որ հոբելյանական թատերաշրջանի բացումը հենց Վանաձորում է նշվում: «Սա նաեւ մշակութային քաղաքականության ուղերձ է հանրությանը, ստեղծագործական համայնքին, որ՝ այո, ազգային կարգավիճակ ունենալը նշանակում է, որ իսկապես պետք է լինես ազգային ու երաշխավորես յուրաքանչյուր քաղաքացու հասանելիությունը մշակութային արժեքներին»,- ասաց փոխնախարարը:

խզմալյաննննննննննն.jpg (275 KB)

Նա ուրախությամբ փաստեց՝ վերջին մի քանի տարիների ընթացքում աննախադեպ մեծ ծավալի մշակութային միջոցառումներ են տեղի ունենում Հայաստանի տարբեր համայնքներում: Խզմալյանը նաեւ արձանագրեց՝ այդ միջոցառումները սովորական շարքային միջոցառումներ չեն, այլ մայրաքաղաքի կարեւորագույն հաստատությունների, ազգային կարգավիճակ ունեցող կառույցների եւ միջազգային նշանակության միջոցառումները տեղափոխվում են համայնքներ:

Հարցին՝ համայնքներում կա՞ արդյոք հետաքրքրություն կազմակերպվող միջոցառումներ նկատմամբ, Խզմալյանն ասաց՝ ոչ միայն հետաքրքրություն կա, այլեւ՝ ահռելի պահանջ: «Ցավոք սրտի, պահանջը շատ ավելի մեծ է, քան կարող են դահլիճները տեղավորել նման քանակության հանդիսատեսի»,- շեշտեց նա:

Ըստ Արա Խզմալյանի՝ նման միջոցառումները համայնքներում չպետք է լինեն մշակութային իրադարձություններ: Նրա խոսքով՝ նորմալ չէ, որ ոչ մեծ ծավալներ ունեցող երկրում որեւէ կոլեկտիվի այցը կարող է դիտվել որպես աննախադեպ իրադարձություն: «Մենք պետք է օգնենք, որ մայրաքաղաքն ազատվի մշակութային շաքարախտից»,- պատկերավոր ձեւակերպմամբ խոսքն ամփոփեց փոխնախարարը:

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն էլ նկատեց՝ անչափ հաճելի ու պարտավորեցնող է իրենց թատրոնում հյուրընկալել Օպերային թատրոնի անձնակազմին: Տնօրենի խոսքով՝ հատկապես տպավորիչ էր հանրության արձագանքը, ոչ մի վայրկյան չեն դադարել հեռախոսազանգերն ու տոմսերի պատվերները: «Բոլորը ուզում էին անպայման ներկա լինել, հրավիրված լինել, անգամ շատերը մեզնից նեղացել են, հիմա ասում են, որ կրկին դնենք, որ իրենք էլ կարողանան գալ ու վայելել»,- նշեց նա:

Ներկայացումը ղեկավարող, ՀՀ վաստակավոր արտիստ, Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն էլ մեր զրույցում նշեց՝ անչափ ուրախ են հյուրընկալվել սիրելի Վանաձորում, եւ վերջինս կարեւորեց մարզային մշակութային այցերը: «Առաջին անգամ է, որ թատերաշրջանը բացում ենք մարզում, բայց վստահ եմ՝ վերջինը չէ: Արդեն երկար տարիներ այն բացվում է «Անուշ» օպերայով: Մեր միտքն այն էր, որ Թումանյանին ցույց տանք Թումանյանի ծննդավայրում»,- ասաց Դուրգարյանը՝ հավելելով՝ թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանում սպասվում են նոր առաջնախաղեր եւ հետաքրքիր նախագծեր:

«Անուշ» օպերան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ էր ներկայացվում: Ներկայացման նկարիչն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գրիշա Սահակյանը, պարերի բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի:

45555555555555.jpg (113 KB)

Վանաձորի հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ընդունեց, իսկ ներկայացման ավարտին բուռն ու չդադարող ծափողջույններով ճանապարհեց արտիստներին: Հանդիսատեսներից շատերն իրենց դրական տպավորություններով ու զգացողություններով կիսվեցին: Նրանցից տիկին Անահիտը մեր զրույցում ասաց. «Անուշը» ինչքան էլ նայես, ամեն անգամ նորովի է նայվում ու ընկալվում, այս անգամ մի յուրահատուկ բավականություն ստացա, հուզված եմ»:

պարրրրրրրրր.jpg (149 KB)

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»

Տպել
3500 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ