Ակնալիճ բնակավայրի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն առաջիկայում․ փոխվարչապետն այցելել է Արմավիրի մարզ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 6-ին այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում հետևելու մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ փոխվարչապետին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, այլք։

Համբարձում Մաթևոսյանի առաջին կանգառը եղել է Էջմիածին համայնքի Տիգրան Մեծ և Գրիգոր Լուսավորիչ փողոցներում, որտեղ ընթանում են մայթերի հիմնանորոգման աշխատանքներ։ 136.7 մլն դրամ պայմանագրային արժեքով շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի օգոստոսի 9-ից։ Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել նշված փողոցների մայթերը՝ 1420մ երկարությամբ։

Համայնքի ղեկավարը փոխվարչապետին ներկայացրել է պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները, մանրամասներ ներկայացրել նաև Էջմիածնի Չարենց թաղամասում ընթացող ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներից։ Նշենք, որ այդ տարածքում, որտեղ ընդհանրապես բացակայել է կոյուղատար համակարգը, ներկայում կառուցվում է մոտ 6694 մետր ընդհանուր երկարությամբ կոյուղագիծ։ Ծրագրի ուղղակի շահառու է թաղամասի շուրջ 1000 բնակիչ։ Տվյալ ծրագրի իրականացմամբ ոչ միայն կբարելավվեն բնակչության կենցաղային պայմանները, այլ նաև հնարավորություն կստեղծվի հետագայում փողոցների ասֆալտապատման և բարեկարգման համար:

Վաղարշապատի «Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց»-ը փոխվարչապետի հաջորդ կանգառն է եղել։ Այնտեղ պետական բյուջեի միջոցներով ներկայում կառուցվում է նոր մարզադահլիճ։ Աշխատանքները նախատեսվում են ավարտվել 2023 թվականի մայիսին։

Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում Համբարձում Մաթևոսյանը եղել է նաև պետական բյուջեի միջոցներով նորոգվող Մ-5, Երևան-Արմավիր ավտոճանապարհի էջմիածին-Արմավիր մոտ 13.5 կմ երկարությամբ հատվածի շինհրապարակում, որտեղ այս պահին ավարտվել են աջ երթևեկելի գոտու ասֆալտբետոնի ծածկի իրականացման աշխատանքները, ընթացքի մեջ են ձախ երթևեկելի գոտու աշխատանքները։

Փոխվարչապետը հետաքրքրվել է նաև Երևան-Արմավիր մայրուղու՝ Ակնալիճ բնակավայրի ճանապարհահատվածի նորոգման հարցով, ինչին ի պատասխան՝ Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ հիմնանորոգում պահանջող այդ հատվածը ներառված է ճանապարհաշինական ծրագրում, նախագծման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ, և, կախված դրա ժամկետից ու եղանակային բարենպաստ պայմաններից, հիմնանորոգումը կսկսվի կամ այս տարեվերջին կամ 2023 թվականի գարնանը:

Փոխվարչապետը ընթացող շինարարությունների մասով տվել է մի շարք հանձնարարականներ։

Տպել
752 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է