Ջուզեպպե Ջիբբոնին Պագանինիի կոնցերտի վիրտուոզ կատարմամբ հիացրել է երաժշտասերներին

08/09/2022 schedule10:28

«Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգի հրավիրյալ մենակատարը ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին էր։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգային երեկոյի ընթացքում նա կատարել է մալթացի կոմպոզիտոր Յոզեֆ Վելլայի, ռուս կոմպոզիտոր Անատոլի Լյադովի ստեղծագործություններից։ Այնուհետև բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, 21-ամյա իտալացի ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին և նվագախումբը ներկայացրել են Նիկոլո Պագանինիի Ջութակի թիվ 1 կոնցերտը։

Իտալացի աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Սալվատորե Ակարդոն, խոսելով Ջուզեպպե Ջիբբոնիի մասին, նշել է, որ երիտասարդ ջութակահարն ունի կատարյալ ինտոնացիա, զարմանալի տեխնիկա, անկեղծ երաժշտականություն. «Իսկապես, բոլոր այս որակներին ականատես եղանք Արամ Խաչատրյան համերգասրահում. Ջիբբոնին Պագանինիի կոնցերտի վիրտուոզ կատարմամբ հիացրեց ներկաներին։ Նա աներևակայելի վարպետությամբ մատուցեց բարդագույն ստեղծագործությունը՝ ցուցադրելով ջութակի տիրապետման իր նրբությունները։ Նրա ելույթն արժանացավ ունկնդրի բուռն ծափողջույններին. դահլիճը չէր թողնում ջութակահարին հեռանալ բեմից, իսկ վերջինս մեծ երախտագիտությամբ ներկաներին էր պարգևում բազմաթիվ բիսեր»։

Երաժիշտների ընտանիքում մեծացած Ջուզեպպե Ջիբբոնին ասում է, որ Պագանինիի ստեղծագործություններն ինքը նվագում է ամեն տեղ ու մշտապես, որպես իտալացի, ինքը պարտավորված է նրա երաժշտությունը տարածել ամբողջ աշխարհում։ Նշենք նաև, որ երիտասարդ ջութակահարն անցած տարի առաջին մրցանակ է ստացել Պագանինիի անվան միջազգային մրցույթում։

2012 թվականին՝ 12 տարեկանում, Ջուզեպպե Ջիբբոնին հանդես է եկել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի ներկայությամբ։ Ջութակահարը խոստովանում է, որ դա աննկարագրելի զգացմունքային պահ էր։

Ջուզեպպե Ջիբբոնին Հայաստանում առաջին անգամ էր, առաջին անգամ էր համագործակցում նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ջութակահարը նշել է, որ հրաշալի զգացողություններ էին փոխանցվում իրեն նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ աշխատելիս։

Տեղեկացնենք, որ «Արմենիա» միջազգային փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Ջուզեպպե Ջիբբոնին մասնակցել է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի կազմակերպած մի շարք ծրագրերի։ Ըստ երաժշտի՝ հիմնադրամը ֆունդամենտալ աշխատանք է կատարում, դասական երաժշտությունը և հատկապես երիտասարդ երաժիշտները նման կազմակերպությունների կարիքն ունեն։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որ անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, առաջիկա օրերին դասական երաժշտության սիրահարներին կներկայանա հարուստ երկացանկով և մեծանուն երաժիշտներով։ Երևանում սպասվում են ֆլեյտահար Ջասմին Չոյի, ջութակահարներ Սերգեյ Կռիլովի, Գիլ Շահամի, դաշնակահար Ֆեդերիկո Կոլլիի, տենոր Յոզեֆ Կալեյայի և թավջութակահար Միշա Մայսկու ելույթները։

Տպել
2366 դիտում

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց