Բոլոր հիմքերը կան՝ հաջողության հասնելու համար. իրավապաշտպանը՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի՝ ՀՀ-ի ներկայացրած հայցի մասին

Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով հրատապ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունը ՄԻԵԴ-ից պահանջել է նաև կիրառել իր կանոնադրության 39-րդ կանոնի 2-րդ կետը, այն է՝ որոշման մասին անհապաղ ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին:

Ներկայացուցչության հաղորդմամբ՝ Հայաստանը նաև լրացուցիչ պահանջ է ներկայացրել ՄԻԵԴ. «Համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու՝ եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ՝ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար»:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այս քայլը գնահատում է կարևոր։ Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունն ավելի հետևողական պետք է լինի և առանց մտավախության ու անհանգստության դիմի ցանկացած քայլի՝ ստեղծված իրավիճակը կայունացնելու և արդյունքի հասնելու համար:

Նրա հետ մեր զրույցը՝ ստորև.

- Տիկին Կարապետյանց, ի՞նչ ակնկալիքներ կարո՞ղ ենք ունենալ ՄԻԵԴ-ից:

- Ասեմ, որ բոլոր ատյանները և գործիքները պետք է օգտագործել, որովհետև փոքր դետալներից է հավաքվում և ստեղծվում այն հիմքը, որի միջոցով դու կարողանում ես պաշտպանել քո իրավունքները։ Այս առումով կարող ենք դիտարկել Կոսովոյի օրինակը, որի անկախության ճանաչմանը նախորդել էին բազմաթիվ նմանատիպ գործողություններ, և տարբեր միջազգային մարմիններ խնդիրներ էին բարձրացրել և իրենց համակցության շրջանակում դրել Կոսովոյի անկախության ճանաչման հարցը։

Հայաստանը դատարանից պահանջում է միջոցներ ձեռնարկել, որոնք հնարավորություն կտան արձանագրել, որ ՀՀ-ում կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ հումանիտար և իրավունքի խախտման։ Կարևոր է, որ միջազգային անկախ մարմինը, որի անկախությունը որևէ մեկը կասկածի տակ չի դնում, արձանագրի այս փաստը, և, ըստ կայացրած որոշման, հասկանանք, թե ինչ գործողություններ ենք անելու։ Միշտ չէ, որ նման որոշումները կանխարգելում են կամ դադարեցնում են ընթացող գործողությունները, բայց միայն փաստի արձանագրումը, որ կա իրավունքի խախտում, արդեն մեզ համար մեծագույն հաղթանակ կլինի այն վիճակում, որում գտնվում ենք հիմա։

- Դիմումն ստանալուց հետո ՄԻԵԴ-ը ի՞նչ ժամկետներում պետք է ուսումնասիրի այն և որոշում ընդունի:

- Ժամկետներ սովորաբար նշել հնարավոր չէ, սակայն դատարանը հրատապ հարցերը քննում է հրատապ կարգով։ Ճիշտ ներկայացնելու և ճիշտ հիմնավորումներ բերելու դեպքում գործը կքննվի ու կլսվի հնարավորինս արագ: Միջազգային տարբեր այլ ատյանների ու երկրների արձագանքները, որոնցով պահանջում են դադարեցնել Հայաստանի դեմ ադրբեջանական կողմի ագրեսիան, նաև մեծ հիմնավորում կարող են հանդիսանալ այս դեպքում։ Թեպետ դատարանը անկախ է և որոշումներ է կայացնում իր հայեցողությամբ և սեփական կամքով։

- Ըստ ձեզ՝ Հայաստանի դեպքում առկա՞ է բավարար միջազգային աջակցություն։

- Պետք է շեշտել, որ ՄԻԵԴ-ը չի առաջնորդվում արտաքին այլ գործոնների ազդեցությամբ։ Սակայն կարևոր են այն բոլոր արձագանքները, որոնց մենք ականատես ենք լինում հիմա։ Եթե նախկինում լսում էինք ընդամենը կոչեր և երկու կողմերին հավասարաչափ ու հավասարազոր էին դիմում, այսօր արդեն անվանական են լինում այդ կոչերը․ Ֆրանսիան կոչ արեց Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան, ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյանները նույնպես անվանական դիմում են Ադրբեջանին և կոչ անում դադարեցնել Հայաստանի դեմ հարձակումը։ Այսինքն՝ կա այն գնահատականն ու գիտակցումը, որ այս իրավիճակը Հայաստանի մեղքով չէ, և Հայաստանը չէ, որ սկսել է ռազմական գործողությունները, այլ ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի վրա է։

Չնայած այնքան խիստ չէ միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի նկատմամբ, ինչպես Ուկրաինայի դեպքում է արվում։

- Իսկ ի՞նչ քայլեր պետք է անի ՀՀ-ն, որպեսզի ՄԻԵԴ-ում հաջողություն գրանցի:

- ՄԻԵԴ-ում հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է ներկայացնել բոլոր գործիքներն ու հիմնավոր ապացույցները, որոնք առկա են։ Գուցե կլինեն հիմնավոր ապացույցներ, որոնք անուղղակի ապացույցներ են, բայց դրանք իրենց համակցության մեջ կարելի է ավելի հիմնավոր դարձնել։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունը, այսինքն՝ հայկական թիմը, միշտ ապացուցել է, որ կարող է հիանալի աշխատանք տանել ու հաջողված արդյունքի հասնել։ Եթե լինի քաղաքական որոշում՝ գնալ ավելի չոր ճանապարհով և մոտեցումով, թիմը շատ լավ կաշխատի, որովհետև բոլոր հիմքերը ունի՝ անհրաժեշտ արդյունքի հասնելու և բավարար ապացույցներ ներկայացնելու։

Տպել
965 դիտում

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները մասնակցում են Իրանում հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ