Խաղում է բոլոր ժանրերով. Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ «Դոգ» մականվամբ անձը գործակալ է, որին ղեկավարում է հատուկ կենտրոն

Այն անձնավորությունը, որին կառավարում են տարբեր ուժեր, պարզապես քաղաքական գործիք է, որին այդ ուժերը օգտագործում են։ Նրանց միակ նպատակը Հայաստանի դեմ գործելն է։

«Հայկական ժամանակի» հետ զրույցում խոսելով նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի՝ «Դոգ» մականունով անձի մասին՝ ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ 

Ըստ նրա՝ այդ մարդը կարողանում է ազդեցություն ունենալ հասարակության վրա, որովհետև տիրապետում է տարբեր տեղեկությունների։ Սակայն, միևնույն ժամանակ, նրա միակ նպատակը վրեժ լուծելն է բազում մարդկանցից։

Սաֆարյանի հետ մեր զրույցը՝ ստորև.

- Պարոն Սաֆարյան, օրերս ականատես եղանք, թե ինչպես հարյուրավոր մարդիկ փողոց դուրս եկան մի մարդու կոչով, որը Հայաստանում գտնվելու և աշխատելու տարիներին լայն ճանաչում չի ունեցել։ Ինչպե՞ս եղավ, որ նա, այլ երկրում գտնվելով, կարողացավ հասարակության վրա ազդեցություն ունենալ, ընդ որում՝ այն պարագայում, որ վերջինս մեծ մասամբ հայհոյանքներ և վիրավորանք պարունակող բառամթերք է կիրառում:

- Նա խոստովանել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ և հերքում Հայաստանի պաշտոնական տեղեկատվությունները։ Բազմաթիվ չհերքված աղբյուրներից տեղեկություններ կան, որ իր հետ աշխատում են նաև ՌԴ-ի հատուկ ծառայությունները։ Համակարգում ներդրված են շատ գործակալներ, որոնք Հայաստանի պետական կառավարման ինֆորմացիայի կրողներն են․ ինֆորմացիան փոխանցում են ինչ-որ կենտրոնի, այդ կենտրոնն էլ՝ նրան, և նա էլ հրապարակում է դրանք, այդպիսով՝ մարդիկ տեսնում են, որ նա ինֆորմացիայի կրող է։ Այդ գործակալներն էլ իր միջոցով փորձում են Հայաստանում իրենց լսարանը մեծացնել։ Ով ինչ հակառակորդ ունի, նրա վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցում այդ մարդուն, նա էլ խնդիրը լուծում է։  

Հայաստանի նկատմամբ այդ օրերին տեղի էր ունեցել ագրեսիա, մեր պաշտպանական գիծը կոտրվել էր։ Իշխանությունը որևէ պաշտոնական ինֆորմացիա չէր տրամադրում, այդ պատճառով տեղեկատվության բացը նա էր լրացնում, հասարակությանն էլ թվում էր՝ տիրապետում է ամբողջ ինֆորմացիային։ Բայց անհասկանալի է՝ դու ինչպե՞ս ես մարդկանց դուրս գալու կոչեր անում ագրեսիայի ենթարկվող երկրումդ։ Այդ պահին կարող էր սկսվել անկառավարելի վիճակ, քանի որ մեր երկրում արդեն մեկ Մարտի մեկ է եղել։ Այդ մարդիկ չգիտեին՝ ի՞նչ է լինելու, իրենց շարքում պրովոկատորներ կա՞յին, թե՞ ոչ։

- Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է հասարակության մի շերտ ընդունում նրան՝ որպես, այսպես ասած, առաջնորդի, ընդ որում՝ նկատենք, որ այդ լսարանի գերակշիռ մասը կանայք են, որոնք անշեղորեն ընդունում են նաև նրա կողմից արտաբերված ցանկացած հայհոյանք: Ինչի՞ մասին է սա խոսում։

- Այն մարդիկ, ովքեր նրան համարում են առաջնորդ, պարզապես իր ազդեցության տակ են գտնվում, բայց իրենք իրենց նախ պետք է հարց տան՝ նորմա՞լ են համարում այդ ամեն ինչը, ինչ կատարվում է։ Այդ մարդը պատերազմի առաջին ժամերից լայվ էր մտել, ինչ-որ մանրամասնություններ էր պատմում։ Պետք է հասկանան՝ պատերազմի ժամանակ առաջնագծից խոսել, լայվ անել, չճշտված տեղեկությունները տարածել, վիդեո հրապարակելը, նման քայլերը որքանով են նորմալ։ Դրանք բոլոր Հայաստանի դեմ ուղղված քայլեր էին։

Ինչո՞ւ են մարդիկ լսում նրա հայհոյախառն խոսքը. դա կրթական մակարդակը ցածր լինելու հետ է կապված։ Չի կարող հայհոյանքներով բավարարվող հասարակություն լինել 2018 թվականի հասարակությունը, որն ուզում էր լինել ստեղծարար, բարեկեցիկ։ Հիմա, երբ կա հասարակության նման մի շերտ, դա նշանակում է, որ հեղափոխությունը վտանգվել է, և հայհոյանքը՝ որպես երևույթ օգտագործել քաղաքական մշակույթում, նշանակում է, որ դու սրբություններ չունես։

- Շատերի կարծիքով՝ նրա գործողություններն ազգային անվտանգությանը սպառնացող տարրեր են պարունակում։ Ըստ ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ-ն դրա ընթացքը կասեցնելու համար։

- Պետք է որոնման, հետախուզման գործընթաց սկսի և նրան պատասխանատվության ենթարկի։ Այդ անձնավորությունը ինֆորմացիոն ահաբեկչություն է իրականացնում։ Գուցե ինչ-որ մարդկանց դեմ սպառնալիքներով գումար չի աշխատում։

- Նա իր ուղիղ եթերներում հայտարարում է, որ իր հետ կապ են հաստատում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները, տարբեր տեղեկատվություններ են փոխանցում։ Իրատեսակա՞ն եք համարում նրա այս պնդումները։

- Իրատեսական են այդ պնդումները, թե ոչ, պետք է ԱԱԾ-ն պարզի։ Առաջնագծից պատերազմի մասին տեղեկություններ զեկուցելը հանցագործություն է։ Չի կարելի հեռախոսը վերցնել և ինչ-որ մեկի ուղիղ եթերի ժամանակ պատերազմին վերաբերող հարցերին պատասխանել, դա աննախադեպ երևույթ է։ Ռազմական օպերացիան իր առանձնահատկություններն ունի։ Թշնամիները միշտ փորձում են կոտրել թիկունքը, խուճապ տարածել, հանձնվելու զգացողություն առաջացնել, ու այդ պահին նման խոսակցություններ հնչեցնելը շատ վտանգավոր է։ Անուններ հրապարակել զոհվածների կամ վիրավորների մասին, որոնց մեջ կարող են անհետ կորածներ լինել, ի՞նչ է, դու «փնտրվում է ինչ-որ մեկը հաղորդո՞ւմն ես»։

- Արդյոք նրա վարքագծում հոգեկան անհավասարակշռություն նկատո՞ւմ եք։

- Նա մի մարդ է, ով շատ կարմիր գծեր է հատել իր անձնական և իր ողջ ապրած կյանքում։ Վարքագիծը նորմալ չէ, քանի որ այն մարդիկ, որոնք ունեն ընտանիք, գիտեն որ չի կարելի վիրավորել ուրիշների ընտանիքի անդամներին։ Ես չէի ասի, որ ինքն ունի հոգեկան շեղում, նա պարզապես փառասեր է, ստորացված մարդ, որը ունի վրեժխնդրություն բազում մարդկանց նկատմամբ։ Իրեն պետք է հեղինակություն, ազդեցություն, ուժ, որն էլ փորձում է ձեռք բերել։ Նա պարզապես նման չէ հասարակության այն հատվածին, որոնք ունեն կարմիր գծեր։ Խաղում է բոլոր ժանրերով։ Նման ֆենոմենների առաջացման դեպքում Կառավարությունը պետք է հարց տա ինքն իրեն՝ ի՞նչն է սխալ գնացել, որ այս մարդը հասարակության վրա ազդեցություն է ունենում։

Տպել
5784 դիտում

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան