Ինչ է սա, եթե ոչ պայմանավորված դավադրություն. Չախոյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Այս օրերին Հայաստանը կռիվ է տալիս իր ինքնիշխանության պահպանման համար, իսկ Քոչարյան Ռոբերտը հայտարարում է դրոշակ վերցնելու ու Հայաստանի ներքաղաքական կյանքը փոթորկելու մասին։ Ինչ է սա, եթե ոչ պայմանավորված դավադրություն Հայաստանի ինքնիշխանության դեմ։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և նրա համակիրների այսօրվա հանդիպմանը և այդ հանդիպման ժամանակ Քոչարյանի արած հայտարարություններին:

«Կխնդրեմ ուշադրություն դարձնել այն փաստին, որ ընդդիմությունը կրկին փողոց դուրս եկավ, իսկ Քոչարյանը հայտարարեց դրոշակ վերցնելու ու իշխանության համար պայքարելու մասին այն ժամանակ, երբ վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց․

1) Հայաստանի տարածքով միջանցք չենք տալու։

2) ՀՀ սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է։

3) Ուզում ենք ստորագրել մի թուղթ, որը չի հակասի Հայաստանի պետական շահերին և Հայաստանը 29,800 կմ քառակուսի տարածքով կստանա տևական խաղաղություն և անվտանգություն (խոսքն ապագայի մասին էր, այս պահին որևէ փաստաթուղթ չկա)։

Ակնհայտ է՝ վարչապետի այս հայտարարություններից հետո իշխանության համար պայքարի մեկնարկ տված փողոցում հայտնված ընդդիմությունն ու նույն Քոչարյան Ռոբերտը սպասարկում են մի երկրի շահ, որը ցանկանում է կրճատել ՀՀ սուվերեն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքն ու միջանցք տրամադրել Ադրբեջանին՝ միգուցե նաև վերահսկողություն սահմանելով այդ միջանցքի վրա»,- հավելել է նա:

Նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր համախոհների հետ, հայտարարել, որ եթե ամբողջ ժողովուրդը իսկապես ուզում է, ապա ինքը պատրաստ է «դրոշը վերցնել ու առաջ տանել»: «Դուք ասում եք, որ ես կրկին պիտի առաջնորդ դառնամ, գնանք առաջ: Սակայն այն, ինչ ասում եք, ես վստահ չեմ, որ արտացոլում է իրական պատկերը, այսինքն՝ արդյոք բոլո՞րն են այդ կարծիքին, թե՞ ոչ: Եթե իսկապես այդպես է, ապա՝ այո, իմ ժամանակն է, ես պիտի դրոշը վերցնեմ ու առաջ տանեմ»,- նշել է նա:

Տպել
3349 դիտում

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան