Դատապարտված անձանց արտահանձնումը դուրս է մեր լիազորություններից. ԱԱԾ-ն՝ 2 քրդերի՝ Թուրքիային արտահանձնելու գործի մասին

Հաշվի առնելով սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հասարակա-քաղաքական գործունեություն իրականացնող որոշ անհատների կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հասցեին հնչեցվող քննադատությունները՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք:

Ըստ ԱԱԾ-ի՝ դրանցով փորձ է կատարվում թիրախավորել Ծառայությանը։

Տեղեկացվում է, որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից։

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունը արատավորող, երկրի արտաքին անվտանգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում, որ Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ստուգողական գործողությունների միջոցով հետամուտ է լինելու՝ պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթները և քողարկված մղումները։

Նշենք, որ Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի (HPG) մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, թե Հայաստանը խախտել է միջազգային օրենքները՝ Թուրքիային փոխանցելով Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) երկու անդամի։ 

Հայտարարության մեջ Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերը հայտնել են, որ Աթիլլա Չիչեքը և Հուսեյն Յըլդըրըմը («Լեհեն» և «Ալիշեր» կեղծանուններով) Հայաստանից արտահանձնվել են Թուրքիա:

Նշվում է, որ վերջիններս «Հայաստանի հետ սահմանի շրջանում բախվել են հայկական պետության ուժերի հետ 2021 թվականի օգոստոսին, նրանք ձերբակալվել են, կալանավորվել, և վերջիններիս մեղադրանքներ են առաջադրվել»:

Ըստ Հայաստանի դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվության էլ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել 2021թ. օգոստոսի 16-ին Արաքս գետով ՀՀ սահմանն ապօրինի հատելու և զենքի ու զինամթերքի մաքսանենգության համար:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2022թ. հունվարին Հուսեյն Յըլդըրըմին և Աթիլ Չիչեքին դատապարտել է 7 տարվա ազատազրկման, եղել է նաև դրամական միջոցները բռնագանձելու որոշում: Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը կրճատել է ՔԱԿ երկու անդամների ազատազրկման ժամկետները՝ պայմանական ազատազրկում՝ 3 տարի փորձաշրջանով:

Տպել
2168 դիտում

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ հոգեհանգստի կարգ անողն իրենց միջից է ու, միգուցե, զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)