Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի բնակիչների գերակշիռ մեծամասնությունը կողմ է ՌԴ կազմի մեջ մտնելու որոշմանը

Ինչպես հայտնի է, Դոնբասի Հանրապետության, ինչպես նաև ռուս զինվորականների կողմից վերահսկվող Խերսոնի և Զապորոժիեի շրջանների իշխանությունները հանրաքվե են անցկացրել Ռուսաստանին միանալու վերաբերյալ։ 

Քվեարկություններն ավարտվել են, հայտնի են բոլոր շրջաններում ընտրության արդյունքները:

Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքների՝ ՌԴ-ին միանալու վերաբերյալ հանրաքվեն բոլոր այս մարզերում մեկնարկել էր սեպտեմբերի 23-ին միաժամանակ։ Երեկ՝ սեպտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին, ավարտվել է այն: Ընտրական հանձնաժողովների արդյունքները ցույց են տալիս, որ բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է ՌԴ կազմին անդամակցությանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ռուսաստանը կաջակցի «իր ապագայի վերաբերյալ որոշումը, որը կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժյեի և Խերսոնի շրջանների բնակիչների մեծամասնությունը»։

Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ի դրությամբ քվեարկության արդյունքների վերաբերյալ վերջին տեղեկատվությունն այսպիսի տեսք ունի.

1. Ընտրական հանձնաժողովների տրամադրած տվյալները՝

Լուգանսկում Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է ընտրողների 98,42%-ը (արձանագրությունների 100%-ը մշակվել է).

Խերսոնի շրջան՝ 87,05% (արձանագրությունների 100% մշակված).

Զապորոժիեի մարզ՝ 93,1% (արձանագրությունների 100% մշակված).

Դոնեցկ՝ 99,23%-ը (100% արձանագրությունների մշակված):

2. Տվյալներ այն կայքերից, որոնք տեղակայված են եղել Ռուսաստանի տարածքում 

Խերսոնի մարզ - Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է ընտրողների 96,75%-ը,  Զապորոժիեի շրջանում՝ 97,81%-ը, Լուգանսկում՝ 97,93%-ը, Դենցկում՝ 98,69%-ը:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ հանրաքվեից հետո հաջորդ քայլը լինելու է Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագրի ստորագրումը, դրա համար ինքը շատ շուտով «ճանապարհ կընկնի»։

Զապորոժիեի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին շնորհակալություն է հայտնել տարածաշրջանային ընտրական հանձնաժողովի անդամներին, որոնք կազմակերպել են հանրաքվեն՝ չնայած Կիևի սպառնալիքներին։

Խերսոնի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովն ասել է, որ հանրաքվեն առաջին պլեբիսցիտն էր տարածաշրջանում, երբ մարդիկ իսկապես ընտրության հնարավորություն ունեին և կատարեցին այն:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հանրային պալատի նախագահ Ալեքսանդր Կոֆմանը Ռուսաստանին միանալու հանրաքվեում քվեարկած բնակիչներին հերոսներ է անվանել՝ նշելով, որ նրանք ընտրություն են կատարել Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ։

Լեոնիդ Պասեչնիկն ասել է, որ ինքը արդեն սկսել է փաստաթուղթ նախապատրաստել, որով Պուտինին խնդրելու է հանրաքվեի արդյունքների հիմքով Լուգանսկը ներառել Ռուսաստանի Դաշնության կազմում:

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն էլ հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների հանրաքվեներում Ռուսաստանին միանալու մասին որոշումները միլիոնավոր մարդկանց փրկելու են ցեղասպանությունից։

Տպել
5866 դիտում

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում