«Եկել է հազարապատիկ ավելի լրջանալու պահը». Ոոբերտ Քոչարյան՝ Հայաստանի առողջությանը սպառնացող «ուռուցքը»

Արցախը եւ Հայաստանը ժամանակին ղեկավարած անձանց եւ կաթողիկոսի մասնակցությամբ առաջին հավաքը, որի ժամանակ, ինչպես նշվել է համապատասխան հաղորդագրության մեջ, քննարկվել են «Հայաստանում ստեղծված իրավիճակը», դատելով այդ հավաքի մասնակից երկու սուբյեկտների հայտարարություններից եւ դրանց ուղղված արձագանքներից՝ այս հանդիպումը հավակնում է դառնալ վերջինը, թեեւ կողմերը պայմանավորվել են շարունակել դրանք՝ «բաց են թողել դուռը»։ 

Ինչո՞ւ վերջինը, քանի որ համախմբում՝ կոնսոլիդացիա, չի կարող լինել այնպիսի քաղաքական դերակատարների միջեւ, որոնք տրամագծորեն տարբեր շահեր են սպասարկում եւ ստեղծված իրավիճակի ելքի մասին հակոտնյա պատկերացումներ ունեն։

Նախօրեին Հ1-ի եթերում վեհարանում կայացած «խորհրդավոր ընթրիքի» մասնակիցներից մեկը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հայտարարեց, որ հավաքի ժամանակ օրախնդիր է համարել համազգային համախմբումը, նույն միտքը կրկնեց նաեւ հաղորդման ժամանակ՝ արձանագրելով՝ «եկել է հազարապատիկ ավելի լրջանալու պահը»։ Նրա կոչ-ուղերձի հետ հնարավոր չէ չհամաձայնել, քանի որ հանրային համերաշխությունն ու համախմբումն այսօր կենսական անհրաժեշտություն են, բայց այդ ուղերձի հասցեատերերը առաջին հերթին համազգային համախմբմանը սպառնացող երկու սուբյեկտներն են՝ ի դեմս Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, որոնք (նորություն ասած չենք լինի) 2018-ից հետո համախմբվել են մեկ օրակարգի շուրջ՝ օր առաջ հեռացնել ՀՀ լեգիտիմ իշխանությանն ու հասնել ռեւանշի։

Նրանք այդ օրակարգն էին սպասարկում աշխարհին պատերազմ հայտարարած համավարակի օրերին, Հայաստանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում, պատերազմից հետո՝ «Հայրենիքի փրկության շարժման» օրերին, այդ օրակարգը փորձում էին կապիտալիզացնել 2021թ․ արտահերթ ընտրությունների միջոցով, ընտրություններից հետո՝ ստանձնելով ԱԺ-ի մանդատները․․․ այսինքն՝ արտաքին ագրեսիայի եւ դրա վերսկսման մշտական վտանգի պայմաններում՝ այն լիցքավորելով ներքին, ներհասարակական ագրեսիայով եւ իշխանության դեմ ուղղորդելով։

Այդ օրակարգը նրանց համար առաջնային է անգամ այսօր՝ ՀՀ-ի շուրջ ստեղծված  պայթյունավտանգ այս իրավիճակում։ Հարց է ծագում՝ քաղաքական եւ որ ոչ պակաս կարեւոր է՝ տառապանքի հարուստ փորձով առաջին նախագահը երբ իշխանության շուրջ համախմբման օրակարգով հանդիպում էր իր երբեմնի անհաջող կադրերի՝ Քոչարյանի ու Սարգսյանի հետ, չգիտե՞ր նրանց քաղաքական նպատակների ու հեռահար պլանների մասին։ Հազիվ թե։

Հայաստանյան քաղաքական անցքերի մասին անգամ մակերեսային պատկերացում ունեցող ցանկացած անձ գիտի, թե ինչ հնարավոր ելք կամ վախճան է սպասվում բոլոր այն օրակարգերին, որոնք չեն սպասարկում նախկին իշխանության ռեւանշի շահերը։ 

Մեր խոսքերի իսկությունն ապացուցեց հենց ինքը Ռոբերտ Քոչարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում արտաբերած իր «ներածական» խոսքում։ Հայերենի իր իմացությանը համահունչ՝ մի գլուխ գործածելով կոնսոլիդացիա տերմինը՝ Քոչարյանը հստակ, առանց սեթեւեթանքի հասկացնել տվեց, որ Տեր-Պետրոսյանի առաջարկած եւ իր պատկերացրած կոնսոլիդացիաները տարբեր բաներ են: Տեր-Պետրոսյանի առաջարկած կոնսոլիդացիան ՀՀ-ի կապիտուլյացիայի շուրջ է եւ այդ կապիտուլյացիան «երաշխավորող» գործող իշխանության, իսկ իր պատկերացրած կոնսոլիդացիան կարող է լինել միմիայն մեկ օրակարգի՝ իշխանության հեռացման շուրջ։

«Խնդիրն ախտորոշելու համար պետք է սկզբից ախտորոշես այդ խնդրի պրոբլեմը (Քոչարյանը հավանաբար տեղյակ չէ, որ «խնդիր» եւ «պրոբլեմ» բառերը նույն իմաստն են արտահայտում, խնդիրն ինքնին խնդիր է, խնդիրն իր հերթին խնդիր ունենալ չի կարող) եւ չեզոքացնես այդ պրոբլեմը։ Մեզ ասում են՝ միավորվենք պրոբլեմի շուրջ։ Մեր նպատակն ի՞նչն է՝ փրկել Հայաստա՞նը, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը։ Սա է, ըստ էության, այս առաջարկներից մնացած սերուցքը»,- հայտարարել է Քոչարյանն ու նշել, թե բժշկության մեջ էլ է այդպես՝ կա ուռուցք, ուրեմն այն պետք է հեռացնել. «Եթե մենք ուզում ենք հանրային կոնսոլիդացիա, պետք է այդ կոնսոլիդացիան ունենալ բարձր, դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար։ Հենց այդ կոնտեքստում իշխանափոխությունն իմպերատիվ պահանջ է։ Սա այն հարցն է, որ կարող է քննարկվելիք թեմա լինել քաղաքական դաշտում։ Մի բան ակնհայտ է՝ մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, այդ միջավայրը մենք պետք է փոխենք»։

Ինչ է ստացվում․ Քոչարյանը Հայաստանի պրոբլեմն է համարում ոչ թե արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները, այլ Հայաստանի լեգիտիմ իշխանությանը։ Հավանաբար այն պատճառով, որ ընդհուպ գենետիկ մակարդակում տանել չի կարողանում օրինական, արդար, անխարդախ, անարյուն ճանապարհով իշխանության եկածներին, քանի որ ինքն ու «լեգիտիմություն» հասկացությունն օրգանապես անհամատեղելի են, եւ այդպիսինն են եղել իր կառավարման ողջ ընթացքում։

Եվ հենց այդտեղ էլ եկել են եւ շարունակում են գալ Հայաստանի նախկին եւ ներկա բոլոր պրոբլեմները՝ դիվանագիտականից մինչեւ տնտեսական, քաղաքականից մինչեւ անվտանգային։ Այդ պրոբլեմների գլխավոր (բայց ոչ միակ) ճարտարապետն այժմ թեեւ չունի իշխանություն եւ նախագահի կարգավիճակ, սակայն հանգամանքների բերումով ձեռք է բերել մեկ այլ՝ ուռուցքի կարգավիճակ՝ պրոբլեմներ ստեղծելով Հայաստանի «կյանքի եւ առողջության» համար։

Հայաստանում, անխոս, օրակարգային է հանրային կոնսոլիդացիան, որն առաջին հերթին ուղղված պետք է լինի հենց իրեն՝ կոնսոլիդացիային սպառնացող մանր ու մեծ ուռուցքները չեզոքացնելու դեմ։ Եկել է հազարապատիկ ավելի լրջանալու պահը։

Հեղինե Մանուկյան

Տպել
4861 դիտում

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը