Ռուսաստանի հետ մենք արյունատար անոթներով ենք կապված, պետք է ավելի խորացնել հարաբերությունները. Արմեն Խաչատրյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ»-ին: Այն ներկայացնում ենք՝ ստորև.

- Պարոն Խաչատրյան, այսօր Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ: Հայ հասարակությունն ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա այս հանդիպումներից: Սահմանային լարվածության վրա ազդող որևէ պայմանավորվածություն հնարավո՞ր է ձեռք բերվի:

- Եթե գնում ես որևէ հանդիպման, պետք է ակնկալիք ունենաս որևէ փոփոխության: Եթե համոզմունք լիներ, որ այս հանդիպումները որևէ էական փոփոխություն մեր երկրում տիրող իրավիճակի վրա չէին ունենա, դրանք ի սկզբանե տեղի չէին էլ ունենա: Հետևաբար, ՀՀ վարչապետի հանդիպումները շատ կարևոր են, և ակնկալում ենք, որ դրանք կունենան իրենց դրական ազդեցությունը սահմանային իրավիճակի վրա: Հանդիպումների ընթացքում ևս մեկ անգամ կամրապնդվի հայկական կողմի դիրքորոշումը, և հետագա աշխատանքների համար ավելի ամուր հիմքեր կդրվեն:

- Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ի իր ելույթում ևս մեկ անգամ հստակ ընդգծեց՝ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ: Սակայն այդ օրակարգի ճանապարհին մենք մի շարք խոչընդոտների ենք բախվում, որոնցից մեկն էլ հարևան Ադրբեջանի սադրիչ գործողություններն են: Կարծում եք՝ Ադրբեջանի նման երկրի հետ խաղաղության օրակարգով առաջնորդվելը մեզ կհաջողվի՞:

- Խաղաղության օրակարգով գնալ դեռ չի նշանակում խաղաղություն մուրալ: Պետք է ստեղծել այնպիսի ռազմաքաղաքական իրավիճակներ, որ Ադրբեջանը ստիպված գնա այդ խաղաղությանը: Մենք տեսնում ենք, որ նա ամեն կերպ փորձում է սադրել և վիժեցնել խաղաղ գործընթացները, և դրան դիմակայելու միջոցներից մեկը դիվանագիտական աշխատանքն է:

- Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանին ստիպված խաղաղության տանելու ճանապարհին մեր երկիրը հնարավոր է կրկին անցնի պատերազմի միջով:

- Այս պահին որևէ բան բացառելը, կարծում եմ, իմ կողմից ճիշտ չի լինի: Բայց ցանկանում եմ շեշտել, որ ՀՀ իշխանություններն ամեն ջանք գործադրում են, որպեսզի ռազմական ճանապարհով այլևս հարցեր չլուծվեն, այլ այդ հարցերի լուծման ուղղին լինի մեկը՝ դիվանագիտական աշխատանքը: Եվ Հայաստանի այդ ջանքերին միացել են բոլորիս հայտնի մի շարք այլ երկրներ: Մենք միահամուռ ուժերով փորձում ենք հասնել այն ցանկալի արդյունքին, որին ձգտում ենք:

- Ձեր նշած բոլորիս հայտնի պետությունների հետ սերտ համագործակցությունը Հայաստանում բուռն արձագանք է ստացել: Քաղհասարակությունը բաժանվել է, այսպես ասած, արևմտամետների և ռուսամետների: Որոշները կարծում են՝ Հայաստանի փրկությունը Արևմուտքն է, որոշներն էլ պնդում՝ ՀՀ-ի դաշնակիցը միայն ու միայն Ռուսաստանի Դաշնությունն է: Որպես իշխող խմբակցության պատգամավոր՝ Ձեր դիրքորոշումը ո՞րն է:

- Քաղաքականության մեջ միանշանակ չի կարելի ասել՝ այս երկրի հետ պետք է դաշնակից լինել, իսկ այս մյուսի հետ՝ ոչ: Ռուսաստանի հետ մեր համագործակցությունն ունի ռազմավարական նշանակություն: Մենք արյունատար անոթներով ենք կապված: Կարծում եմ՝ պետք է ավելի խորացնել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ՀՀ-ն կառույցից չի ստացել ակնկալիքները, որոնք մենք ունեինք: ՀԱՊԿ-ն ակնառու կերպով չի կատարում իր առջև դրված պարտականությունները, և մենք կառույցին հարցադրումներ ենք արել այս մասով, հուսով ենք՝ կստանանք սպառիչ պատասխաններ: Ընդհանրապես պետք է կարողանալ բոլոր երկրների հետ համագործակցել: Մենք տեսնում ենք, որ այդ համագործակցությունները տալիս են իրենց պտուղները: Օրինակ՝ մենք հրադադարի ռեժիմ ունեցանք, երբ ԱՄՆ-ը իր մասնակցությունն ունեցավ այս գործընթացին, երկու օր առաջ էլ մեր գերիները վերադարձան հայրենիք, կրկին ԱՄՆ-ի ջանքերով:

- Այսօր աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ է, որ Արևմուտքը պայքարում է Ռուսաստանի Դաշնության դեմ: Մենք դեռևս չեզոք դիրքում ենք գտնվում, բայց այսպիսի ոչ կայուն ժամանակաշրջանում հնարավո՞ր է երկար պահել այդ չեզոքությունը, թե՞ գալու է ժամանակ, երբ ՀՀ-ն էլ է ընտրության առջև կանգնելու:

- Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ կարող ենք հասկանալ, որ ամբողջ աշխարհին բավականին ծանր իրավիճակ ու ժամանակաշրջան է սպասվում: Հայաստանը պետք է շատ զգուշորեն պաշտպանի իր պետականությունն ու շահը: Հատկապես դիվանագիտական ճանապարհով ՀՀ-ն շատ նուրբ պետք է գործի: Դա, իհարկե, հեշտ չէ, մանավանդ, որ հիմա Հայաստանը հայտնվել է մի շարք երկրների շահերի կիզակետում: Բայց, կարծում եմ, մեր դիվանագիտական կորպուսին կհաջողվի լուծել իր առջև դրված խնդիրները:

- Դիվանագիտական կորպուսի աշխատանքն այս օրերին ինչպե՞ս եք գնահատում: Պնդումներ կան, թե անփորձ քաղաքական գործիչներն են բանակցում ՀՀ-ի անունից, ժամանակին բավականին բուռն ընդունվեց և քննարկվեց Ռուբեն Ռուբենյանի ընտրությունը Թուրքիայի հետ բանակցություններում որպես մեր բանագնաց:

- Ցանկացած դիվանագետի հնարավորություն պայմանավորված է իր երկրի հնարավորություններով ու ռեսուրսներով, ինչպես նաև զբաղեցրած աշխարհաքաղաքական դիրքով: Դիվանագետը չի կարող անել ավելի շատ, քան իր երկրի հնարավորություններն են: Մենք այսօր ունենք ուժերի հարաբերակցության խիստ խախտում: Ադրբեջանի պաշտպանական ռեսուրսներն անհամեմատ ավելի շատ են, քան Հայաստանինը: Էլ չասեմ, որ Ադրբեջանն ունի Թուրքիայի նման դաշնակից: Մեր դիվանագետները փորձում են երկրի ունեցած ռեսուրսների սահմաններում պաշտպանել ՀՀ-ի սահմանները: Դիվանագետի աշխատանքն այն է, որ չեզոքացնի բոլոր այն հարցերը, որոնք պետք է հասնեն զինվորի լուծմանը: Դիվանագետը պետք է ամեն բան անի, որ զինվորը ոչ մի հարց զենքով չլուծի: Կարծում եմ՝ մեր դիվանագետներն այսօր փայլուն են իրականացնում իրենց առջև ծառայած խնդիրները՝ ի դեմս Արարատ Միրզոյանի:

- Ասում եք՝ դիվանագետները փայլուն են իրականացնում իրենց առջև ծառայած խնդիրները, սակայն սույն թվականի սեպտեմբերի 13-ին բանը հասավ նրան, որ զինվորը կրկին զենքով սկսեց հարց լուծել: Ամեն դեպքում, բացեր առկա՞ են:

- Թերացում է այն, որ մեր հարևանը Ադրբեջանն է: Օբյեկտիվ պայմաններ կան, որ մեր կամքից ու գիտակցությունից անկախ են: Եթե միշտ այդպես լիներ, որ դիվանագետները կարողանային բոլոր հարցերը լուծել, որևէ երկիր բանակ չէր ունենա: Բոլոր երկրներն էլ ունեն բանակ ու գիտեն, որ եթե սպառվում են դիվանագիտական մեթոդները, ապա ստիպված ռազմի դաշտում են հարցերը լուծվում: Հույսը միայն դիվանագիտական կորպուսի վրա դնել պետք չէ, բայց վստահեցնում եմ՝ նրանք ամեն հնարավորն անում են:

- Դուք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն եք: Տեղյակ եք բանակի ներսում տեղի ունեցող փոփոխություններից, խնդիրներից: 44-օրյա պատերազմից հետո Զինված ուժերը արված սխալներից «դասեր քաղե՞լ է»: Ինչո՞ւ է սեպտեմբերի 13-ի սադրիչ գործողություններից հետո կրկին խոսվում այն մասին, որ բանակը բահ, քլունգ, սարքավորումներ ու անհրաժեշտ իրեր չունի:

- Սեպտեմբերի 13-ին բանակը գործել է շատ պրոֆեսիոնալ և հմուտ: Նրանց գործողությունները տարբերվել են նախկինում արված բոլոր մարտական գործողություններից: Սակայն գաղտնիք չէ, որ Ադրբեջանի հետ համեմատ մենք ունենք սակավ ռեսուրսներ՝ թե՛ մարդկային, թե՛ տեխնիկական: Բայց այդ պայմաններում էլ բանակը կարողացել է դիմակայել թշնամուն և նրանց լուրջ կորուստներ պատճառել: Իսկ ինչ վերաբերում է բահ-քլունգ կամ այլ իրեր չունենալուն, այո՛, իրավիճակներ են առաջանում, երբ քլունգ կարող է և չլինել: Դիրքեր են գրավվում, դիրքային փոփոխություններ են լինում, երբեմն քաոս է տիրում պատերազմական գործողությունների ընթացքում: Նման խնդիրները, երբ առաջանում են, շատ կարճ են տևում, քանի որ ՊՆ-ն դրանք արագ լուծում է:

Տպել
2303 դիտում

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները մասնակցում են Իրանում հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ