Բարդ իրավիճակից հեշտ ելք չի լինում. անգամ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության գալը որոշակի զիջումներ է պահանջում. քաղաքագետ

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կարևոր է ձևաչափային առումով, սակայն բովանդակային առումով հեղափոխական քայլերի սպասել պետք չէ։ Այս կարծիքին է քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ խոսելով այսօր Պրահայում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մասին։

Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: ՀՀ վարչապետը հանդիպել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Թուրքիայի նախագահի հանդիպումից բովանդակային առումով հեղափոխական քայլեր սպասել պետք չէ, կարծում եմ, որովհետև այստեղ ներկա չէ ԱՄՆ-ը, իսկ Նահանգները վերջին շրջանում դարձել է խաղաղության և կարգավորման գործընթացի հիմնական շարժիչ ուժը։ Սա, ըստ էության, բրյուսելյան ֆորմատի հերթական արարն է»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է քաղաքագետը։

Քոչինյանը նաև ընդգծում է՝ Եվրամիության կողմից առաջ տարվող գործընթացները հակադիր են Մինսկի խմբին և չեն արտացոլում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետաքրքրությունները։ Այդ պատճառով գոյություն ունեն իրարից տարբեր ֆորմատներ։

«Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ սատարում է բրյուսելյան ֆորմատի աշխատանքներին, սակայն այն չեն սատարում ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Դա է պատճառը, որ այժմ կան տարբեր ֆորմատներ․ մեկը մոսկովյանն է, մյուսը՝ ԱՄՆ-ինը, հաջորդը՝ բրյուսելյանը։ Չենք կարող ասել, թե այս ֆորմատները ինչով կավարտվեն, հնարավոր է՝ քայլ առաջ գնացող որոշումներ կայացվեն, բայց հեղափոխական որոշումների սպասել պետք չէ»,- նկատում է քաղաքագետը։

Որ Նահանգները և ԵՄ-ը, որպես մոդերատորներ, նույնպես համատեղելի չեն, ըստ Քոչինյանի, վկայում է այն փաստը, որ հոկտեմբերի 4-ին ադրբեջանական կողմը ԱՄՆ-ի ճնշման ներքո Հայաստանին վերադարձրեց 17 հայ գերի․ «Հայկական կողմը հայտարարեց, որ Ադրբեջանը չի պահպանում պայմանավորվածությունները և չի վերադարձնում հայ գերիներին, և հետո անակնկալ կերպով հայտարարվեց նրանց վերադարձը Հայաստան։ Նման անակնալ որոշումները լինում են պարտադրանքի հետևանքով, իսկ քանի որ որոշումը կայացվել էր Նահանգների միջնորդությամբ և պետքարտուղարի ներկայությամբ, տրամաբանական է ենթադրել, որ ճնշող կողմը եղել է ԱՄՆ-ը»:

Հարցին՝ այս դեպքում հնարավո՞ր է ասել, որ ԱՄՆ-ը հայտարարություններից զատ՝ անցնում է նաև գործնական փուլին, քաղաքագետի խոսքով, այս հարցում տեսակետ հայտնել շտապել պետք չէ, քանի որ Ամերիկան մեզնից հստակ քաղաքական քայլ է ակնկալում։

«Հումանիտար հարցերը, հատկապես՝ արևմտյան քաղաքական հարթության մեջ, նաև ժեստեր են ուժի ցուցադրության։ Գերիների հարցը բարոյական և արժեհամակարգային երևույթ է։ Սակայն սա դեռ բավարար չէ՝ ասելու, թե ԱՄՆ-ը անցել է գործնական քայլերի։ Նահանգները Հայաստանից սպասում է նախ և առաջ քաղաքական հստակ քայլի, ինչը ՀԱՊԿ-ից դուրս գալն է»,- շեշտում է զրուցակիցը։

Իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու համար Հայաստանը պետք է շատ հստակ քայլեր անի և հստակ որոշում կայացնի, կարծում է զրուցակիցը. «Դուրս գալու մասին պետք է տեղյակ պահել բոլոր գործընկերներին, պետք է շիտակ խաղալ։ Ամենավատ բանը ՀԱՊԿ-ի տիրոջ հետ, այսպես ասած, խաղեր տալն է, դա այնքան վատ է, քան դուրս գալը։ Դուրս գալը 6 ամիս է տևում։ Այս մասով անհրաժեշտ է զերծ մնալ իրարամերժ հայտարարություններից»։

Անդրադառնալով հարցին՝ կարելի է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված լարված իրավիճակում դրական դինամիկա կա, որի մասի երեկ Ազգային Ժողովում հայտարարեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդյոք այս դրական դինամիկան ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործոնո՞վ է պայմանավորված, Արեգ Քոչինյանը նախ շեշտում է՝ Եվրամիությունը և Ամերիկան տարբեր էլեմենտներ են։

«Սա ոչ թե ԵՄ-ի, այլ հենց ԱՄՆ-ի դերակատարությունն է։ Սակայն շատերի մոտ տպավորություն է, թե մենք հրաշք դեղամիջոց ենք գտել այս վիճակից դուրս գալու համար։ Շատ բարդ իրավիճակներից շատ հեշտ ելքեր չեն լինում, անգամ Նահանգների հետ որոշակի պայմանավորվածությունների գալը և երաշխիքներ ստանալը հնարավոր է լինելու որոշակի զիջումների շրջանակում։ Պետք չէ ենթադրել կամ մտածել, թե ԱՄՆ-ը գալու է և մեր բոլոր հարցերը լուծի։ Սակայն ԱՄՆ-ը ավելի լավ է, քան Եվրոպան, ավելի լավ է, քան ՌԴ-ը, այն առումով, որ միջանցքային տրամաբանությամբ չի առաջնորդվում»,- ընդգծում է զրուցակիցը։

Այս համատեքստում որքանո՞վ է իրատեսական Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» կնքումը, և ի՞նչ ժամանակներում այն կյանքի կկոչվի,  քաղաքագետը ասում է. «Ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղության պայմանագրով: Միշտ լինում են այդ պայմանագրերը, սակայն ե՞րբ կլինի այն, ո՞ւմ միջնորդությամբ, և ի՞նչ տեքստով կներկայացվի, կանխատեսել հնարավոր չէ»։

Տպել
4950 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ