Նախատեսվում է Բրյուսովը և Ֆիզկուլտ ինստիտուտը միավորել Մանկավարժական համալսարանին․ ուսանողները բողոքի ակցիաներ են սկսել

Այսօր առավոտյան մամուլում լուրեր շրջանառվեցին, որոնց համաձայն՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը նախատեսվում է փակել։ Այս լուրերի տարածվելուց կարճ ժամանակ անց համալսարանի ուսանողները դուրս եկան բողոքի ակցիայի:

Ըստ ուսանողների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ինչ-որ գաղտնի նախագծով նախատեսում է դադարեցնել բուհի գործունեությունը։ Նրանց խոսքով՝ 90-ամյա պատմություն ունեցող բուհը չի կարող այսպիսի ավարտ ունենալ, և մինչև վերջ կանգնելու են իրենց համալսարանը պաշտպանելու հարցում։ Ուսանողները հանդիպում էին պահանջում համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ։

Որոշ ժամանակ անց համալսարանի ռեկտորը հանդիպեց ուսանողների հետ և պարզաբանեց հարցը: Պարզվում է՝ ԿԳՄՍ նախագծով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը միանալու են Հայկական պետական մանկավարժական համալսարանին։

«Պարզ չէ դեռ՝ ինչո՞ւ, ի՞նչ ժամկետներում։ Այո, երեկ մեր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ այս հարցը քննարկվել է, և տեղեկացել ենք, որ առաջնահերթ միավորման պլանում մեր համալսարանն է։ Արդեն պատրաստ է Կառավարության որոշումը, որ պետք է միանանք Մանկավարժական համալսարանին։ Պատրաստվում ենք համալսարանի անունից պաշտոնապես դիմել Կառավարություն և ԿԳՄՍ նախարարություն։ Այժմ բուհի աշխատակազմը ստորագրահավաք է իրականացնում: Դիմելու ենք նաև հոգաբարձուների խորհրդի նախագահին, որպեսզի այս հարցը քննարկվի»,- ասաց ռեկտորը:

Ըստ նրա՝ համալսարանը 90 տարվա պատմություն ունի, որի ընթացքում ձևավորել է իր ուրույն դիրքը թե՛ բարձրագույն կրթության ոլորտում, թե՛ Հայաստանում։ Նրա նկատառմամբ՝ պատրաստ չեն որևէ համալսարանի հետ միավորվելու սցենարին և պայքարելու են՝ մինչև իրենց ձայնը որևէ արդյունք կտա։

«Մինչև շաբաթվա վերջ պահանջելու ենք հանդիպում-քննարկում Կառավարության և ԿԳՄՍ նախարարության անդամների հետ։ Առաջարկում եմ ուսանողներն էլ իրենց միջից ընտրեն 50 անդամ, որոնք կմասնակցեն այդ քննարկումներին։ Հանդիպումից հետո պարզ կդառնան մեր հետագա քայլերը։ Առայժմ առաջարկում եմ դադարեցնել այս ակցիաները»,- հորդորեց նա։

Ռեկտորի խոսելուց հետո ուսանողները որոշեցին վաղը նորից սկսել բողոքի ակցիան, այս անգամ՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Կատարինե Բազոյանի խոսքով՝ ակցիաները չեն դադարելու, եթե նախագիծը գործի։

«Սա մեզ համար շոկային էր, չէինք սպասում նման որոշման։ Եթե մենք Բրյուսովի պետական համալսարան ենք ընդունվել, ինչո՞ւ պետք է միավորվենք այլ համալսարանի։ Սա սխալ որոշում է, պետք է մեր կարծիքը հաշվի առնել։ Երկու մյուս բուհերը կապ չունեն մեր համալսարանի հետ, մենք լեզվահասարակագիտական համալսարան ենք։ Մենք չենք ուզում փոխենք մեր հասցեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա։

Արդյոք Հայկական պետական մանկավարժական համալսարանը նման նախագծի մասին տեղյա՞կ է, այս հարցի վերաբերյալ բուհում քննարկումներ եղե՞լ են, թե՞ ոչ, բուհի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Եթե լինի ինչ-որ դիրքորոշում, կարող ենք որևէ մեկնաբանություն տալ։ Այս պահի դրությամբ մեզ ոչինչ հայտնի չէ»:

«Հայկական ժամանակ»-ը հարցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաև ԿԳՄՍ նախարարությունից։ Մեզ հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ նախարարությունը հանդես է գալու հայտարարությամբ։

Նկատենք, որ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողներն ու դասախոսները որևէ ակցիա չեն իրականացնում:

Տպել
3360 դիտում

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը