Մեր կրթության որակը կփոխվի, եթե մենք շատ հարցերի գոնե ինքներս մեզ անկեղծ պատասխանենք. Ժաննա Անդրեասյան

Մենք բոլորս դժգոհում ենք դպրոցից, բայց եկեք հասկանանք՝ ինչի՞ց ենք դժգոհ։ Ինքներս մեզ հարց տվե՞լ ենք։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ թվարկելով հարցերը.

«Եթե ծնող ենք, ինչո՞ւ ենք ամեն առիթով-անառիթ գումար հավաքելու, նվեր կամ քարտ գնելու խոսակցություն սկսում, ո՞րն է նպատակը։

Եթե ծնող ենք, ինչո՞ւ ենք երեխային ուղարկում պարապելու նույն առարկան իր իսկ ուսուցչի մոտ։ Գիտելի՞ք ենք ակնկալում, թե՞ գնահատական։

Եթե ծնող ենք, ինչո՞ւ ենք անընդհատ հետաքրքրվում և մեր երեխային համեմատում մյուս երեխաների հետ. ով քանի տող անգիր ասաց հանդեսին, ու ում քանի անգամ են դաս հարցնում։

Եթե ուսուցիչ ենք, ինչպե՞ս ենք գնահատում երեխաներին. ո՞վ է ութի աշակերտը, յոթի, հինգի և այդպես շարունակ. ե՞րբ է սովորողը սկսում դառնալ թիվ։

Եթե ուսուցիչ ենք, ինչո՞ւ չունենք հնարավորություն և ցանկություն ամեն դասին պատրաստվելու, սովորողի ամեն հարցին պատասխանելու. խնդիրը նյութակա՞նն է, հոգնածությո՞ւնն է, թղթաբանության ծավա՞լն է, հիասթափությո՞ւնն է մասնագիտությունից։ Արդյո՞ք գիտենք ամենը, ինչ պահանջվում է՝ ուսուցչի գործը անելու համար։ Կա՞ն իրավիճակներ, որ չենք կարողանում կառավարել, աջակցության կարիք ունենք, մեթոդի և գիտելիքի կարիք ունենք։ Ու երբ ունենք կարիքը, ինքներս մեզ համար ձևակերպո՞ւմ ենք, գիտե՞նք՝ ում դիմել, ու կա՞ աջակցություն։

Եթե տնօրեն ենք, ո՞րն է անելիքը, ինչո՞ւ ենք ընդհանրապես տնօրեն դարձել։ Ի՞նչ էինք ուզում ստանալ ու ի՞նչ է ստացվում։ Ինչո՞ւ։ Միայն իշխանությո՞ւնն էր խնդիրը, թե՞ կրթությունն էլ կապ ունի։ Ինչպե՞ս ենք օգնում ուսուցիչներին, ինչպե՞ս ենք տիրապետում գործընթացի կազմակերպման կանոններին, օգնո՞ւմ ենք արդյոք սովորողներին, թե՞ խնդիր ենք առաջացնում։

Նախարարությունն էլ ունի իր բազում հարցերը, մյուս մարմիններն էլ։ Բայց մեր կրթության որակը կփոխվի, եթե մենք էս բոլոր ու էլի շատ հարցերի գոնե ինքներս մեզ անկեղծ պատասխանենք»։
Տպել
2727 դիտում

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան