Խոսքն այն մասին չէ, որ ով դիմի, կստանա. նախարարը՝ 150 հազար դոլար ներդրում անելով՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու մասին

Այս նախագծով մենք ցանկանում ենք լուծել միանգամից երկու հարց՝ էմիգրացիայի հարցը, այսինքն՝ որոշակի կատեգորիայի մարդկանց դարձնելով ՀՀ քաղաքացի, որոնք կարող են ՀՀ տնտեսության մեջ մեծ դեր կատարել, նաև մշակույթի, արվեստի, գիտության ոլորտներում:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով օրենքի այն նախագծին, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն տալ այն մարդկանց, որոնք 150 հազար դոլարից ավելի ներդրում կանեն Հայաստանի տնտեսության մեջ։

«Ներդրումների միջոցով Հայաստանի տնտեսությունը զարգացնելը ևս շատ կարևոր է մեզ համար, և այդ առումով առաջարկն այսօր այսպիսին է: Բնականաբար, նախագիծն ավելի կոմպակտ տեսքի կգա մինչև ընդունվելը»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ այս նախագիծը, սակայն, ոչ բոլորին կտա ՀՀ քաղաքացի դառնալու հնարավորություն։

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ այդ ներդրումներ կանեն նաև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները և կդառնան ՀՀ քաղաքացի, Քերոբյանը պատասխանեց. «Խոսքն այն մասին չէ, որ ով դիմի, կստանա ՀՀ քաղաքացիություն: Բնականաբար, անհրաժեշտ ընթացակարգերը թե՛ ԱԱԾ-ը, թե՛ ոստիկանությունը կատարելու են։ Մտավախությունները ամբողջությամբ կչեզոքացվեն, և չենք ունենա իրավիճակ, որով կունենանք չափազանց շատ երկքաղաքացիներ՝ ՀՀ-ի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող: Ես վստահ եմ, որ կչեզոքացվեն ցանկացած կասկածելի կամ վտանգավոր դեպքերը»:

Սրանով, սակայն, Քերոբյանի խոսքով, միանշանակ չի բացառվում, որ այդ երկրների քաղաքացիները ևս կարող են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն. «Չեմ կարող ասել՝ կբացառվի։ Գիտեք, Թուրքիայում էլ ապրում են բավականին շատ թվով հայեր, վստահ եմ, կչեզոքացվեն կասկածելի դեպքերը»։

Նշենք՝ Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն, սակայն մինչ այդ պետք է համապատասխանեն քաղաքացիության համար անհրաժեշտ մի քանի չափանիշների։ Սա սահմանված է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծով, որը ներկայացրել է ոստիկանությունը։ Այն այժմ հանրային քննարկման փուլում է և տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft–ում։ Նախագիծն կարող է օրինական ուժ ստանալ միայն Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։ Իսկ այժմ քաղաքացիները կարող են իրենց առաջարկությունները, դժգոհությունները արտահայտել հանրային քննարկման հարթակում։

Տպել
896 դիտում

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)